«Մենք գրեթե նշանադրված ենք եղել». Նարե Գևորգյանը՝ բաժանման և ներկայիս հարաբերությունների մասին

Մհեր Բաղդասարյանի Tête-à-tête հաղորդման հերթական հյուրը երգչուհի Նարե Գևորգյանն է։
Հուզիչ ու անկեղծ զրույցի ընթացքում Նարե Գևորգյանը առաջին անգամ խոսեց նաև անձնական կյանքի մանրամասների մասին։
Խոսելով նախկին պրոդյուսերի և իրենց հարաբերությունների մասին եգչուհին նշեց.
«Մենք գրեթե նշանադրված ենք եղել իմ նախկին պրոդյուսերի հետ, ով սկզբում նախ սեր խոստովանեց ինձ, հետո արդեն նոր դարձավ իմ պրոդյուսերը, քանի, որ միշտ իմ կողքին էր։
Ոչ մի արտասովոր պատմություն էդտեղ չկա, պարզապես ցանկացած հայ տղամարդու խանդ ազդում է երգչուհու գործունեության վրա։ Արմանը միշտ իմ կողքին է եղել և փորձել է ինձ օգնել ամեն հարցում և այդ չեղած պայմաններում մենք նկարահանել ենք լավ տեսահոլովակներ։ Մենք իրար միշտ ենք լավ հասկացել և հասկանալով էլ եկել ենք այն գիտակցմանը, որ մեր միջև զգացմունքը այլևս չկա։
Մենք այժմ շատ լավ հարաբերությունների մեջ ենք ամեն անգամ տեսնելիս ջերմ ողջագուրվում ենք և իրար ամենալավն ենք մաղթում։ Ես իրեն շատ շնորհակալ եմ, քանի որ իր ներդրումը իմ գործունեության մեջ շատ մեծ է».-նշեց Նարե Գևորգյանը։
սեր խոստովանեց ինձ, հետո արդեն նոր դարձավ իմ պրոդյուսերը, քանի որ միշտ իմ կողքին էր


















