Միայն տեսնեք`ինչ տեսք ունի Բեն Ավետիսյանի նորածին փոքրիկը

Uncategorized Comments Off on Միայն տեսնեք`ինչ տեսք ունի Բեն Ավետիսյանի նորածին փոքրիկը

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հրապարակել է նորածին դստեր`Բիանայի հետ արված գեղեցիկ լուսանկսրները: Հետևելով լուսանարներին` երևում է, որքան անուշիկ է Բիանան:

Հիշեցնենք, որ Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բեն Ավետիսյանը եւ նրա կինը սպասում են իրենց առաջնեկին: Դիանայի ծննդյան օրը նրանք երեխայի սեռը պարզելու արարողություն էին անցկացրել: Զույգը դուստր է ունենալու:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

Հավելենք, որ վերջերս Բենը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա Տետ» հաղորդման հյուրն էր։ Նորություն չենք ասի, որ Բենը երբեք էլ չի թաքցրել, որ իր կյանքում եղել են ֆինանսական բարդ շրջաններ։

Դերասանը  բազմիցս խոստովանել է, որ ավելի վաղ տարիքում՝ նախքան հայտնիությունը, տարատեսակ աշխատանքներ է կատարել՝ աշխատել է որպես բանվոր, DJ, ձմերուկ է վաճառել և այլն։ Ըստ Բենի՝ եղել է շրջան, երբ նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել։ Դերասանն անկեղծացել է, որ ոտքով է գնացել տուն գումար չունենալու պատճառով։

Թվում էր, թե այս ամենն անցյալում էր, ավելին՝ Բենը փառքի գագաթնակետին, սակայն նա Հայաստանից հեռանալու որոշում էր կայացրել։ Բենի խոսքով որոշումը դժվար էր, սակայն իր աստղայինը չէր տարել փառքի շնորհիվ, այդ պատճառով էլ կարողացել էր հանուն նպատակի մեկնել հայրենիքից։

Բենի խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ ինքը Հայաստանում չուներ տուն, ներկայումս իրեն հաջողվել է անել դա։ Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում աշխատում է նաև որպես Uber-ի (տաքսի) վարորդ։ Ըստ Բենի՝ դա ներկայումս անում է ժամանակ առ ժամանակ։  Դերասանի խոսքով՝ ԱՄՆ-ում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել․ «Կարող է գաս ու պառկովշիկ էլ աշխատես, Uber եմ քշել ու հիմա էլ ժամանակ առ ժամանակ քշում եմ, ամեն գործ կարող է անես»։

Դերասանը նաև անկեղծացել է, որ այս շրջանում չի պատրաստվում վերադառնալ Հայաստան, քանի որ դա անել դեռ չի կարող, սակայն այնպես չէ, որ իր ամբողջ կյանքն ԱՄՆ-ում է պատկերացնում։ Չնայած դրան՝ նշում է, որ տիեզերքը բոլորինն է, օրինաչափ է, երբ աշխարհի տարբեր անկյուններում ես նախընտրում ապրել։ Հավելենք, որ Բենն այս շրջանում նաև նկարահանվում է

 

Լուսինե Թովմասյանը հերթական անգամ փայլել է իր անգրագիտությամբ

Շոուբիզնես Comments Off on Լուսինե Թովմասյանը հերթական անգամ փայլել է իր անգրագիտությամբ

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հրապարակել է լուսանկար, որի վրա արված գրառումում թույլ է տվել ուղղագրական սխալ:

Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ: Լուսինե ջան, ոչ թե աՆբողջովին, այլ`աՄբողջովին: Չնայած, երևի թե էլի կասեք, որ պատահմամբ է եղել:

Հավելենք, որ Լուսինեն և ամուսինը համարվում են հայկական շոու բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից, նրանք հաճախ են ճանապարհորդում և կիսվում ջերմ լուսանկարներով։

Հավելենք, որ Լուսինեի ամուսինն նրանից մեծ է 9 տարով, այս առիթով գեղեցկուհին մեկ անգամ նշել է հետևյալը.«Ի՞նչ տարբերություն 10, թե՞ 2։ Գլխավորը հասկանալն է, որ նա միակն ու անկրկնելին է: Առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակն է»,- նշել էր Լուսինեն:

Հարցին` արդյոք հեշտ է ամուսնության գնացել, թե տատանվել է, Լուսինեն պատասխանել է. «Մի փոքր ուշ նա կստուգի Ինստագրամը և թող կարդա, որ առաջին հայացքից անմիջապես հասկացա, որ նա է իմ միակը»։

Դուք այսքան ժամանակ չեք իմացել՝ինչ է Լիկա Սալմանյանի իրական անունը․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Դուք այսքան ժամանակ չեք իմացել՝ինչ է Լիկա Սալմանյանի իրական անունը․ ԲԱՑԱՌԻԿ

Հարազատ թշնամի հեռուստասերիալից հայտնի դարձած Լիկա Սալմանյանը երբեմն հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում ցույցտալով իր առօրյան և աշխատանքները։ Սակայն մեր աչքից չի վրիպել Լիկայի վերջին հրապարակումը, որում նա ցույց է տվել իր մանկության լուսանկարը և որտեղ երևացել է նրա իրական անունը։ Պարզվում է՝Լիկայի իսկական անունը Լիանա է։

Նշենք, որ վերջին տարիներին Լիկան չի նկարահանվում ոչ մի նախագծում։Չնայած մեծ մասսայականությանը՝ նա որոշեց հեռանալ ոլորտից և իր ուժերը փորձել դիմահարդարման մեջ:Նա սեփական գեղեցկության սրահն ունի:

Նա վերջին անգամ ներկայացավ սիթքոմերից մեկում և այլևս հրաժարվեց առաջարկներից, գուցե պատճառը նրա և Աշոտ Սարգսյանի ամուսնությունն էր։

Հավելենք, որ ամիսներ առաջ Լիկան ցույց էր տվել բնակարանի վերանորոգման աշխատանքներ, որից շատերի մոտ կարծիք էր ձևավորվել, որ Լիկան նոր տուն է գնել։

Լիկան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ, մինչ այդ էլ միասին տանիք էին կիսում:

Հայտնի է, որ Աշոտը նախկինում ամուսնացած է եղել և որդիներ ունի:

Այսօր Աշոտը հրապարակել է որդու լուսանկարը`նշելով, որ նա արդեն 16 տարեկան է:

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Միջնադարյան կացին»

Շոուբիզնես Comments Off on Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Միջնադարյան կացին»

PROJECT LA ներկայացրել է նոր տեսահոլովակ երգիչ Ռոլանդ Գասպարյանի մասնակցությամբ Եղիշե Չարենցի՝ «Միջնադարյան կացին» ստեղծագործությունը։

Երաժշտությունը՝  Լևոն Արևշատյան
գործիքավորում՝ Խաչիկ Սահակյան
տեսահոլովակ՝ Սուրեն Սահակյան

Մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն… Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

Շոուբիզնես Comments Off on Մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն… Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհսննիդյանն իր ինստագրամյսն էջում հրապարակել է  իր լուսանկարը`դրան կից ավելացնելով անկեղծ խոստովանություն:

Հավելենք, որ ավելի վաղ էլ Նազենին հետևյալ  գրառումն էր կատարել․

<<Էս ցրտող ձմռան օրերին մարդ ուզում է տաքուկ փաթաթվել իր սիրելի մարդուն ու խարույկի մոտ էդպես ժամերով նստել…
Կամ ուղղակի միասին անիմաստ նստել հեռուստացույցի մոտ՝ մի անկապ ֆիլմ նայելու ))
Կամ պարզ զրույցով ու բլինչիկ փափաթելով հյուսել իրենց երեկոն…

Հայերը քիչ են խոսում իրար հետ… Զույգերին նկատի ունեմ… չեն խոսում կամ հա կիսատ են ասում… մի տեսակ կիսաանկեղծ ու խմբագրված շփումով են ապրում…Ու էդպես մի ամբողջ կյանք:
Առավելապես՝ իներցիայով.. սովորության իներցիայով…

Որքան տարբեր են առհասարակ տղամարդու և կնոջ սիրո դրսևորումները..
Կինն իր գուրգուրանքով ու գործով հա ներկա , իսկ տղամարդը շատ դեպքերում լռությամբ եւ զուսպ…
Ու պարզ տեղերում իրար չհասկացող..
ու միևնույն է՝ հավերժ միմյանց փնտրող)…>>:

«Մահից առաջ պետք է հասցնել ապրել, բայց կան կետեր, որոնք առաջնային են.

….
1. տեսնել Վենետիկը։
2. Սովորել կարդալ( ու դրանից հետո կարդալ աշխարհի տակի եղած բոլոր գրքերը)
3. Գժի նման սիրահարվել ու թռչել օդապարիկով սիրեցյալի հետ

4. Ունենալ երեխա ու նրա հետ խաղալ, խաղալ, խաղա՜լ
5. Գնալ Հայոց Երուսաղեմ՝ ուխտի
6. Տեսնել օվկիանոսը
7.Փարիզում առավոտյան ուտել կրուասան՝ մի բաժակ էսպրեսսոյով ու շամպայնով)
8. Դիմավորել արևածագը՝ Միջերկրական ծովում, նավի վրա …
9. Ունենալ տուն՝ ծովի ափին, մեջը մեծ գրադարանով, տան դիմաց՝ ավազի հետ խաղացող երեխաներով։
10. Գոնե մի օր ապրել վանքում և լռել։

11…..
12….
13….
Գրեք ՁԵՐ կետը…
Հ.Գ. Սա՝ իմ 2012- ի ցուցակն է…
հիմա մի բան հաստատ կավելացնեի.
11. Տեսնել ԱՆՎՏԱՆԳ ու պաշտպանված Հայրենիքը…
, իսկ դու՞ք ինչ կցանկանայիք ԱՆՊԱՅՄԱՆ իրագործել…. կյանքի ընթացքում կամ մահից առաջ… »:

Սոնա Շահգելդյանն իրեն ու 2րդ սիրելիին դրել է 18-ամյա պատանիների տեղ

Շոուբիզնես Comments Off on Սոնա Շահգելդյանն իրեն ու 2րդ սիրելիին դրել է 18-ամյա պատանիների տեղ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում: Հետևելով նրա հրապարակումներին`երևում է, որ Սոնան իրենց դրել է 18 ամյա սիրահարների տեղ: Ծովի ափին հանգստանալիս, Սոնան մեկ հայերեն, մեկ անգլերեն իրենց անվան տառերն է գրում` կից ավելացնելով ռոմանտիկ երաժշտություն: Սոնա ջանլ դու մեծ կին ես, մի քանի տարուց արդեն նման սթորիներ կարող է անել քո որդին:

Հավելենք, որ  Starnews-ը դեռ նախորդ տարի տեղեկացրել էր, որ Սոնա Շահգելդյանն ամուսնալուծվել է: Մենք նաեւ տեղեկացրել էինք, որ Սոնան նոր սիրելի ունի:Երգչուհին այս առիթով խուսափում էր մեկնաբանություն տալուց:

Վերջերս՝ մեր բացահայտումից ամիսներ անց, Սոնան որոշեց սիրելիի հետ բացառիկ լուսանկար հրապարակել: Նա դրան կից գրել էր հետեւյալը. «Սերն իմ ու քո, եթե հրա՞շք չէ՝ ի՞նչ է»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Սոնան խոսել էր 2-րդ երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ դա իր երազանքն է: «Ոնց որ 2-րդ բալիկ ունենալու ժամանակն է»,-մեկ անգամ որդու լուսանկարին կից գրել էր երգչուհին։

Հավելենք, որ ամուսնալուծության վերաբերյալ Սոնան չի խոսում։ Տարիներ առաջ նա հայտարարեց, որ ամուսնացել է, երջանիկ է սիրելիի հետ, իսկ որոշ ժամանակ անց հայտնեց նաև հղիության լուրը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ

Նորություններ Comments Off on Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Միայն տեսնեք, թե որքան է մեծացել Վարդուհի Վարդանյանի թոռնիկը. նա անչափ նման է տատիկին

Շոուբիզնես Comments Off on Միայն տեսնեք, թե որքան է մեծացել Վարդուհի Վարդանյանի թոռնիկը. նա անչափ նման է տատիկին

Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերի Ղազարյանը հրապարակել է դստեր նոր լուսանկարը: Հետևելով նոր լուսանկարին երևում է, թե որքան է փոքրիկ Վարդուհին մեծացել և որքան նման է նա իր տատիկին:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ  փոքրիկը ծնվել է հունիսի 3-ին:Նշենք, որ Մերին բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով:

 

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: Օրերս էլ Մերին ցույց է տվել, թե ինչպես է դստեր հետ զբոսնում:

Դեռևս ամիսներ առաջ Ռուբենը  և Մերին հայտնել էին երեխայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: Նշենք, որ երեխային տվել են Վարդուհի անունը՝ ի պատիվ տատիկի: Անվան ընտրությունը Մերին բացահայտել էր դեռ ամիսներ առաջ:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Նրանց հարսանեկան խնջույքին ներկա էին շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ռուբենը և Ռազմիկ Ամյանը միասին կատարել էին Մերիին նվիրված երգը:

Սիլվա Հակոբյանին այսքան հյուծված դուք դեռ չեք տեսել. ի՞նչ է պատահել նրան

Շոուբիզնես Comments Off on Սիլվա Հակոբյանին այսքան հյուծված դուք դեռ չեք տեսել. ի՞նչ է պատահել նրան

Տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ ծնվել է երգչուհի Սիլվա Հակոբյանի 2-րդ դուստրը`Սառան: Հետևելով Սիլվայի արած հրապարակումներին` պարզ երևում է, թե որքան հյուծված տեսք ունի երգչուհին, ով` 2 երեխաների մայր լինելուց բացի, չի դադարում ոչ մի օր աշխատել:

Չգիտենք սա միտումնավոր է, թե Սիլվան իսկապես այսքան նիհարել է, այնուամենայնիվ կարելի է փաստել, որ նրան շտապ գիրանալ է պետք:

Հիշեցնենք, որ երգչուհու 2-րդ դուստրը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 17-ին: Սիլվա Հակոբյանը նորածին դստեր լուսանկարին կից գրել էր.

«Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ,թե ոչ,բայց հասկացա,որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել,որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք:

Բարով ես եկել լույս աշխարհ իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների Ծննդով,խաղաղություն,սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում»:

Թանկարժեք նվեր․․. Սոնա Եսայանի` 40.000 դոլար արժողությամբ ավտոմեքենան ու 1.000 դոլար արժողությամբ համարանիշը

Շոուբիզնես Comments Off on Թանկարժեք նվեր․․. Սոնա Եսայանի` 40.000 դոլար արժողությամբ ավտոմեքենան ու 1.000 դոլար արժողությամբ համարանիշը

Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ, դերասան Գրիգը ներկա  ժամանակներում ամենահայտնի և ամենաքննարկվող զույգերից մեկն են: Նրանք իրենց հետևորդների հետաքրքրությունն ապահովելու համար ամեն գնով տարատեսակ հրապարակումներ են անում:

Երգչուհի Սոնան երեկ հրապարակել է տեսանյութ`ցույց տալով իր թանկարժեք ավտոմեքենան, որն արժե 40.000 ԱՄՆ դոլար: Դե իսկ պետհամարանիշը`1000 դոլար: Սոնան տեսանյութին կից գրել է, որ ավտոմեքենան ինքն իրեն նվեր է արել: Այստեղից հարց է ծագում` որտեղից Սոնային այնքան գումար, որ ինքն իրեն այդչափ թանկարժեք ավտոմեքենա նվիրել թույլ տա:

Հավելենք, որ վերջերս Սոնայի եղբոր հարսանիքն էր: Պարուհին իր ինստագրամի էջում լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել, որով ցույց էր տվել, թե ինչպես են անցկացնում եղբոր հարսանիքը:

Որոնում