«Այդ չարությունից կպայթեն մի օր»․ Էվելինա Ստեփանյանը դիմել է բացասական մեկնաբանություններ գրողներին

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, ով հաճախ է աչքի ընկնում իր սուր և էմոցիոնալ գրառումներով, հերթական հրապարակումն է արել
«Մարդ արարածը նույնիսկ նոր ծնված երեխու հետ չի համակերպվում, էդ չարությունից կպայթեն մի օր, դրա համար էլ դուրս են հանում։
Էլ ինչ ենք ուզում… անդադար մենակ իրար հոշոտեն ու թաղեն, իրար դեմքի ժպտան, իրար հետևից աշխարհի բամբասանքն անեն։
Էլ չեմ խոսում իրար բարին ցանկանալու ու իրար համար ուրախանալու մասին, չէ ոչ տեսել ենք, ոչ լսել …
Մարդիկ դիմացինի հաջողությունից հիստերիայի մեջ են հայտնվում։ Կեղծ բարեպաշտների աշխարհ …
Գոնե նորածին երեխեքից իրանց կեղտոտ լեզուն ու ներսի թարախը հեռու պահեն»,-գրել է Էվելինան

















