«Դու ես դառնում փոքրիկը»․ Լուսինե Թովմասյանի հանգիստը մայրիկի հետ և հուզիչ գրառումը

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր հրապարակում է արել մայրիկի հետ։ Կադրերից երևում է, որ նրանք միասին մեկնել են հանգստի։

Լուսինեն հրապարակմանը կից անկեղծ ու հուզիչ գրառում է կատարել՝ պատմելով, թե որքան կարևոր ու առանձնահատուկ է մայրիկի հետ անցկացրած այս ժամանակահատվածը։

«Մամայի հետ հանգստի մեկնելը այս փուլում իսկապես երազանքի նման մի բան է։

Երբ առավոտից երեկո լսում ես միայն «մամ… մամ…»
ու բոլորին քեզնից ինչ-որ բան է պետք…

հանկարծ հայտնվում ես մի տեղ,
որտեղ մի քանի օր դու ես դառնում փոքրիկը։

Քո մասին են մտածում,
քեզ են խնամում:

Իսկապես երանելի զգացողություն է»։

Հրապարակումը մեծ ջերմություն է առաջացրել հետևորդների շրջանում։