«Ես ու կուկլես»․ հայր ու դուստր՝ կարմիր գորգին․ Արամ Մելիքյանի ջերմ հրապարակումը դստեր հետ

Օրերս կայացավ Արամ Մելիքյանի հեղինակային «Սիրախաղ» նախագծի փակ դիտումը, որին ներկա էին նախագծի ստեղծագործական թիմը, գործընկերներն ու բազմաթիվ հայտնի հյուրեր։

Կարմիր գորգին Արամ Մելիքյանը ներկայացել էր դստեր՝ Ստելլայի հետ։ Միջոցառումից հետո նա սոցիալական իր էջում հրապարակել է նրանց համատեղ լուսանկարները՝ կից գրելով.

«Ես ու կուկլես Սիրախաղ նախագծի փակմանը»։

Հայր ու դստեր ջերմ կադրերը կարճ ժամանակում արժանացել են հետևորդների ուշադրությանը՝ հավաքելով բազմաթիվ հավանումներ և դրական մեկնաբանություններ։

Ձեզ ենք ներկայացնում Արամ Մելիքյանի և դստեր՝ Ստելլայի, հրապարակած լուսանկարները։