«Սերը հանրային քվեարկություն չէ». Գևորգ Գրիգորյանի սիրելիի պատասխանը քննադատություններին

Արդեն մի քանի շաբաթ է ինչ համացանցը քննարկում է Գևորգ Գրիգորյանի և նոր սիրելիի հարաբերությունները, իսկ զույգը չի դադարում ջերմ հրապարակումներով կիսվել։
Դերասանի սիրելին նոր տեսանյութ է հրապարակել և գրել.
Երբեմն մարդիկ ամենաշատը քննադատում են ոչ թե այն, ինչ սխալ է, այլ այն, ինչ չի տեղավորվում իրենց պատկերացումների մեջ։
Բայց այստեղ մի կարևոր հոգեբանական սահման կա․ ուրիշի հարաբերությունները դիտելիս մենք տեսնում ենք միայն այն փոքր հատվածը, որը մեզ հասանելի է, իսկ մնացածը լրացնում ենք մեր սեփական փորձով, սպասումներով ու պատկերացումներով։
Եվ հաճախ ուրիշի ընտրությունը դատելու ցանկությունը շատ ավելին է պատմում դատողի ներաշխարհի, քան այդ հարաբերությունների մասին։
Սերը հանրային քվեարկություն չէ։
Մարդուն չենք ընտրում նրա համար, որ մեր ընտրությունը հասկանալի կամ ընդունելի լինի բոլորին։
Երբ դու գիտես՝ ում կողքին ես խաղաղ, ում կողքին կարող ես լինել ինքդ քեզ նման, ուրիշների «ճիշտ տարբերակները» պարզապես դադարում են նշանակություն ունենալ։
Որովհետև հարաբերությունների մեջ ամենակարևոր հարցը ոչ թե «ինչպե՞ս եք երևում ուրիշների աչքերում» է, այլ՝ «ինչպե՞ս եք զգում միմյանց կողքին»։

















