Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը՝ Սերգեյը, բաժանումից հետո բավական ակտիվ է համացանցում։ Նա պարբերաբար հարց ու պատասխաններ է կազմակերպում ինստագրամյան հարթակում։ Այս անգամ նա խոստովանել է, որ սիրելի ունի։
«Կա մարդ, ով շատ մոտ է իմ սրտին։ Եթե Աստված ինձ երկրորդ հնարավորություն տա, ես մեծ աշխատանք կանեմ իմ սխալների ուղղման հարցում։ Կստեղծեմ ընտանիք․ այդ ամենը տեղի կունենա շատ շուտով»,-անկեղծացել է Սերգեյը:
Հավելենք, որ մեկ առիթով Սերգեյը նախկին կնոջ «ընկերների» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս դիմահարդարի կողքին են միայն գումարի համար, ավելին՝ առաջինը հենց նրանք թիկունքից կհարվածեն: Ըստ Սերգեյի՝ ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
Հավելենք, որ ավելի վաղ հարց ու պատասխանի շրջանակներում Սերգեյին նաեւ հարց էր հնչել՝ արդյո՞ք կցանկանար միանալ Գոհարի հետ: Սերգեյն անկեղծորեն նշել էր, որ կցանկանար, սակայն միայն մի դեպքում, եթե Գոհարի կյանքում չլինեին այն մարդիկ, ովքեր նրա կողքին են: Ըստ Սերգեյի՝ մինչև նրանք Գոհարից ամեն բան չկորզեն, չեն հեռանա և չեն թողնի, որ նա հանգիստ ապրի:
Սերգեյի խոսքով՝ նրանք Գոհարին կդժբախտացնեն, սակայն դիմահարդարը դա դեռ չի գիտակցում:Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:
Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ: Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:
Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:
Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: