«Երեք տարի անց էլ ցավը նույնն է»․ Հասմիկ Խոջյանի հուզիչ խոսքերը հայրիկի մահից երեք տարի անց

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հուզիչ հրապարակում է արել՝ հիշելով իր սիրելի հայրիկին, ում մահվանից անցել է արդեն երեք տարի։

Դերասանուհին նշում է, որ այդ երեք տարին անցել է մեկ ակնթարթի պես, սակայն ժամանակը չի բուժել կորստի ցավը, այլ պարզապես բթացրել է այն։ Նրա խոսքով՝ ծնողի բացակայության հետ հաշտվել հնարավոր չէ, պարզապես մարդը սովորում է ապրել այդ ցավի հետ։

Հասմիկ Խոջյանը նաև կարևոր ուղերձ է հղել իր հետևորդներին՝ կոչ անելով գնահատել յուրաքանչյուր պահը, քանի դեռ ծնողները կողքին են։

Քանի դեռ հնարավորություն ունեք, գրկեք ձեր ծնողներին, ասեք, որ սիրում եք նրանց, անցկացրեք որքան հնարավոր է շատ ժամանակ միասին– իր հրապարակմամբ հորդորել է դերասանուհին։