«Ամենակարևոր տեղը այնտեղ է, որտեղ դու ես»․Էմմա Լևոնյանի հուզիչ խոսքերը՝ Խորեն Լևոնյանին ամուսնության տարեդարձին

Այսօր դերասան Խորեն Լևոնյանի ու նրա կնոջ՝ Էմմա Լևոնյանի ընտանիքում տոն է։ Զույգը նշում է ամուսնության առաջին տարեդարձը։
Այդ գեղեցիկ առիթով Էմմա Լևոնյանը սոցիալական իր էջում հրապարակել է նրանց համատեղ կյանքի ամենաջերմ ու հիշարժան լուսանկարները՝ կից կատարելով սիրառատ գրառում։
Նա գրել է.
«Շնորհավոր ՄԵՐ տարեդարձը
1 տարի…
Ամենագեղեցիկ, ամենաապահով ու ամենակարևոր տեղը այնտեղ է, որտեղ դու ես… և որտեղ մեր ընտանիքն է։
Սիրում եմ քեզ»։
Հրապարակումը կարճ ժամանակում ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ մեկնաբանություններ։
Ձեզ ենք ներկայացնում Էմմա Լևոնյանի հրապարակած լուսանկարներն։





















