«Պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում Հայաստան

Վերջին շրջանում ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարբերաբար այցելում է Հայաստան, որտեղից էլ կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։
Գոհարի՝ հաճախակի դարձած այցերը տարբեր խոսակցությունների տեղիք են տվել, մասնավորապես, կապված նրա անձնական կյանքի հետ։ Լուրեր էին տարածվել, թե դիմահարդարը Հայաստանում սիրելի ունի, մանավանդ որ Գոհարը ցույց էր տալիս, թե ինչ շքեղ ծաղիկներ է ստացել։
Դիմահարդարն ինքն էլ անդրադարձել է թեմային ու նշել.
«Շատ են հարցերը, թե ինչու եմ ես չորս անգամ անընդմեջ Հայաստան մեկնել։ Շատերը անգամ պատրաստվում են իմ հարսանիքին»։
Գոհարը հայտնել է, որ նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, այդ պատճառով էլ, Հայաստան այցերը հաճախակի են դարձել։

















