Սրբուկն այնպես է նստել, ասես վաստակել է այդ աթոռին նստելը, նրա` ժյուրիի կազմում լինելն արդարացված չէ, նա հաջողակ երգչուհի չէ. Մհեր Բաղդասարյան

Շոուբիզնես Comments Off on Սրբուկն այնպես է նստել, ասես վաստակել է այդ աթոռին նստելը, նրա` ժյուրիի կազմում լինելն արդարացված չէ, նա հաջողակ երգչուհի չէ. Մհեր Բաղդասարյան

«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն այս անգամ անդրադարձել են «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման: Նրանց խոսքով` և´ պրոդյուսերական կազմը, և´ ռեժիսորն իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև տխրեցնող է, երբ միացնում ես հեռուստացույցն ու տեսնում ակնհայտ նմանակումը մեկ այլ հաղորդման:

Խոսելով ժյուրիի կազմի մասին` Մհերը նշեց, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա Ղազարյանը նշեց, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

«Ես Սրբուկին շատ եմ սիրում, սիրում եմ իր կատարումները, բայց սա սուբյեկտիվ կարծիք է, եթե պրոդյուսերներն օբյեկտիվորեն նայեին, ապա Սրբուկն այնտեղ չպետք է լիներ»,- ասաց Մհերը:

Մհերի խոսքով` Սրբուկը լավ երգչուհի է, բայց իր այնտեղ լինելն արդարացված չէ: Նա նշեց, որ Սրբուկը պետք է հուզված և ինչ որ սխալներ թույլ տվող երգիչների համար կոճակը սեղմեր` հասկանալով նրանց հուզմունքը, քանի որ ինքն էլ եղել է այդ կարգավիճակում, սակայն ժյուրիների մեջ ամենածանրը ինքն է նստած`ասես ինքն է վաստակել այդտեղ նստելը:

«Երևի ինքն էլ է զարմացել»,- ի պատասխան նշում է Արա Ղազարյանը :

Առավել մանրամասն` տեսանյութում

Հուզիչ տեսանյութ. ինչպես է Տիգրան Ասատրյանի որդին երգում սիրելիի համար

Շոուբիզնես Comments Off on Հուզիչ տեսանյութ. ինչպես է Տիգրան Ասատրյանի որդին երգում սիրելիի համար

Starnews.am-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնացել է:Արամի ընտրյալը Լիլիթն է, ով ազգությամբ ևս հայ է: Երկու ընտանիքները շքեղ երեկո են պատրաստել իրենց երեխաների համար, որին ներկա են գտնվել մի շարք հայտնի շոուբիզնեսյան դեմքեր:

Հարսանիքը, ինչպես ևս կանխատեսելի էր, անցկացվել է հարյուրավոր հյուրերի ներկայությամբ։

Հարսի զգեստն ու ձևավորումը եղել է ԱՄՆ- ի լավագույններից, իսկական ավանդական հարսանիք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։

Երեկոյին փեսան անակնկալ կերպով երգել է հարսնացուի համար և հուզել ներկաներին:

Տեսանյութը`ստորև

 

 

View this post on Instagram

 

A post shared by Hayer Off (@hayer_off)

Ինչու Արտաշի ընտանիքը ներկա չէր Տիգրանի որդու հարսանիքին. նոր մանրամասներ

Շոուբիզնես Comments Off on Ինչու Արտաշի ընտանիքը ներկա չէր Տիգրանի որդու հարսանիքին. նոր մանրամասներ

Starnews.am-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնացել է: Այս մասին Տիգրանը հայտնել էր իր ինստագրամյան էջում:  Տիգրանը տեսանյութ էր հրապարակել, ինչի միջոցով հայտնել էր, որ իր որդու հարսանիքն է:

Որից հետո համացանցում կադրեր հայտնվեցին շքեղ հարսանիքից: Հատկանշականն այն էր, որ եղբայրների միջև տեղի ունեցած վեճից հետո Արտաշը մեկնել էր եղբորորդու հարսանիքին, սակայն իր ընտանիքը ներկա չէր:

Թե ինչն է նրանց ներկա չլինելու պատճառը, դեռևս հայտնի չէ, միգուցե նրանք դեռ չե՞ն հաշտվել, կամ խնդիրնե՞ր ունեն երկիրը լքելու հետ:

 

Պեմզաշենի աղմկահարույց սպшնությունը բացահայտվել է,կա ձերբшկալված

Նորություններ Comments Off on Պեմզաշենի աղմկահարույց սպшնությունը բացահայտվել է,կա ձերբшկալված

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալվել է մարզի 32-ամյա բնակիչ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Պեմզաշեն գյուղում նոյեմբերի իննին իրենց տանը հայտնաբերվել էին 31-ամյա կնոջ ու նրա երկու՝ 8 և 12-ամյա երեխաների դիերը։

Նախաքննությունը շարունակվում է:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։

155-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը15 տարվա, երկրորդը՝ առավելագույնը 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Լիլիթ Հովհաննիսյանը կրկին նորություն ունի

Շոուբիզնես Comments Off on Լիլիթ Հովհաննիսյանը կրկին նորություն ունի

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է իր «Изгнанная» շարքի 3-րդ պատմությունը և տեսահոլովակը, որի անունն է «Таю»: Այս երգը ևս ռուսալեզու տարբերակով է, իսկ տեսահոլովակը հուշում է, որ սա տրիլոգիա էր, որն ունեցավ իր տրամաբանական ավարտը:

Երաժշտությունն և բառեր՝ Վահրամ Պետրոսյան:

Տիգրան Ասատրյանի հարսի զգեստն այնքան երկար ու շքեղ է, որ չի կարողանում քայլել

Շոուբիզնես Comments Off on Տիգրան Ասատրյանի հարսի զգեստն այնքան երկար ու շքեղ է, որ չի կարողանում քայլել

Starnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնանում է: Այս մասին Տիգրանը հայտնել էր իր ինստագրամյան էջում:  Տիգրանը տեսանյութ էր հրապարակել, ինչի միջոցով հայտնել էր, որ այսօր իր որդու հարսանիքն է:

Մեր աչքից չի վրիպել այն, որ Արտաշի նորահարսիկի զգեստն այնքան երկար ու շքեղ է, որ նա դժվարանում է շարժվել դրանով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հարսանիքը, ինչպես ևս կանխատեսելի էր, անցկացվել է հարյուրավոր հյուրերի ներկայությամբ։ Երեկոյին երգել են ԱՄՆ-ում բնակվող մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ։ Իսկական ավանդական հարսանիք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։

Starnews.am-ը հետևել է օվկիանոսից այն կողմ անցկացվող շքեղ միջոցառմանն ու Ձեզ համար առանձնացրել կադրեր։

ԲԱՑԱՌԻԿ և սպասված լուր․ Տիգրան և Արտաշ Ասատրյանները հաշտվել են․ միայն տեսնեք՝ ինչպես են քեֆ անում նրանք

Շոուբիզնես Comments Off on ԲԱՑԱՌԻԿ և սպասված լուր․ Տիգրան և Արտաշ Ասատրյանները հաշտվել են․ միայն տեսնեք՝ ինչպես են քեֆ անում նրանք

Այս, մենք մեզ թույլ ենք տալիս նշել, որ սա շատ սպասված և բացառիկ լուր է բոլորի համար՝ Տիգրան և Արտաշ Ասատրյանները հաշտվել են։ Արտաշը մեկնել է ԱՄՆ՝մասնակցելու եղբորորդու՝Արամի հարսանյաց հանդեսին։

Հետևելով նրանց հրապարակումներին՝երևում է, թե որքան ուրախ մթնոլորտում է անցել հարսանյաց հանդեսը։ Ինչևէ՝կարևորը սիրված երգիչների ընտանիքների հաշտությունն է։

Ներկայացնում ենք բացառիկ և չհրապարակված կադրեր։

Հավելենք, որ starnews.am-ը առաջինն էր տեղեկացրել, որ Արամ Ասատրյանի որդիները՝ Արտաշ Ասատրյանը և Տիգրան Ասատրյանը միմյանց հետ խնդիր ունեն և չեն մասնակցում մեկը մյուսի երեխաների հարսանյաց արարողություններին և ընտանեկան խնջույքներին։

Չնայած Արտաշ Ասատրյանը տարվա մի մասը բնակվում է ԱՄՆ-ում, բայց եղբայրներին միասին չէիր տեսնի, անգամ զավակները իրար հետ որևէ շփում չունեին։ Նույնն էլ հուշում էր Ինստագրամը, ընտանիքներից ոչ ոք մեկը մյուսին չէր էլ հետևում։ Մենք ուսումնասիրել էինք ու հասկացել, որ Արտաշի և Տիգրանի ընտանիքների վերջին հանդիպումը եղել է, Տիգրան Ասատրյանի դստեր հարսանիքի ժամանակ։
Դրանից միայն ամիսներ անց Արտաշ Ասատրյանը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսի՞ն են նրա եւ եղբոր՝ Տիգրանի հարաբերությունները՝ նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է հնչեցներ:

Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի: Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն. «Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է: Ինքը 24 ժամ իմ եղբայրն է, ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում: Սա ժամանակավոր է»,-նշել էր Արտաշը:

Նոր և չհրապարակված կադրեր՝ Տիգրան Ասատրյանի որդու գերշքեղ հարսանիքից․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Նոր և չհրապարակված կադրեր՝ Տիգրան Ասատրյանի որդու գերշքեղ հարսանիքից․ ԲԱՑԱՌԻԿ

Starnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնանում է: Այս մասին Տիգրանը հայտնել էր իր ինստագրամյան էջում:  Տիգրանը տեսանյութ էր հրապարակել, ինչի միջոցով հայտնել էր, որ այսօր իր որդու հարսանիքն է:

Մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են երգչին և բարեմաղթանքներ հղել նորապսակներին:

Հարսանիքը, ինչպես ևս կանխատեսելի էր, անցկացվել է հարյուրավոր հյուրերի ներկայությամբ։ Երեկոյին երգել են ԱՄՆ-ում բնակվող մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ։ Իսկական ավանդական հարսանիք է տեղի ունեցել Լոս Անջելեսում։

Starnews.am-ը հետևել է օվկիանոսից այն կողմ անցկացվող շքեղ միջոցառմանն ու Ձեզ համար առանձնացրել կադրեր։

Այսօր Տիգրան Ասատրյանի որդու հարսանիքն է․ ԲԱՑԱՌԻԿ կադրեր՝շքեղ հարսանիքից

Շոուբիզնես Comments Off on Այսօր Տիգրան Ասատրյանի որդու հարսանիքն է․ ԲԱՑԱՌԻԿ կադրեր՝շքեղ հարսանիքից

ԱՄՆ-ում բնակվող երգիչ Տիգրան Ասատրյանի որդին` Արամ Ասատրյանն ամուսնանում է: Այս մասին Տիգրանը հայտնել է իր ինստագրամյան էջում:  Տիգրանը տեսանյութ է հրապարակել, ինչի միջոցով հայտնել է, որ այսօր իր որդու հարսանիքն է:

Մեկնաբանություններում երկրպագուները շնորհավորել են երգչին և բարեմաղթանքներ հղել նորապսակներին:

starnews.am-ը ներկայացնում է բացառիկ կադրեր՝շքեղ հարսանիքից։

Գրավիչ տղամարդու հետ… Ամուսնության լուրերից հետո տեսեք ում հետ է լուսանկար հրապարակել Հրաչուհի Ութմազյանը

Շոուբիզնես Comments Off on Գրավիչ տղամարդու հետ… Ամուսնության լուրերից հետո տեսեք ում հետ է լուսանկար հրապարակել Հրաչուհի Ութմազյանը

Ամիսներ առաջ լուրեր պտտվեցին, որ Հրաչուհի Ութմազյանը պատրաստվում է ամուսնանալ: Այս  լուրերից հետո նա հրապարակել է լուսանկար , որում Արման Մարգարյանի հետ և գրել, որ վարում է գրավիչ տղամարդու հետ:

Հավելենք, որ Հրաչուհին գրեթե երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։ Միայն տարիներ առաջ նա հայտնել էր, որ սիրելի ունի, սակայն նրանց հարաբերությունները երկար չէին տևել։ Այլ մանրամասներ հաղորդավարուհին երբեք չի ներկայացրել։

Նա իր հեղինակային հաղորդումների ժամանակ երբեմն նաև ակնարկում էր, որ մտածում է միայնակ մայրանալու թեմայի շուրջ։ Հավելենք, որ օրերս Հրաչուհին բավական համարձակ լուսանկար էր հրապարակել։ Դրան կից գրել էր․ «36 տարեկանն  այս տեսքն ու զգացողուցությունն ունի»։

Հավելենք նաև, որ ավելի վաղ կրկին քննարկվում էր, որ հաղորդավարուհին պատրաստվում է ամուսնանալ, սակայն որոշ ժամանակ անց այդ լուրերը հերքվել էին։ Նա այդ քննարկումներից հետո հետևյալ գրառումն էր արել․

«Էս կյանքում դու ունես միայն քեզ… Հույսդ էլ մենակ քեզ վրա դիր… Հոգ տար քո մասին ու վստահ քայլիր առաջ…»:

Որոնում