«Հին տորթ եմ գնել, բայց…»․ Աննա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը ամուսնուն

Բլոգեր Աննա Գրիգորյանը հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը։

Նա կիսվել է տեսանյութով, թե ինչպես է շնորհավորում ամուսնուն՝ խոստովանելով, որ այս անգամ ամեն ինչ չի ստացվել այնպես, ինչպես ցանկացել էր։ Աննան պատմել է, որ հազիվ է հասցրել դուրս գալ խանութ և գնել տորթ, որը, իր խոսքով, «հին» էր, սակայն ամուսինը, միևնույն է, գնահատել է նրա ուշադրությունն ու հոգատարությունը։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Հաաազիվ եմ դուրս եկել խանութ, հին տորթ եմ գնել… Բայց վերջում ասեց՝ ինչ լավ տորթ ա… Չգիտեմ… Էնքան սիրուն բաներ եմ ամեն տարի արել, բայց չեմ հանրայնացրել… Հիմա պետք ա քո ամենասիրուն ծնունդը լիներ, բայց դու ինձ սենց էլ ես ընդունում… Հուսով եմ՝ վաղը սիրուն օր կունենանք։ Շնորհավորենք Արտիս, իմ կողմից նվեր լինի»։