Ընտանիք, ընկերներ, ջերմ պահեր․ ինչպես է Էդգար Իգիթյանը տոնել տարեդարձը (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել էինք դերասան Էդգար Իգիթյանը նշում էր ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ՝ նրա կինը՝ Լուսինեն, լուսանկար է հրապարակել ամուսնու մասնակցությամբ ու գրել․
«Իմ ամենասիրելի ամուսին, իմ կես, ծնունդդ շնորհավոր: Ամեն օր շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ կողքին: Քո սերն ու հոգատարությունը ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն են դարձնում:Թող բոլոր երազանքներդ իրականանան, իսկ ես միշտ լինեմ կողքիդ՝ քեզ սիրելով, աջակցելով ու հավատալով քեզ:
Դու իմ տունն ես, իմ ընտանիքը, իմ ամենամեծ երջանկությունը: Թող Աստված միշտ պահապան լինի քեզ, և մենք միասին ապրենք երկար, խաղաղ ու սիրով լի կյանք՝ լցված գեղեցիկ հիշողություններով:
Ծնունդդ շնորհավոր, իմ սեր: Անսահման սիրում եմ քեզ»:
Էդգարը ծննդյան տարեդարձը նշել է ընտանիքի ու ընկերների հետ շրջապատում՝ կիսվելով նաև օրվա կադրերից մի քանիսով։
Տեսանյութը՝ այստեղ։

















