«Մի ենթարկվեք էժան մանիպուլյացիաների». ինչպես են օգտատերերը քննադատում բլոգերների ոչ հիմնավոր քննադատությունները

Հայտնի սննդաբան Սոնա Մանուկյանը այսօչ հայտնվել է սոցիալական ցանցերի և բլոգերների ակտիվ քննադատությունների կենտրոնում։ Մի շարք էջեր տարածել են պնդումներ, թե նա զբաղվում է ռասիզմի քարոզով, չնայած այն հանգամանքին, որ նա էլ ապրում և մասնագիտական գործունեություն է իրականացնում ԱՄՆ-ում։

Սակայն համացանցում քննարկումները միանշանակ չեն։ Շատ օգտատերեր պնդում են, որ բլոգերների կողմից տարածված տեղեկատվությունը մանիպուլյատիվ է և ներկայացվել է համատեքստից կտրված։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել հետևյալ արձագանքներին.
«Լավ կլիներ լավ ուսումնասիրեիք ամբողջը, հետո էսպես ոգևորված խոսեիք։ Դուք գտնվում եք բլոգերների տարածած մանիպուլյացիաների ազդեցության տակ։ Ոչ մի ռասիզմի երևույթ չի եղել, այլ բարձրաձայնվել է շատ լուրջ խնդրի մասին։ Մի ենթարկվեք էժան մանիպուլյացիաների»։

Մեկ այլ օգտատեր գրել է.
«…Բայց որտեղ եք ռասիզմի մասին նյութ տեսել։ Էդ աղջիկը լրիվ ուրիշ բան էր ասում։ Էս ինչ թեմա սարքեցիք»։

Կա նաև այսպիսի կարծիք.
«Եթե դուք լսեք ամբողջ խոսքը, ռասիստական ոչինչ չկա։ Նա ասում է՝ ինչու չի դրվում որոշակի պահանջ, որ սննդի առաքիչը լինի գոնե մաքուր»։

Քննարկումների ընթացքում ուշադրության է արժանացել նաև բլոգեր Հայդալեքի քայլը։ Նա բազմաթիվ բողոքներից հետո հեռացրել է թեմային վերաբերող իր հրապարակումները։