Տիգրան Մնացականյանի սիրելին, հանուն բարտերով սուշի ուտելու, նման խայտառակ տեսանյութ է հրապարակում

Շոուբիզնես Comments Off on Տիգրան Մնացականյանի սիրելին, հանուն բարտերով սուշի ուտելու, նման խայտառակ տեսանյութ է հրապարակում

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը, մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև  հաց ուտելը ցուցադրելը: Նրանք հաճախ սա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու և հաց ուտելու համայն հայության առաջ խայտառակվել։

Այսօր կխոսենք դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջ՝  Մարիամ Հովհաննիսյանի մասին։ Մարիամը, պարզվում է, հանուն անվճար ուտելու պատրաստ է նմանատիպ դեմքեր ընդունել տեսախցիկի առաջ և գովազդել սուշի։

Նշենք, որ Starnews-ը դերասան Տիգրան Մնացականյանի երկրորդ կնոջը՝  Մարիամ Հովհաննիսյանին անդրադառնալու առիթներ էլի ունեցել է:  Մասնագիտությամբ դերասանուհի Մարիամը վերջին շրջանում ամուսնու հետ վարում է միջոցառումներ: Տպավորություն է, որ լսարանին իրենց աղմկահարույց սիրո պատմությամբ հայտնի Մարիամը փորձում է ամեն գնով հայտնի դառնալ: Նա ակտիվ է համացանցում, իսկ ամառային այս օրերին բավական համարձակ լուսանկարներ է հրապարակում։

Հավելենք, որ Տիգրանի և Մարիամի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն  բաժանվել է կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։

ՊՆ-ն հայտնում է 22-ամյա զինծառայողի մահվան մասին

Նորություններ Comments Off on ՊՆ-ն հայտնում է 22-ամյա զինծառայողի մահվան մասին

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
ՀՀ ՊՆ

Մահացել է դերասան Բագրատ Գևորգյանը

Նորություններ Comments Off on Մահացել է դերասան Բագրատ Գևորգյանը

Թատերական գործիչների միությունը տեղեկացնում է, որ 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը:

ՀՀ վաստակավոր արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն օրը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական թատրոնում, ժամը 14.00-ին:
Բագրատ Գրիգորի Գևորգյանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 4-ին, Երևան քաղաքում։
Աշխատել է Ստեփանակերտի պետական թատրոնում։
1977 թվականից առ այսօր աշխատում էր Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան։
2010 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման։
2014 թվականին արժանացել է ՀՀ թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» -ի ։
2018 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» -ի։

Արփի Գաբրիելյանի քույրը իր սկեսրայրի`Արթուր Գրիգորիչի պատվո հուշաքարի մոտ

Նորություններ Comments Off on Արփի Գաբրիելյանի քույրը իր սկեսրայրի`Արթուր Գրիգորիչի պատվո հուշաքարի մոտ

Ռադիոտան հարակից տարածքում գտնվում է «Նվիրյալների ճեմուղին», որտեղ գտնվում են հայ մշակույթի նվիրլյաների հուշաքարերը:

Երեկ ճեմուղին համալրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուշաքարով:

Արթուր Գրիգորիչի ընտանիքի անդամներն են ներկա եղել, ինչպես նաև նրա հարսը`Արփի Գաբրիելյանի քույրը նկարվել է սկեսրայրի հուշաքարի կողքին:

Այստեղ լուսանկար ունի նաև Գրիգորիչի թոռնիկը` Մանե Գրիգորյանի դուստրը:

Հավելենք, որ Գրիգորիչը մահացել է տարեսկզբին: Նրա մահը սգում էին բոլորը`նշելով նրա բարի և յուրօրինակ տեսակը:

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ ունի հայ հեռուստատեսության կյանքում:

 

Շատ ծնողներ դեռ չեն գտել իրենց որդիների մարմինները, իսկ Քրիստինա Եղոյանը արդեն ամանորյա նկարահանում է անում

Շոուբիզնես Comments Off on Շատ ծնողներ դեռ չեն գտել իրենց որդիների մարմինները, իսկ Քրիստինա Եղոյանը արդեն ամանորյա նկարահանում է անում

Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա սպասում է երկրորդ բալիկին, ով կրկին աղջիկ է լինելու:

Այս օրերին, երբ շատ ծնողներ դեռ չեն գտել պատերազմի մասնակից իրենց որդիների մարմինները, Քրիստինան հասցրել է Ամանորից 45 օր առաջ նկարվել ամանորյա ֆոտոշարքով: Ինչ խոսք`երանի Քրիստինայի անդարդ կյանքին:

Նշենք, որ Քրիստինան ավելի վաղ ներկայացրել է իր նոր բիզնեսը` ֆոտոստուդիան:

Ավելի վաղ Քրիստինան ցույց էր տվել գնումները, որոնք արվել էին ֆոտոստուդիայի համար:

Նշենք, որ երգչուհի Քրիստինա Եղոյանը մշտապես աչքի է ընկնում չտեսությամբ եւ ցուցամոլությամբ:

Նա մշտապես հատ առ հատ ցուցադրում է, թե ինչ նվերներ է ստանում:

Արքայական տորթ, գերշքեղ ձևավորում,դոլարների անձրև. որքա՞ն գումար են ծախսել Տիգրան Ասատրյանի որդու հարսանիքի համար. ԲԱՑԱՌԻԿ

Uncategorized Comments Off on Արքայական տորթ, գերշքեղ ձևավորում,դոլարների անձրև. որքա՞ն գումար են ծախսել Տիգրան Ասատրյանի որդու հարսանիքի համար. ԲԱՑԱՌԻԿ

Օրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման Արամ Ասատրյանի թոռան՝կրտսեր Արամի հարսանյաց հանդեսն էր։ Երիտասարդների ընտանիքները շքեղ երեկո էին կազմակերպել իրենց երեխաների համար։

StarNews.am-ը փորձել է հասկանալ՝ օվկիանոսից այն կողմ որքան գումար են ծախսել Ասատրյանները։Բանն այն է, որ ռեստորանը որում կայացել է հարսանյաց հանդեսը, Լոս Անջելեսի հայկական էլիտայի համար նախատեսված լավագույն ռեստորանն է։ Այստեղ են անցկացվում ամենահարուստ ընտանիքների առիթները։

Արքայական տորթը, որն ընտրվել է զույգի համար, ևս աչքի է ընկնում իր թանկությամբ։ Դե իսկ ձևավորումների և հարսի զգեստի մասին, կարծում ենք , պետք է լռել։

չմոռանանք նշել, որ Տիգրան Ասատրյանը անակնկալ էր պատրաստել որդու համար՝ հենց նրա համար գրված երգ երգեց հարսանյաց հանդեսին։ Ներկաները հուզված էին, քանի որ երգի բառերում Տիգրանը դիմում էր որդուն ու հարսանեկան մաղթանքներ հնչեցնում։

Հավելենք, որ երեկոյի ընթացքում նաև անակնկալ կերպով ելույթ է ունեցել փեսան՝Արամը։Նա սիրելիի համար երգ է կատարել։

Երգի երաժշտության և բառերի, գործիքավորման վրա հարկ չենք համարում նշել, թե որքան գումար է ծախսվել։

Նշենք, որ երեկոյին նաև երգել են ԱՄՆ-ում բնակվող հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներ։ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Ձախ Հարութը իրենց երգերով լցրել են այս հարսանիքը։ կարծում ենք՝սա նվեր է եղել զույգին։

 

View this post on Instagram

 

A post shared by Hayer Off (@hayer_off)

Նշենք, որ Հայաստանից ԱՄՆ էր մեկնել նաև Արտաշ Ասատրյանն, ով Տիգրանի հետ խնդիրներ ուներ։ Հանրության շրջանում սա մեծ ուրախություն էր առաջացրել, քանի որ եղբայրները հաշտվել են։

6 ամիսա կռված ենք, չենք խոսում իրար հետ. Շողեր Թովմասյանի սկանդալային հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on 6 ամիսա կռված ենք, չենք խոսում իրար հետ. Շողեր Թովմասյանի սկանդալային հրապարակումը

Շողեր Թովմասյանը ներկայումս համարվում է ամենասկանդալային եւ համարձակ դերասանուհիներից: Նա մշտապես իր ազատ խոսքն է արտահայտում`տարբեր թեմաների վերաբերյալ: Այս անգամ նա ինստագրամյան էջում սթորի է հրապարակել, որում ինքը Հայկ Կասպարովի հետ է, լուսանկարի վրա նա գրառում է արել, որ իրենք 6 ամիս է կռված են:

Շողեր Թովմասյանը հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկն է: Հերթական հարց ու պատասխաններից մեկի ժամանակ հետևորդներից մեկը հետաքրքրվել էր՝ որքա՞ն է Շողերի ու Գրիշայի տարիքային տարբերությունը:

Ի պատասխան՝ Շողերը Գրիշայի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրենց միջը կա 24 տարվա տարիքային տարբերություն:

Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել:

Առանձնապես մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:

 

Մոսկվայում կայացավ Հայկոյին նվիրված հուշ-երեկոն

Նորություններ Comments Off on Մոսկվայում կայացավ Հայկոյին նվիրված հուշ-երեկոն

Երեկ Մոսկվայի Հայկական դեսպանանատանը կայացավ հուշ երեկո՝ նվիրված  կոմպոզիտոր, տաղանդավոր արտիստ Հայկոյին:

«Ամբողջ երեկո հնչում էին ջերմ խոսքեր,պատմություններ,կարծիքներ և որ ամենակարևորն է ՝ անհավանական գեղեցիկ Հայկոյական մեղեդիներ,որոնք հուզում և կարոտով էին լցնում մարդկանց սրտերը։

Դեսպանատան մշակույթի վարջությունը հանրային հեռուստատեսության հետ մեկտեղ այս երեկոն դարձրեցին իրականություն։

Հայկոյի ընկերները այդ երեկո նրա կողքին էին իհարկե։ Երանի լիներ մեծարման երեկո քո ներկայությամբ, Հայկո՛»:

Լիլիթ Մուրադյանը,առանց ամաչելու, գզգզված մազերով շրջում է մոլերում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շոուբիզնես Comments Off on Լիլիթ Մուրադյանը,առանց ամաչելու, գզգզված մազերով շրջում է մոլերում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը մշտապես աչքի է ընկնում իր անկեղծ հրապարակումներով և խոստովանություններով։ մեզ համար զարմանալի է, որ որքան անկեղծ է Լիլիթն իր ինստագրամյան էջում, այնքան անկեղծ է նա առօրյա կյանքում։

Օրերս մեր հետևորդները Լիլիթին նկատել են հայաստանյան մոլերից մեկում, որտեղ վերջինս եղել է գզգզված մազերով։

Նա Վահեի և երեխաների հետ եկել է իր շաբաթ օրն անցկացնելու, սակայն նրա մազերն, ինչպես նշում են՝ իսկապես ծիծաղելի տեսքի են եղել։ Չի եղել մարդ, ով անտարբեր անցնի Լիլիթի կողքով՝իր տարօրինակ մազերի պատճառով։

Հավելենք, որ վերջերս իր հարցազրույցում Լիլիթը խոստովանել էր, որ ամուսնու հետ շատ դժվարություններ են հաղթահարել:

Հաղորդավարուհու խոսքով՝ թեև ամուսինն իրենից բարդ բնավորություն ունի, սակայն իրենք կարողանում են հաշտ ապրել:

«Օձի լեզու» հաղորդումն անդրադարձել է StarNews.am-ին

Շոուբիզնես Comments Off on «Օձի լեզու» հաղորդումն անդրադարձել է StarNews.am-ին

Օրեր առաջ Starnews.am-ն անդրադարձել էր «Հայ երգիչ» նախագծում դուդուկահար Կամո Սեյրանյանի դստեր ելույթին: Բանն այն էր, որ երգչուհին մեղմ ասած չփայլեց իր ելույթով, հետևաբար և պետք է արժանանար ինչ որ տեղ քննադատության, ինչ որ տեղ նաև չանցներ հաջորդ փուլ: Սակայն հայրիկի գործոնն այս դեպքում աշխատեց:

Մենք անդրադարձանք այս թեմային` նշելով, որ ժյուրին անկեղծ չէ, և որ տվյալ կատարմամբ այլ մարդու ելույթը վստահաբար կքննադատվեր և նա չէր անցնի հաջորդ փուլ:

«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձան նաև Starnews.am-ի այս հրապարակմանը:

Նշենք, որ նրանք նաև անդրադարձել են ժյուրիի կազմին:

Մհերը նշեց, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշեց, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի  եզրափակիչ փուլ չանցած երգչուհու:

Որոնում