Նշանադրության մատանին եղբայրս դրեց սիրելիիս մատին, բարդ օրերի միջով անցանք. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյան

Շոուբիզնես Comments Off on Նշանադրության մատանին եղբայրս դրեց սիրելիիս մատին, բարդ օրերի միջով անցանք. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը 44-օրյա պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն է:

Վերջինս պատմում է իրենց ապրած դժվար օրերի մասին` ասելով, որ բարդ օրեր են ապրել:

Նա պատմել է, թե ինչպես է եղբայրը դրել սիրելիի մատին մատանի:

Մանրամասները`տեսանյութում

 

Եկավ մի պահ, որ ես խեղդվում էի ու դեպրեսիվ վիճակ էր…Հասմիկ Կարապետյան

Շոուբիզնես Comments Off on Եկավ մի պահ, որ ես խեղդվում էի ու դեպրեսիվ վիճակ էր…Հասմիկ Կարապետյան

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը երգչուհի Հասմիկ Կարապետյանն է:

Երգչուհին անկեղծացել է`նշելով, որ եկել է մի պահ, որ խեղդվում էր ու դեպրեսիվ վիճակ էր…:

Մանրամասները` տեսանյութում

Շնորհավոր ծնունդդ, իմ սիրտ, իմ երկրագունդ… Էրիկի հուզիչ շնորհավորանքը`սիրելիին

Շոուբիզնես Comments Off on Շնորհավոր ծնունդդ, իմ սիրտ, իմ երկրագունդ… Էրիկի հուզիչ շնորհավորանքը`սիրելիին

Այսօր երգիչ Էրիկի սիրելիի`Սվետլանայի ծննդյան տարեդարձն է: Երգիչը կնոջ հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ շնորհավորանք գրել.

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրտ, իմ երկրագունդ»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Էրիկ Կարապետյանը ամուսնացել է իր ընտրյալի` Սվետլանայի հետ:

Նրանց սիրո պատմությունը շատ առեղծվածային էր:

Զույգն ամուսնացել էր այս տարվա օգոստասին: Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։

Միայն տեսնեք`ինչպես է հղի Հասմիկ Խոջյանն իր հանգիստը վայելում ու ցուցադրում. Հասմիկ ջան, քեզ տեսած պահիր

Շոուբիզնես Comments Off on Միայն տեսնեք`ինչպես է հղի Հասմիկ Խոջյանն իր հանգիստը վայելում ու ցուցադրում. Հասմիկ ջան, քեզ տեսած պահիր

Արդեն տեղեկացրել ենք, որ Հասմիկ Խոջյանը սպասում է իր առաջնեկին: Վերջինս ինստագրամյան իր էջում միշտ ներկայացնում է իր առօրյան: Սակայն հղիության մասին լուրը հրապարակեց այն ժամանակ, երբ Starnews-ն առաջինը նկատեց ու հրապարակեց այն:

Հիմա հղի դերասանուհին իր հանգիստն է վայելում, որից անընդմեջ հրապարակումներ է անում: Հասմիկն ասես ամեն կերպ փորձում է ցուցադրել իր շքեղ կյանքը:

Հասմիկ ջան, մի քիչ քեզ տեսած պահիր, թե չէ թվում է, որ չտեսություն ես անում:

Նշենք, որ Հասմիկն ամեն կերպ փորձում է թաքցնել իր ամուսնու դեմքը: Նա իր նշանադրությունից և հարսանիքից անընդհատ հրապարակումներ էր անում, բայց ամուսնու դեմքը այդպես էլ թաքուն էր պահում:

Տիգրան Ասատրյանի կնոջ սեqսուալ կուրծqը բացվել է. Տիգրանը տեսե՞լ է` ինչ լուսանկար է հրապարակել

Շոուբիզնես Comments Off on Տիգրան Ասատրյանի կնոջ սեqսուալ կուրծqը բացվել է. Տիգրանը տեսե՞լ է` ինչ լուսանկար է հրապարակել

Starnews.am-ը տեղեկացրել է, որ օրերս ԱՄՆ-ում ամուսնացավ Արամ Ասատրյան կրտսերը` Տիգրան Ասատրյանի որդին: Տիգրանը լուսանկար է հրապարակել, որտեղ կնոջ կուրծքը լայն բացվել է: Նա լուսանկարին կից գրել է, որ օրհնված է նման կին ունենալու համար:

Նշենք, որ երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

StarNews.am-ը փորձել էր հասկանալ՝ օվկիանոսից այն կողմ որքան գումար են ծախսել Ասատրյանները։Բանն այն է, որ ռեստորանը որում կայացել էր հարսանյաց հանդեսը, Լոս Անջելեսի հայկական էլիտայի համար նախատեսված լավագույն ռեստորանն է։ Այստեղ են անցկացվում ամենահարուստ ընտանիքների առիթները։

Արքայական տորթը, որն ընտրվել էր զույգի համար, ևս աչքի է ընկնում իր թանկությամբ։ Դե իսկ ձևավորումների և հարսի զգեստի մասին, կարծում ենք , պետք է լռել։

չմոռանանք նշել, որ Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ էր ունեցել փեսան՝Արամը։Նա սիրելիի համար երգ է կատարել։

Երգի երաժշտության և բառերի, գործիքավորման վրա հարկ չենք համարում նշել, թե որքան գումար է ծախսվել։

Նշենք, որ երեկոյին նաև երգել են ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Ձախ Հարութը իրենց երգերով լցրել են այս հարսանիքը։ Կարծում ենք՝սա նվեր է եղել զույգին։

 

ՇՈԿ.Միայն տեսնեք Մարիամ Մելիքյանի թուրք ամուսնու շքեղ նվերը

Շոուբիզնես Comments Off on ՇՈԿ.Միայն տեսնեք Մարիամ Մելիքյանի թուրք ամուսնու շքեղ նվերը

Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում հպարտությամբ ցույց է տվել, թե ինչպես է ամուսինն իրեն շքեղ ծաղիկներ նվիրել:

Հիշեցնենք, որ վերջերս Մարիամ Մելիքյանը կրկին հեգնական տոնով էր խոսել իր սկեսուրի մասին։ Նա ինստագրամյան սթորիներ էր հրապարակել, որոնցում պատմել էր, որ արթնացել է սկեսուրի զանգից, քանի որ վերջինս իր համար հյուրասիրություն էր կազմակերպել։

Մարիամն ակնհայտորեն ցույց էր տվել, որ սկեսուրի զանգն իրեն դուր չէր եկել․ «Սկեսուրս իբր լավություն ա արել, զանգել ու հանել ա քնից։ «Մերսի» շատ, մամ ջան»,-հեգնական ձևով նշել էր դերասանուհին։

Հավելենք, որ Մարիամը հաճախ է ինստագրամյան էջում հարց ու պատասխան կազմակերպում։ Դերասանուհին դրա շրջանակներում  խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:

Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի: Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:

Մարիամը հայտնել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: Չնայած դրան՝ դերասանուհին վստահեցնում է, որ ինքը և սկեսուրը շատ լավ հարաբերություններ ունեն։

Մարջան Ավետիսյանը`իսկական գեղեցկուհի. միայն տեսնեք`որքան է երիտասարդացել նա

Շոուբիզնես Comments Off on Մարջան Ավետիսյանը`իսկական գեղեցկուհի. միայն տեսնեք`որքան է երիտասարդացել նա

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն արդեն բոլորել է 40 տարեկանը: Վերջինս հաճախ է հրապարակումներ անում իր ինստագրամյան էջում:

Հետևելով վերջին հրապարակմանը երևում է, թե որքան գեղեցիկ տեսք ունի Մարջանը: Նա բավականին երիտասարդացել է:

Հավելենք, որ վերջերս Մարջանը Ավետիսյանը վերահրապարակել է իր արխիվային լուսանկարը: Դրան կից նա գրել էր. «Խայտառակ գեղեցիկ կին:
Եկեք գրեք, որ մեծամիտ եմ, գիտեմ»:

Հավելենք, որ Մարջանը բավական ակտիվ է համացանցում. մասնավորապես՝ նա երբեք էլ չի թաքցնում իր քաղաքական ընդդիմադիր հայացքները: Դերասանուհին հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես գալիս գործող իշխանության վերաբերյալ: Վերջերս նա նաև հետևյալ գրառումն էր արել.«Ճիշտն ասած էսօր առավոտ ուզում էի գրել կոլեգաներիս «վեր կացեք գնացեք ցույցի, հակառակ դեպքում հաջորդ 10-ը տարիների ընթացքում նկարվելիք ֆիլմերի գլխավոր դերերը ես եմ խաղալու»:

Էն էլ վախեցա, բա որ հանկարծ բոլորով վեր կենան ու գնան»։

Հիշեցնենք, որ Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում:

Մեր կարևոր… Միայն տեսնեք Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը կնոջը`Արփի Գաբրիելյանին

Շոուբիզնես Comments Off on Մեր կարևոր… Միայն տեսնեք Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը կնոջը`Արփի Գաբրիելյանին

Այսօր դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանի ծննդյան օրն է: Նրա ամուսինը` երգիչ Միհրան Ծառուկյանը շնորհավորել  է սիրելիին`գրելով հետևյալը.

«Մեր կարևոր»:

Հավելենք, որ Արփի Գաբրիելյանը խորհրդավոր գրառումների սիրահար է:Նա սիրում է թևավոր խոսքեր հրապարակել:

Նշենք, որ Արփին նաև մելամաղձոտ սև և սպիտակ սթորիներ և տեսանյութեր էր հրապարակում:

Նշենք, որ զույգն ունի որդի`Ռոբը:

Իրականում ո՞վ է Սամվել Ալեքսանյանի հարսը.ԲԱՑԱՌԻԿ

Նորություններ Comments Off on Իրականում ո՞վ է Սամվել Ալեքսանյանի հարսը.ԲԱՑԱՌԻԿ

Starnews.am-ը տեղեկացրել է,  որ  օրերս Դուբայում տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի հարսանիքը: Այս անգամ, սակայն, Ալեքսանյանները`ի տարբերություն իրենց ընտանիքի նախորդ հարսանիքներին, որևէ կադր և տեսանյութ չեն հրապարակել համացանցում, ավելին`գործարարի կինը` Շողերինան,հատուկ զգուշացրել էր բոլորին, որ որևէ կադր չհայտնվի համացանցում:

Հետաքրքրականն այն է, որ նախկին դեպքերում ևս համացանցում տարածվում էին խնամիների ով լինելը, սակայն այս անգամ կարծես թե տեղեկություններ չկան`Ալեքսանյանի հարսի ընտանիքի և հնարավոր օլիգարխիկ բարեկամների մասին:

Ինչևէ, հետևելով նրա հարսանեկան լուսանկարներին և կփրպարին` ակնհայտ երևում է, որ Սամվել Ալեքսանյանի հարսի`Ինգայի ճաշակը տարբերվում է իր «տալերի» ճաշակից, նա նախընտրել է առանց քարերի ու փայլերի, ավելի յուրօրինակ և արիստոկրատ հարսանեկան զգեստ ու կերպար:

Նշենք, որ հարսանիքը ավելի վաղ ծրագրված է եղել, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է: Եվ ահա` Ալեքսանյանը ամբողջ հարսանեկան թիմին որոշել էր տանել Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Ձևավորողներ, երաժիշտներ, անգամ վարսահարդարներ և դիմահարդարներ էին Հայաստանից գնացել` օլիգարխիկ հարսանիքի մասը կազմելու:

Ալեքսանյաններն իրենց այս քայլով կարծես խուսափում էին պատերազմող երկրում նման գերշքեղ և միլիարդներ արժեցող հարսանիք նշել`քննարկումներից և քննադատություններից զերծ մնալու համար:

Դե իսկ ծախսերի և ֆինանսական կողմի մասին պատկերացումը վստահ եմ լիարժեք ստացվեց:

Գզեմ, սիրեմ…. Լուսինե Թովմասյանից նման հրապարակում չէինք սպասում

Շոուբիզնես Comments Off on Գզեմ, սիրեմ…. Լուսինե Թովմասյանից նման հրապարակում չէինք սպասում

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հրապարակել է լուսանկար, որի վրա արված գրառումում Լուսինեն որդու մասին խոսելիս գրել է.«Գզեմ, սիրեմ»:

Հավելենք, որ Լուսինեն և ամուսինը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից, նրանք հաճախ են ճանապարհորդում և կիսվում ջերմ լուսանկարներով։

Հավելենք, որ Լուսինեի ամուսինն նրանից մեծ է 9 տարով, այս առիթով գեղեցկուհին մեկ անգամ նշել է հետևյալը.«Ի՞նչ տարբերություն 10, թե՞ 2։ Գլխավորը հասկանալն է, որ նա միակն ու անկրկնելին է: Առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակն է»,- նշել էր Լուսինեն:

Հարցին` արդյոք հեշտ է ամուսնության գնացել, թե տատանվել է, Լուսինեն պատասխանել է. «Մի փոքր ուշ նա կստուգի Ինստագրամը և թող կարդա, որ առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակը»։

Որոնում