Իմ մեծ սեր…Բաժանման լուրերից հետո տեսեք ինչ հրապարակում արեց Սոֆի Դևոյանը

Շոուբիզնես Comments Off on Իմ մեծ սեր…Բաժանման լուրերից հետո տեսեք ինչ հրապարակում արեց Սոֆի Դևոյանը

Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից:

Կրտսեր Սոֆի Դևոյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում: Նա սովորում է համալսարանում: Պարուհին եղբոր հետ սթորի է հրապարակել`շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

«Իմ մեծ սեր»,- գրել է Սոֆին:

Հավելենք, որ ամիսներ առաջ պարուհին ինստագրամյան story բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել և հարցերից մեկին՝ զբաղված  է արդյոք իր սիրտը, պատասխանել է. «Ոչ, շաաատ ազատ է»։

Սոֆին նաև կտրուկ պատասխան էր տվել իր այն հետևորդին, ով չափից շատ էր հետաքրքրվում իր անձնական կյանքով։

Սոֆին այլ մեկնաբանություն չէր տվել իրենց բաժանման վերաբերյալ։

Ի դեպ, ավելի վաղ Սոֆին ներկայացրել էր, թե ինչպես էր անցել իր և սիրելիի հանգիստը՝ Դուբայում։ Պարուհին ինստագրամյան հարթակում հաճախ էր խոսում իր անձնական կյանքից։

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոֆիի՝ ԱՄՆ-ում բնակվող արդեն նախկին սիրելին նրանից մեծ է 17 տարի։ Ամիսներ առաջ  Սոֆին մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ՝ ընկերոջը տեսակցելու։

Ուտեմ, կծեմ… Տեսեք սիրավեպի լուրերից հետո ինչ հրապարակում է արել Ալեքսանդր Բաբասյանը

Շոուբիզնես Comments Off on Ուտեմ, կծեմ… Տեսեք սիրավեպի լուրերից հետո ինչ հրապարակում է արել Ալեքսանդր Բաբասյանը

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը գրեթե ամեն օր որդու հետ հրապարակումներ է անում: Չնայած իր և Լիլիթ Բասյանի ամուսնալուծությանը՝ նա մասնակցում է որդու դաստիարակությանը՝ գրեթե ամեն օր հանդիպելով տղային: Այս անգամ նա հրապարակել է իր և որդու տեսազանգով շփումը`գրելով հետևյալը.

«Ուտեմ, կծեմ, գժվեմ»:

Հավելենք նաեւ, որ ավելի վաղ Starnews-ի հետ զրույցում Ալեքսանդրն ասել էր, որ չնայած նախկին կինը  սիրելի ունի, սակայն որդու կյանքում ինքը շարունակելու է մնալ միակ տղամարդը:

Նշենք, որ ներկայումս Լիլիթն ակնարկում է, որ բաժանվել է սիրելիից: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Լիլիթը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ Ալեքսանդրի ամուսնալուծության եւ դրա պատճառի մասին:

Ըստ Լիլիթի՝ այդ շրջանում ինքն այլ մարդ էր,   միշտ լարված եւ դեպրեսիվ էր: Լիլիթի խոսքով՝ մանր եւ մեծ պատճառներ շատ կային, սակայն գլխավորն այն էր, որ տվյալ մարդը չէր սիրում իր հոգին, ինչն էլ բերում էր իր եսի ինքնաոչնչացմանը:

Լիլիթը նաեւ խոստովանել էր, որ Ալեքսանդը իրեն բազմիցս դավաճանել է: «Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր  Լիլիթը:

Ըստ Լիլիթի՝ ինքը եւ Ալեքսանդրը ներկայումս նորմալ հարաբերություններ ունեն, քանի որ ունեն համատեղ երեխա, ինչի համար էլ պարտավոր են հարգել միմյանց:

Միայն տեսնեք`ինչ շքեղ է Գագիկ Ծառուկյանի մոր`Ռոզա Ծառուկյանի ծննդյան տորթը

Նորություններ Comments Off on Միայն տեսնեք`ինչ շքեղ է Գագիկ Ծառուկյանի մոր`Ռոզա Ծառուկյանի ծննդյան տորթը

Նոյեմբերի 19-ին ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է:

Հետաքրքրականն այն է, որ ընտանիքը ծննդյան օրը նշում է այսօր`2 օր շուտ:

Ներկայացնում ենք Ռոզա Ծառուկյանի ծննդյան շքեղ տորթը:

 

Կլորիկ հետույq… Սյուզի Մելիքյանի սեքсուшլ հրապարակումները`մարզասրահից

Շոուբիզնես Comments Off on Կլորիկ հետույq… Սյուզի Մելիքյանի սեքсուшլ հրապարակումները`մարզասրահից

Երգչուհի Սյուզի Մելիքյանը հերթական անգամ կրքոտ սթորիներ է հրապարակել՝ ցուցադրելով իր ոտքերը, ինչպես նաեւ հետույքը։ Սյուզին փորձել է ցույց տալ, թե ինչպես է մարզվելուց հետո վայելում ժամանցը։

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին տարիներին Սյուզի Մելիքյանը բավական պասիվ է:Նա գրեթե նոր երգեր չի ներկայացնում, հարցազրույցներ չի տալիս: Փոխարենը, նա ակտիվ է ինստագրամյան էջում, որտեղ ամենից շատ սիրում է ցուցադրել իր հետույքը: Վերջին շրջանում, սակայն չենք կարող չփաստել, որ հետույքն իր տեղը զիջել է ոտքերին:

Հավելենք նաեւ, որ ժամանակ առ ժամանակ երգչուհին ակնարկում է, որ սիրելի ունի: Չնայած դրան՝ ամուսնալուծությունից հետո փակ է պահում իր անձնական կյանքը՝ ցույց տալով միայն, թե ինչ ծաղիկներ է նվեր ստանում: Սյուզին սիրում է նաեւ ցույց տալ, թե ինչ արտասովոր նամակներ է ստանում իր երկրպագուներից:

Վերջերս նա հրապարակել էր երկրպագուներից մեկի նամակը, ով պատրաստվում էր հանուն իրեն իր ոտքը կոտրել: Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ, երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպում:

Հերթական հարցման ժամանակ հետևորդներից մեկը երգչուհուց հետաքրքրվել էր. «Ձեր ամենամտերիմ ընկերուհին ձեր քույրիկն է, թե՞ կան մտերիմ ընկերուհիներ»: Ի պատասխան Սյուզին գրել էր. «Ոչ, ունեմ ընկերուհիներ, ում հետ շփվում եմ 10 տարուց ավել, դեռ դպրոցական տարիքից, պարկեշտ ու վստահելի»:

Երգչուհու այս կտրուկ պատասխանը ստիպել էր հետևորդներին մտածել, որ Սյուզին քրոջ հետ այլևս նախկին ջերմ հարաբերությունները չունի: Քույրերի մեջ, կարծես թե, նաև մրցակցություն կա: Սյուզիի քույրը մասնագիտությամբ դիմահարդար է, սակայն դժվար է հիշել մի դեպք, երբ երգչուհին ներկայանար քրոջ արած դիմահարդարմամբ: Վերջին տարիներին Սյուզին նույնպես սկսել էր զբաղվել պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ:

Ընկերս… Արմինկայի հուզիչ հրապարակումը`Հայկոյի մասին

Շոուբիզնես Comments Off on Ընկերս… Արմինկայի հուզիչ հրապարակումը`Հայկոյի մասին

Երեկ ԱՄՆ-ում տեղի է ունեցել սիրված երգիչ, երգահան, կոմպոզիտոր Հայկոյին նվիրված հուշ երեկո: Երգչուհի Արմինկան, ով երգել է երեկոյի ընթացքում, հուզիչ հրապարակում է արել Հայկոյի լուսանկարով պաստառի հետ՝գրելով հետևյալը․

<<Ընկերս>>։

Նշենք, որ երեկոյի ընթացքում երգել են Էմմին, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը և այլք։

Հավելենք, որ օրերս Հայկոյին Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված  կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին:

Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր,պատմություններ,կարծիքներ և որ ամենակարևորն է ՝ անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ,որոնք հուզում և կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։

Դեսպանատան մշակույթի վարջությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։

Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։ Երանի լիներ մեծարման երեկո քո ներկայությամբ, Հայկո՛:

Նշենք նաև, որօգոստոսի 25-ին Հայկոն կդառնար 49 տարեկան։ Հայկոյի ծննդյան առիթով երգչի ընկերները մեծ համերգ էին կազմակերպել, որի ընթացքում կատարել էին Հայկոյի երգերը։ Համերգին ներկա էին եղել Հայկոյի ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։

Լիա Զախարյանի խայտառակ պահվածքը. նա չգիտի`ինչպես խոսի աշխատակցի հետ

Շոուբիզնես Comments Off on Լիա Զախարյանի խայտառակ պահվածքը. նա չգիտի`ինչպես խոսի աշխատակցի հետ

Դերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ նա հրապարակումներ է անում՝ցույց տալով օրինակ իր հանգիստը, առօրյան կամ աշխատանքը։ Այս անգամ Լիկան իրեն տգեղ է պահել։ Նա ոտքը պահում է դեպի իրենց սերիալի նկարահանման աշխատակիցներից մեկը՝ասելով որ հարդարիչը պահի իր ոտքի վրա։ Չգիտենք,թե Լիկան արդյեք պատկերացնում է, թե կողքից ինչպիսի տպավորություն է, թե ոչ, այնուամենայնիվ, մենք մեր պարտքն ենք համարում հուշել նրան, որ ինքն իրեն շատ տգեղ է պահել։

Հավելենք, որ վերջին շրջանում հաճախ կարելի է համացանցում հանդիպել դերասանուհի Լիա Զախարյանի հարցազրույցներին, որոնցում նա խոսում է իր ծանր մանկության ու դժվար օրերի մասին: Լիայի հայրը նրանց լքել էր, եր նա դեռ փոքր էր, իսկ զինվորական մայրն աշխատանքի պատճառով չէր հասցնում դստերը բավական ժամանակ տրամադրել: Լիային, կարելի է ասել՝ մեծացրել է տատիկը:

Դերասանուհին երբևէ չի խուսափել այս թեմայի մասին խոսելուց, ավելին՝ երբեմն այնքան է անկեղծանում, որ եթերում չի կարողանում զսպել իր արցունքները: Սակայն այս թեման դերսանուհին այնքան է արծարծում, որ տպավորություն է, որ այն դարձել է պարզապես PR միջոց: Սակայն Starnews-ի աչքով է ընկել դեռևս նախորդ տարի Լիայի տված հարցազրույցներից մեկը, որում դերասանուհուն բացահայտում ենք բոլորովին այլ տեսանկյունից:

Պարզվում է, որ Լիան իր վատ սովորություններից մեկը համարում է այն, որ սիրում է աղջիկներին «կպցնել»: «Ես սիրում եմ գայթակղել մարդկանց, տղաներին այսպես թե այնպես կպցնում եմ, չեմ ասում՝ ընկերություն անեմ, սիրում եմ ինձ այնպես դրսևորել, որ նրա աչքին ու ականջին հաճելի լինեմ: Հիմա դա նաև օգտագործում եմ աղջիկների վրա: Ես ունեմ գայթակղելու սովորություն, ու դա սեռ չի ճանաչում: Այդտեղ որևէ հետին միտք չկա, միայն շփում »,-հաղորդման ընթացքում ասում է Լիան՝ պատմելով նաև դեպք, թե ինչպես է լողվազանում ծանոթացել մի աղջկա հետ և երեկոյան նրա հետ պայմանավորվել հանդիպել:

Վերջում Լիան հաղորդավարին ծիծաղելով խնդրում է նաև մոնտաժել այդ հատվածը:

 

Առանց արցունքների չեք կարող նայել. Տիգրան Ասատրյանը որդու հարսանիքի համար հատուկ երգ է կատարել

Շոուբիզնես Comments Off on Առանց արցունքների չեք կարող նայել. Տիգրան Ասատրյանը որդու հարսանիքի համար հատուկ երգ է կատարել

Օրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։ Երիտասարդների ընտանինքրեը շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ է ունեցել փեսան՝Արամը։ նա սիրելիի համար երգ է կատարել։

Նշենք, որ երեկոյին նաև երգել են ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Ձախ Հարութը իրենց երգերով լցրել են այս հարսանիքը։

 

View this post on Instagram

 

A post shared by Hayer Off (@hayer_off)

Նշենք, որ Հայաստանից ԱՄՆ էր մեկնել նաև Արտաշ Ասատրյանն, ով Տիգրանի հետ խնդիրներ ուներ։ Հանրության շրջանում սա մեծ ուրախություն էր առաջացրել, քանի որ եղբայրները հաշտվել են։

Անքուն գիշերներիս ընկեր… Սիրուշոյի հուզիչ շնորհավորանքը` ամուսնուն

Շոուբիզնես Comments Off on Անքուն գիշերներիս ընկեր… Սիրուշոյի հուզիչ շնորհավորանքը` ամուսնուն

Այսօր Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձն է: Վերջինիս շնորհավորել է կինը` Սիրուշոն: Նա գրել է հետևյալը.

«Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը լրիվ սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ: Happy birthday անքուն գիշերների ընկեր: Մեր չքնած գիշերների կենացը»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ լուսանկարն, ըստ ամենայնի, տարիներ առաջ արված լուսանկար է, որտեղ զույգի որդիներից մեկն է:

Հավելենք, որ Լևոնին նաև շնորհավորել է քույրը`Գայանեն:

«Ծնունդդ շնորհավոր, Լյով: Հպարտ եմ, որ քո քույրն եմ»,-գրել էր Գայանեն:

 

 

Հպարտ եմ, որ քո քույրն եմ… Ռոբերտ Քոչարյանի դստեր շնորհավորանքը`Լևոն Քոչարյանին

Նորություններ Comments Off on Հպարտ եմ, որ քո քույրն եմ… Ռոբերտ Քոչարյանի դստեր շնորհավորանքը`Լևոն Քոչարյանին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդու`Լևոն Քոչարյանի ծննդյան տարեդարձն է: Քույրը`Գայանեն հուզիչ շնորհավորանք է հղել եղբորը: Նա գրել է հետևյալը.

«Ծնունդդ շնորհավոր, Լյով: Հպարտ եմ, որ քո քույրն եմ»:

Հավելենք, որ Լևոնն ու Սիրուշոն արդեն երկար տարիներ ամուսնացած են: Նրանք ունեն 2 որդի և 1 դուստր` Ռոբերտը, Միքայելն ու Զաբելը:

Սիրուշոն երրորդ երեխայի ծնվելուց անմիջապես հետո անցել է բուռն աշխատանքային փուլի: Նա հաճախ է հրապարակումներ անում`ներկայացնելով ինչպես է հասցնում և´ երեխաներին խնամել, և´ զբաղվել սիրելի աշխատանքով:

 

Երգչուհի Լայանան` ֆոտոշոփի զոհ. միայն տեսնեք`ինչպես է իրեն նիհարեցնում Լայանան

Շոուբիզնես Comments Off on Երգչուհի Լայանան` ֆոտոշոփի զոհ. միայն տեսնեք`ինչպես է իրեն նիհարեցնում Լայանան

Տևական ժամանակ էր, ինչ երգչուհի Լայանայի մոտ պասիվ շրջան էր։ Նա հրապարակումներ չէր անում իր ֆեյսբուքյան էջում։ Եվ ահա վերջերս նա կրկին սկսել է հրապարակումներ անել իր աշխատանքից և ընտանիքից։ Պարզվում է Լայանան սկսել է զբաղվել նաև հանդիսավարի աշխատանքով․ նա հարսանյաց երեկոներ և այլ միջոցառումներ է վարում։

Սակայն այս ամենը մի կողմ դնենք։ Հետևելով Լայանայի վերջին հրապարակումներին՝ ակնհայտ երևում են նրա՝ ֆոտոշոփի ենթարկված լուսանկարները։ Դե այն, որ շատ հայտնիներ են դիմում ֆոտոշոփի, նորություն չէ, սակայն կարելի է անել, մի փոքր գեղեցիկ և ոչ այդքան անթաքույց։ Լայանայի կատարած ֆոտոշոփը ոչ ավել ոչ պակաս <<փնթի>> ֆոտոշոփի արդյունք է։

Հարգելի Լայանա, մի խորհուրդ Ձեզ՝ կամ մի կատարեք նման ֆոտոշոփեր և ավելի վատ արդյունք մի ստացեք, կամ դիմեք հատուկ մասնագետի, ով կկարողանա Ձեզ օգնել և մեղմ ասած խայտառակ չլինել։

Հիշեցնենք, որ Լայանան ամուսնացած է Ռոլանդ Պողոսյանի հետ։ Նրանք 2 երեխա ունեն՝աղջիկ և տղա։ Հավելենք, որ մեծապես դրական արձագանքների էին արժանացել Լայանան և Ռոլանդը, երբ <<Չէին սպասում>> հաղորդումը գնացել էր նրանց հյուր։

Որոնում