Անդրեի` չեղարկված հարսանիքի, Սուպեր Սաքոյի՝սիրելիից բաժանվելու,Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյին ուղղված սիրո խոստովանության, Մաշ Իսրայելյանի և Սոնա Ռուբենյանի մայրանալու մասին․շաբաթվա աստղային ամփոփումը

Շոուբիզնես Comments Off on Անդրեի` չեղարկված հարսանիքի, Սուպեր Սաքոյի՝սիրելիից բաժանվելու,Անահիտ Սիմոնյանի՝ Հայկոյին ուղղված սիրո խոստովանության, Մաշ Իսրայելյանի և Սոնա Ռուբենյանի մայրանալու մասին․շաբաթվա աստղային ամփոփումը

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։

Այս շաբաթ երգչ Անդրեն խոստովանեց, որ իրենց հարսանիքը պատերազմական իրավիճակից ելնելով հետաձգվել է։ Երգիչը հետևյալն էր գրել իր ինստագրամյան էջում․

«Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը` պահենք մեր սերը»:

Հիշեցնենք, որ երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:

 

Այս շաբաթ երգչուհիներ Սոնա Ռուբենյանն ու Մաշ Իսրայելյանը նույն օրը մայրացան։ Երգչուհիները երկուսն էլ դուստր են պարգևել իրենց ամուսիններին։ Մաշը դստերն անվանակոչել է ի պատիվ սկեսուրի, իսկ Սոնան փոքրիկին տվել է Մարի անունը։

Այս շաբաթ համացանցի առաջին քննարկման թեմաներից էր Սուպեր Սաքոյի և նրա սիրելիի բաժանման լուրը։ Մեր աչքից չէր վրիպել այն, որ զույգը ինստագրամյան էջից ջնջել էր համատեղ լուսանկարները։ Սա տպավորություն էր ստեղծել, որ նրանք բաժանվել են ։

Այս շաբաթ երգչուհի Անահիտ Սիմոնյանը հարցում էր կազմակերպել իր ինստագրամյան էջում։

Հետևորդները հետաքրքրվել էին, թե ինչ կասեր Անահիտը, եթե հնարավորություն լիներ վերջին անգամ հանդիպել Հայկոյին:

«Ամենամոտն իմ սրտին դու էիր…»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով լուսանկար Հայկոյի երգի ներքո:

 

Նանա ջան, հերիք է քեզ խայտառակես, վերջապես մեծ կին ես

Շոուբիզնես Comments Off on Նանա ջան, հերիք է քեզ խայտառակես, վերջապես մեծ կին ես

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած ռրգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան:

Բայց երբեմն երգչուհին կորցնում է չափի և տարիքի զգացողությունը: Նա այս անգամ ինստագրամյան ֆիլտրի միջոցով ներկայացել է հնդիկի կերպարով: Նանա ջան, մեծ կին ես, հերիք է քեզ այդպես պահես:

Նշենք, որ Նանան այն հայտնիներից է, ով դիմել է բազմաթիվ պլաստիկ միջամտությունների: Վերջին շրջանում նա ևս դիմել է նոր էսթետիկ միջամտությունների այդ անգամ էլ առավել քան փոքրացնելով դարձյալ իր քիթը:

Երգչուհին միայն դիմային հատվածում կարծես թե մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։

Քիթ, շուրթեր, ծնոտ, հոնքեր և այլն։ Այժմ դա կարծես թե շարունակվում է կրկին անգամ։

Վարդուհի Վարդանյանի հարսի և որդու ջերմ լուսանկարը. նրանք միասին ֆուտբոլ են նայում

Շոուբիզնես Comments Off on Վարդուհի Վարդանյանի հարսի և որդու ջերմ լուսանկարը. նրանք միասին ֆուտբոլ են նայում

Վարդուհի Վարդանյանի որդին և հարսը` Ռուբենն ու Մերին միասին ֆուտբոլ են նայում: Մերին կադրեր է հրապարակել ընթացքից, որում երևում է`որքան ջերմ և սիրառատ է զույգը:

Նշենք, որ վերջերս Ռուբենը և իր կինը իրենց շքեղ հանգիստն էին անցկացնում Դուբայում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ  զույգի փոքրիկը ծնվել է հունիսի 3-ին:Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում:

Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:

Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը  և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգ:

 

Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել դստեր` Զաբելի դեմքը.ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել դստեր` Զաբելի դեմքը.ԲԱՑԱՌԻԿ

Երգչուհի Սիրուշոն առաջին անգամ հրապարակել է այնպիսի լուսանկար, որում երևում է փոքրիկ Զաբելի դեմքն ամբողջությամբ: Նշենք, որ նախքան այս երգչուհին հրապարակումներ ևս անում էր, սակայն չէր երևում դստեր դեմքն ամբողջությամբ:

Նշենք, որ երեկ էլ Սիրուշոն հրապարակել էր դստեր`Զաբելի զգեստապահարանի լուսանկարը:

Հիշեցնենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում` ամռանը: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Լուծ չեմ ընկնի… Սկանդալային Լյուսի Հայրապետյանի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Լուծ չեմ ընկնի… Սկանդալային Լյուսի Հայրապետյանի հրապարակումը

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանը այս պահին գտնվում  է Դուբայում: Նա գրեթե ամեն օր սկանդալային հրապարակումներ է անում՝ այս կամ այն ձեւով մերկացնելով մարմինը: Վերջերս Լյուսին ցույց էր տվել սեքսուալ հետույքը:

Այս անգամ starnews.am-ի աչքից չվրիպեց Լյուսիի սթորին, որում նա խոսում է խառը ուտելիքների և լուծ ընկնել-չընկնելու մասին: Լյուսի ջան, այն որ մերկանում ես, արդեն սովորել ենք, բայց որ արդեն աղիքներիդ աշխատանքից ես խոսում, այ դա մի քիչ անսովոր է, փորձիր չանցնել սահմանը:

Հավելենք, որ Լյուսին վերջին շրջանում հաճախ է խոսում այն մասին, որ մտածում է մայրանալու մասին։ Նշենք, որ մոդելը մշտապես աչքի է ընկնում իր կիսամերկ ու սեքսուալ լուսանկարներով ու համարձակ տեսանյութերով:

Հավելենք, որ ժամանակին Լյուսին նշում էր, որ նույնիսկ մոր հետ է խնդիրներ ունեցել իր համարձակ ու կիսամերկ լուսանկարների պատճառով, սակայն նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից:Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Լյուսին:

Քրիստինա Եղոյանի շքեղ պատրաստությունը`դստեր 1 տարեկանի առթիվ

Շոուբիզնես Comments Off on Քրիստինա Եղոյանի շքեղ պատրաստությունը`դստեր 1 տարեկանի առթիվ

Ամերիկաբնակ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը մեծ շուքով պատրաստվում է դստեր ծննդյան տարեդարձին: Փոքրիկ Լեյան շուտով կդառնա 1 տարեկան: Քրիստինան այս առիթով դակել է փոքրիկի ականջները, գնել շքեղ զգեստ:

Նշենք, որ Քրիստինան պատրաստվում է 2-րդ անգամ մայրանալ: Նա կրկին դուստր է ունենալու:

Starnews.am-ը ներկայացրել էր Քրիստինայի 2-րդ փոքրիկի սեռը պարզելու արարողությունը:

Հավելենք, որ Քրիստինան մշտապես ակտիվ է սոցիալական ցանցի իր էջում և հաճախ է կիսվում իր առօրյայով ու ներկայացնում նաև ամուսնու նվերներն՝ուղղված իրեն։

Ավելի վաղ Քրիստինան ցույց էր տվել գնումները, որոնք արվել էին իր նոր բիզնեսի` ֆոտոստուդիայի համար:

 

Սոնա Ռուբենյանի դստեր դուրսգրման շքեղ ձևավորումը, հեքիաթային սենյակն ու տորթը

Շոուբիզնես Comments Off on Սոնա Ռուբենյանի դստեր դուրսգրման շքեղ ձևավորումը, հեքիաթային սենյակն ու տորթը

Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի և ամուսնու`Էմիլի առաջնեկը: Սոնան ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Մարի:

Այսօր նորաթուխ մայրիկն ու Մարին գնացել են տուն:

Ներկայացնում ենք փոքրիկ Մարիի հեքիաթային սենյակը, շքեղ ձևավորումն ու տորթը:

Starnews.am-ը ավելի վաղ ներկայացրել  էր տեսանյութ, որում Սոնան և փոքրիկը` սկեսուրի, մայրիկի, տալոջ և ամուսնու ուղեկցությամբ դուրս էին գրվում հիվանդանոցից:

Նրան ծաղիկներ են նվիրում քրոջ`Մերիի որդիները:

 

Ինչպես է Սոնա Ռուբենյանը` սկեսուրի և մայրիկի ուղեկցությամբ, դուրս գրվում հիվանդանոցից

Շոուբիզնես Comments Off on Ինչպես է Սոնա Ռուբենյանը` սկեսուրի և մայրիկի ուղեկցությամբ, դուրս գրվում հիվանդանոցից

Starnews.am-ն առաջինն էր տեղեկացրել, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի և ամուսնու`Էմիլի առաջնեկը: Սոնան ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Մարի:

Այսօր նորաթուխ մայրիկն ու Մարին գնացել են տուն:

Starnews.am-ը ներկայացնում է տեսանյութ, որում Սոնան և փոքրիկը` սկեսուրի, մայրիկի, տալոջ և ամուսնու ուղեկցությամբ դուրս են գրվում հիվանդանոցից:

Նրան ծաղիկներ են նվիրում քրոջ`Մերիի որդիները:

Հաճույք ստանալու համար… Լիլիթ Կարապետյանի սե*սուալ լուսանկարն ու սկանդալային հայտարարությունը

Շոուբիզնես Comments Off on Հաճույք ստանալու համար… Լիլիթ Կարապետյանի սե*սուալ լուսանկարն ու սկանդալային հայտարարությունը

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հրապարակում է սեքսուալ լուսանկարներ: Այս անգամ երգչուհին հրապարակել է իր լուսանկարն ու գրել հետևյալը.

«Երջանկությունը համբույրի պես է: Դրանից հաճույք ստանալու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ»:

Հավելենք, որ Լիլիթ Կարապետյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը:

Տեւական ժամանակ նա տանիք էր կիսում երգիչ Դավիթ Թուջարյանի հետ, ում էլ որդի է պարգեւել:

Նրանք բաժանումից հետո, սակայն չեն շփվում: Ըստ Լիլիթի՝ Դավիթը նույնիսկ որդու հետ շփման ցանկություն չունի:

Նշենք, որ Լիլիթին հաճախ սիրավեպ են վերագրում երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Վիգեն Ահարոնյանի հետ:

Նրանց հաճախ կարելի է միասին տեսնել, այդ թվում՝ նաեւ իրենց հանգիստը վայելիս:

Չնայած դրան՝ Լիլիթը եւ Վիգենը հերքում են այդ տեսակ խոսակցությունները:

«Դվին»-ի տիրոջ խորամանկությունը. 2 երնեկ` մի տեղում

Նորություններ Comments Off on «Դվին»-ի տիրոջ խորամանկությունը. 2 երնեկ` մի տեղում

«Դվին» հոլի սեփականատեր Արտակ Թովմասյանն այսօր կարող է իր հաստատությունն անվանել լավագույնը, քանի որ այստեղ են անցկացվում գերշքեղ և լավագույն  հարսանիքները, ինչպես նաև երաժշտական երեկոները:

Սեփականատերը, կարծես, իր երեխաների և իրենց ընտանիքի հարազատների միջոցառումները հարմարեցնում է ռուս էստրադայի հայտնի արտիստների համերգային շոուների հետ: Օրինակ որևէ ամսվա որևէ օր, որը իրենց ընտանիքի տոնն է, նախորդում կամ հաջորդում է հայտնի արտիստների համերգային երեկոներին: Այս անգամ հերթը Վալերի Մելաձեինն էր: Ինչպես ասում են 2 երնեկ` մի տեղում:

Հավելենք, որ երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում անակնկալ կերպով շքեղ ամուսնության առաջարկ էր արվում:

Պարզվում է`երեկ ծննդյան օրն էր նշում «Դվին» համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանի քույրը:

Մայրիկի ծննդյան օրը որդին՝ Գրիշա-Էրիկը առաջարկություն է արել իր սիրելիին: Գրիշա-Էրիկը ինստագրամում միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդ է:

Անակնկալ կերպով հանկարծ դահլիճ ներս են բերել 20.000 վարդ, իսկ դռոնը՝ մատանին:

Որոնում