«Որտեղից հայտնվեց այդ անծանոթը»․ Նարեկ Բավեյանը հանցագործության մասին է ահազանգում

Երգիչ Նարեկ Բավեյանը սոցիալական հարթակներում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր զարմուհու հետ տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին և բարձրաձայնելով մի շարք հարցեր, որոնք, նրա կարծիքով, պատասխանների կարիք ունեն։
Նարեկի խոսքով՝ օրեր առաջ իր զարմուհին սրճարաններից մեկում հեռախոսը թողել է բարմենի մոտ՝ լիցքավորման համար։ Որոշ ժամանակ անց, սակայն, երբ ցանկացել է վերցնել այն, պարզվել է, որ հեռախոսն արդեն փոխանցվել է մեկ այլ անձի։
Երգչի պատմելով՝ բարմենին մոտեցել է անծանոթ մի մարդ և պահանջել հեռախոսը, իսկ վերջինս, առանց ճշտելու, թե ում է պատկանում այն, հանձնել է սարքը։
Նարեկ Բավեյանը հրապարակման մեջ տարակուսանք է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ՝ հարցադրելով, թե ինչու էր բարմենը վերցրել հեռախոսը, եթե պատասխանատվություն չէր կրելու դրա պահպանման համար։ Նա նաև հետաքրքրվել է, թե որտեղից էր հայտնվել անծանոթ անձը և ինչպես էր տեղեկացել, որ բարմենի մոտ հեռախոս կա։
Երգիչը միջադեպը ներկայացրել է որպես կասկածելի պատմություն՝ ակնարկելով, որ տեղի ունեցածում դեռևս բազմաթիվ չպարզաբանված հանգամանքներ կան։

















