Կյանքում սենց սեqսի տեսե՞լ եք…Սոս Ջանիբեկյանի նախկին կինը այս անգամ չափն անցել է

Շոուբիզնես Comments Off on Կյանքում սենց սեqսի տեսե՞լ եք…Սոս Ջանիբեկյանի նախկին կինը այս անգամ չափն անցել է

Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝  բլոգեր Մադոննա Հարությունյանը, բավականին համարձակ կին է: Այս անգամ նա իր ինստագրամյան էջի սթորի հատվածում հրապարակել է իր ընկերներից մեկին`Համլետին, ասելով` էսքան Սեքսի Համի տեսել է՞իք:

Մադոննա ջան, տեսել ենք, կարիք չկա այդ բառերի օգտագործման համար հարմար առիթներ փնտրես, իսկապես արդեն վանում ես:

Նշենք, որ Մադոննա Հարությունյանը հաճախ է համարձակ լուսանկարվում։ Վերջին շրջանում նա այնպիսի լուսանկարներ է հրապարակում, որոնցում լայն բացվածքով է ներկայանում՝ հատուկ այնպես լուսանկարվելով, որ շեշտադրվեն կրծքերը։

Հավելենք, որ վերջերս Մադոննան ինստագրամյան անանուն հարց ու պատասխան էր կազմակերպել։ Հետեւորդներն առանց իրենց անունը բացահայտելու նրան հարցեր հղելու հնարավորություն են ունեցել: Դրա շրջանակներում նրան հարց էին տվել՝ արդյո՞ք երբևէ համբուրվել է Դիանա Մալենկոյի հետ։ Մադոննան բացասական պատասխան է տվել։

Նշենք, որ Դիանան և Մադոննան մտերիմ ընկերուհիներ են, ուշագրավն այն է, որ նախքան Մադոննային հանդիպելը Սոս  Ջանիբեկյանը սիրային կապի մեջ է եղել Դիանայի հետ։ Ի դեպ, Դիանան արդեն տարիներ է, ինչ հանդիպում է Սոսի մտերիմ ընկերներից մեկի հետ։

Հավելենք, որ այդ նույն հարցման ընթացքում Մադոննային նաև հետևյալ հարցն են հղել. «Երբեւէ սիրահարվե՞լ եք աղջկա»: Մադոննան դրական պատասխան է տվել՝ նշելով, որ այդ աղջիկն ինքն է:

Հիշեցնենք, որ Մադոննան եւ Սոսը չնայած բաժանմանը՝ հրաշալի հարաբերություններ ունեն: Վերջերս Մադոննան պաշտպանել էր նախկին ամուսնուն: Վերջին ամիսներին Երևանում պարբերաբար տեղի էին ունենում երթեր, որոնց միջոցով քաղաքացիները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նման երթերից մեկի ժամանակ երթի մասնակիցները շշերով հարվածել էին Սոսին:

Վերջինս երբեք էլ չի թաքցրել, որ սատարում է ներկայիս իշխանությանը: Այդ միջադեպից հետո Սոս Ջանիբեկյանի նախկին կինն ինստագրամյան իր էջում գրել էր հետևյալը. «Երեկ Սոսը գնում էր Անաիսին վերցնելու, թե ինչ էղավ երեկ արդեն բոլորդ գիտեք…Փաստորեն «երկրի համար պայքարող»ժողովուրդը բռնության անհագ ցանկությամբ լցված պատկերն ունի:

Ի՞նչ եք անում դուք,երբ դիմացինը այլ տեսակետ ունի: Հարձակում եք գործում, որովհետև երբ հերթը հասնում է ուղեղին այն ձեզ չի բավարարում: Сила есть, ума не надо. Մարդիկ հարգե՛ք միմյանց:Սովորեք կառավարել ձեր էմոցիաները: Այլապես ի՞նչ գործ ունեք քաղաքակիրթ աշխարհում»:

Նոր սիրելի՞… Ընկերոջից բաժանվելուց հետո տեսեք ինչ հրապարակում է արել Սոֆի Դևոյանը

Շոուբիզնես Comments Off on Նոր սիրելի՞… Ընկերոջից բաժանվելուց հետո տեսեք ինչ հրապարակում է արել Սոֆի Դևոյանը

Սոֆի Դևոյան կրտսերը հայկական շոու բիզնեսի այն հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցհարթակներում: Նա գրեթե ամեն օր մանրամասներ է ներկայացնում իր կյանքից:

Սոֆին ինստագրամյան էջում սթորի է արել, որտեղ ինքը մեքենայի մեջ է, իսկ մեքենան վարում է ինչ որ տղամարդ: Սոֆին սրտիկ էմոջի է ավելացրել`այդ կերպ ավելացնելով հետաքրքրություն: Շատերն են սկսել մտածել, որ նա նոր սիրելի ունի:

Հավելենք, որ ամիսներ առաջ պարուհին ինստագրամյան story բաժնում հարց ու պատասխան էր կազմակերպել և հարցերից մեկին՝ զբաղված  է արդյոք իր սիրտը, պատասխանել է. «Ոչ, շաաատ ազատ է»։

 

Սոֆին նաև կտրուկ պատասխան էր տվել իր այն հետևորդին, ով չափից շատ էր հետաքրքրվում իր անձնական կյանքով։

Սոֆին այլ մեկնաբանություն չէր տվել իրենց բաժանման վերաբերյալ։

Ի դեպ, ավելի վաղ Սոֆին ներկայացրել էր, թե ինչպես էր անցել իր և սիրելիի հանգիստը՝ Դուբայում։ Պարուհին ինստագրամյան հարթակում հաճախ էր խոսում իր անձնական կյանքից։

Starnews-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սոֆիի՝ ԱՄՆ-ում բնակվող արդեն նախկին սիրելին նրանից մեծ է 17 տարի։ Ամիսներ առաջ  Սոֆին մի քանի ամսով մեկնել էր ԱՄՆ՝ ընկերոջը տեսակցելու։

ՇՏԱՊ․Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծայրահեղ ծանր է

Նորություններ Comments Off on ՇՏԱՊ․Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
ՀՀ Պաշտպանության նախարարություն

Նազենի Հովհաննիսյանը պատահմամբ բացահայտել է Սոնա Ռուբենյանի երեխայի սեռը. ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Նազենի Հովհաննիսյանը պատահմամբ բացահայտել է Սոնա Ռուբենյանի երեխայի սեռը. ԲԱՑԱՌԻԿ

Օրեր առաջ երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով հղիության վերջին ամսում է, հրապարակել էր լուսանկար`հարցնելով, թե ինչ են կարծում հետևորդները`իր երեխայի սեռի հետ կապված:

«Աղջի՞կ, թե՞ տղա»,- գրել էր Սոնան:

Հետևորդները տարբեր պատասխաններ էին գրել, սակայն ուշագրավ է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի մեկնաբանությունը:

Հետևելով Նազենիի մեկնաբանությանը ակնհայտ է դառնում, որ Սոնան աղջիկ է ունենալու:

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Սոնա Ռուբենյանը հղի է: Այդ տեղեկությունն առաջինը հաստատվել էր Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չէր մեկնաբանում: Նա շարունակում էր ելույթ ունենալ, լայն հագուստի միջոցով էլ փորձում էր թաքցնել իր կարգավիճակը։

Հիշեցնենք, որ նաև տեղեկացրել ենք, որ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:

Սոնան հրապարակել էր փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:

Լուսանկարից պարզ էր դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:

Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա:

Խայտառակել քեզ, ինչպես դու ես անում… Նշանը հետ տալուց հետո տեսեք ինչ սկանդալային հրապարակում է արել Մարիամ Ալեքսանյանը

Շոուբիզնես Comments Off on Խայտառակել քեզ, ինչպես դու ես անում… Նշանը հետ տալուց հետո տեսեք ինչ սկանդալային հրապարակում է արել Մարիամ Ալեքսանյանը

Այսօր դերասանուհի Եվա Զոհրսբյսնի ծննդյսն տարեդարձն է: Գաղտնիք չէ, որ Եվան և Մարիամ Ալեքսանյանը մտերիմ ընկերուհիներ են: Մարիամն իր ինստագրամյան էջի սթորի հատվածում շնորհավորել է Եվային`գրելով հետևյալը.
«Այսօր կփորձեմ խայտառակել քեզ, ինչպես դու ես անում իմ ծնունդին»:

Հիշեցնենք, որ Մարիամ Ալեքսանյանի անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է բոլորին։ Ներկայումս Մարիամը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մինչ այդ նա նշանադրված էր դերասան Գոռ Համբարձումյանի հետ: Նրանք միանում և բաժանվում էին, սակայն ի վերջո նշանադրությունը չեղարկելու որոշում կայացրին:

Տեւական ժամանակ Մարիամը խուսափում էր որեւէ մեկնաբանություն տալ, նա դա արել էր ինստագրամյան էջում անցկացրած հարց ու պատասխանի ժամանակ, երբ պատասխանել էր հետեւորդներից մեկի հարցին՝ արդյո՞ք նշանված է:

Մարիամն անկեղծացել էր եւ հետեւորդներին խորհուրդ տվել սովորել չսպասել ոչ մեկին.«Պետք է ընկնեք, վեր կենաք, էլի ընկնեք, բայց բարձրանալու եք, հիշե՛ք. ինձ նման չտապալվեք: Եթե խոսքը սիրուն սպասելու մասին է, մի սպասեք. ձերը գալու է՝ անսպասելի, հեքիաթային:

Պարզապես ուժեղանում ես ներքուստ, ու արդեն քեզնից ուժեղին պետք է ընտրես, որ դու թույլ լինես ու մոռանաս իր կողքին քո ապրած ցավը, տապալումները: Իր կողքին ծաղկելու ես, աճես ու զարգանաս: Իսկ հետո հաստատ լավ է լինելու»:

 

Գերշքեղ տորթ, հյուրաշատ ռեստորան… Տեսեք`ինչպես են նշել Անահիտ Սիմոնյանի պապիկի 90 ամյակը

Շոուբիզնես Comments Off on Գերշքեղ տորթ, հյուրաշատ ռեստորան… Տեսեք`ինչպես են նշել Անահիտ Սիմոնյանի պապիկի 90 ամյակը

Երեկ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու հետ մասնակցում էր իր պապիկի 90-ամյակին: Հետևելով լուսանկարներին`ակնհայտ երևում էր, թե որքան շքեղ և տոնական մթնոլորտում է անցել ծննդյան տարեդարձը: Անահիտը լուսանկարներ էր հրապարակել, որում իր որդին էր, հայրիկն ու քրոջ որդին:

Նշենք, որ վերջերս Հայկոյի ծննդյան օրն էր, որի կապակցությամբ Անահիտ Սիմոնյանը հրապարակել էր Հայկոյի եւ որդու լուսանկարը, իսկ դրան կից գրել հետեւյալը. «Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժական սեր»:

Հավելենք, որ Հայկոյի մահից հետո Անահիտը տևական ժամանակ հրապարակումներ էր անում միայն նախկին ամուսնու վերաբերյալ: Նա գրում էր, որ իրեն շատ դժվար է առանց Հայկոյի:

Ըստ Անահիտի՝ ինքը երբեք նախկինը չի լինելու: Մեկ այլ ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ Անահիտը կրկին խոսել էր Հայկոյի մասին:

«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»,-գրել էր երգչուհին: Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը: Չնայած դրան՝ Անահիտը փորձում է անդադար ցույց տալ, թե որքան ուրախ է ինքը:

Հուզիչ տեսանյութ. Սարիկ Անդրեասյանը բացահայտել է երեխայի սեռը

Շոուբիզնես Comments Off on Հուզիչ տեսանյութ. Սարիկ Անդրեասյանը բացահայտել է երեխայի սեռը

Ռուսաստանաբնակ ազգությամբ հայ ռեժիսյոր Սարիկ Անդրեասյանը հոկտեմբերին հայտնել էր, որ նա և իր ընտրյալը սպասում են երեխայի: Այսօր ռեժիսյորը հրապարակել է հոլովակ՝ հայտնելով երեխայի սեռը: Զույգը դուստր է ունենալու:

Հոլովակին կից Անդրեասյանը գրել է. «Աղջիկ, բայց ես միևնույն է Աշոտ եմ անվանելու»:

Հիշեցնենք, որ առաջին ամուսնությունից Սարիկն ունի 2 որդի:

 

View this post on Instagram

 

A post shared by Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ Լիկա Սալմանյանի ամուսինն այսքան մեծ որդի ունի. կապշեք, երբ տեսնեք ով է նա

Շոուբիզնես Comments Off on Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ Լիկա Սալմանյանի ամուսինն այսքան մեծ որդի ունի. կապշեք, երբ տեսնեք ով է նա

«Հարազատ թշնամի» սերիալից հայտնի Լիկա Սալմանյանը ժամանակին ամենամեծ պահանջարկը վայելող դերասանուհիներից մեկն էր:

Չնայած մեծ մասսայականությանը՝ նա որոշեց հեռանալ ոլորտից և իր ուժերը փորձել դիմահարդարման մեջ:

Նա սեփական գեղեցկության սրահն ունի:

Լիկան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Աշոտ Սարգսյանի հետ, մինչ այդ էլ միասին տանիք էին կիսում:

Հայտնի է, որ Աշոտը նախկինում ամուսնացած է եղել և որդիներ ունի:

Այսօր Աշոտը հրապարակել է որդու լուսանկարը`նշելով, որ նա արդեն 16 տարեկան է:

19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին․ ինչ է պատմում զոհված զինծառայողի հայրը

Տեսանյութեր Comments Off on 19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին․ ինչ է պատմում զոհված զինծառայողի հայրը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Արթուր Սուքիասյանի հայրը՝ Գագիկ Սուքիասյանն այսօր Եռաբլուրում է, որտեղ լրագրողների հետ զրույցում խոսել է որդու սխրանքի մասին։

Արթուրի հայրը պատերազմի օրերին տեղեկացել է, որ որդին ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել  Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ բուժում ստացել է 3 օր, ինչից հետո մեկնել է ծառայության, միացել ընկերներին։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարո՞ղ էր նման վիրավորում ստանալուց հետո շարունակել ծառայությունը և մասնակցել մարտական գործողություններիին Արթուրի հայրն ասաց․

«Ինքն ինձ ասաց՝ ես գնամ հասնեմ իմ ընկերներին, որովհետև իրանք իմ կարիքն ունեն ես՝ իրենցը»։ 

Տեսանյութը` 24News-ի

Էս տղուն պետքա գնդшկահարել… Շողեր Թովմասյանին այսքան զայրացած դուք չեք տեսել

Շոուբիզնես Comments Off on Էս տղուն պետքա գնդшկահարել… Շողեր Թովմասյանին այսքան զայրացած դուք չեք տեսել

Այս օրերին համացանցում լայնորեն քննարկվում է  ձիու հանդեպ անմարդկային վերաբերմունքը, երբ վիրավոր վիճակում շահագործվում է ձին, ապա թուլությունից ընկնում է և ակնհայտ երևում է, որ կենդանին իրեն լավ չի զգում:

Տվյալ թեմային անդրադարձել է դերասանուհի Շողեր Թովմասյանը`գրելով հետևյալը.

«Էս տղուն պետքա գնդակահարել»:

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Աննա Մանուչարյանը կենդանասեր է և այս թեմային նա ևս անդրադարձել է:

Վիժվածքներ, մարդանման սատանաներ, անեծքի տակ եք»:

Նշենք, որ ավելի ուշ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ զբաղվում է տվյալ գործով:

Որոնում