«Սիրահարվել եմ»… Սիլվա Հակոբյանի և Աղասիի նոր երգն ու տեսահոլովակը

Նորություններ Comments Off on «Սիրահարվել եմ»… Սիլվա Հակոբյանի և Աղասիի նոր երգն ու տեսահոլովակը

Սիլվա Հակոբյանն ու Աղասին ներկայացրել են իրենց նոր` «Սիրահարվել եմ» երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Աշխատանքի շնորհիվ տեսահոլովակի հերոսներին կարողացել են ներկայացնել մեկ ընդհանուր տեսարանում:

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է: Մոնտաժը իրականացրել է Էդուարդ Մատենցյանը: Հրապարակումից ժամեր անց տեսահոլովակը հավաքել է տասնյակ հազարավոր դիտումներ: Տեսահոլովակը կարող եք դիտել YouTube-ում, իսկ երգը հասանելի է բոլոր թվային հարթակներում:

Կամո Սեյրանյանի դստեր խայտառակ ելույթը և ժյուրիի կեղծ արձագանքը`հայ երգիչ նախագծում

Շոուբիզնես Comments Off on Կամո Սեյրանյանի դստեր խայտառակ ելույթը և ժյուրիի կեղծ արձագանքը`հայ երգիչ նախագծում

Օրեր առաջ տեղի ունեցավ «Հայ երգիչ» նքխագծի հերթական թողարկումը, որին մասնակցություն ունեցավ նաև դուդուկահար Կամո Սեյրանյանի դուստրը` Սեդան, ով անցավ մրցութային առաջին փուլը:

Սակայն չենք կարող չփաստել, որ Սեդան այնքան էլ լավ կատարում չունեցավ, միգուցե նա կենդանի կատարման այնքան էլ սովոր չէ, ճիշտ է, նա ունի մի քանի տեսահոլովակներ, սակայն այս անգամ նա իր ելույթով մեղմ ասած չփայլեց:

Ոչ պրոֆեսիոնալ լինելով կարող ենք միանշանակ ասել, որ տվյալ կատարմամբ արտիստը չէր կարող անցնել նախագծի առաջին փուլը: Սակայն, մարզիչները կարծես «չնկատեցին» սա և անկեղծ նկատառումներով հանդես չեկան:Նրանք պարզապես շնորհավորեցին Սեդային:

Սեդան շարունակում է մնալ պայքարում` Կարեն Սևակի խմբում: Ելույթը` ստորև տեսանյութում:

Կապշեք, երբ տեսնեք՝որքան է մեծացել Դավիթի և Աննայի դուստրը․ նա իսկական գեղեցկուհի է դարձել

Շոուբիզնես Comments Off on Կապշեք, երբ տեսնեք՝որքան է մեծացել Դավիթի և Աննայի դուստրը․ նա իսկական գեղեցկուհի է դարձել

Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան զույգը հայկական շոու բիզնեսում շատ սիրվեց։ Աննան և Դավիթը  բավական ակտիվ են ինստագրամում։Աննան հաճախ է լուսանկարներ հրապարակում ՝ ցուցադրելով իր գեղեցիկ և ոճային կերպարներն ու յուրահատուկ ճաշակը:Այսօր արդեն Աննային կարելի է դասել հայկական շոու բիզնեսի ամենաոճային և նորաձև կանանց շարքին:

Աննան նաև հաճախ է հրապարակումներ անում դստեր մասնակցությամբ, դե իսկ վերջին հրապարակման մեջ երևում է, թե որքան է մեծացել զույգի դուստրը՝Կարինան։ Նա իսկական գեղեցկուհի է դարձել և արդեն հաճախում է մանկապարտեզ։

Հավելենք, որ զույգը հաճախ է հումորային տեսանյութեր հրապարակում,որում ցույց են տալիս միմյանց հանդեպ ջերմ և սիրառատ հարաբերությունները։

Նշենք, որ Աննա և Դավիթ  զույգն ամուսնացել է 2018 թվականին: Ներկայումս ամուսիններն ավելի շատ բիզնես գործունեություն են ծավալում։

Բացի այդ ՝նրանք մշտապես ժամանակ են գտնում ընտանեկան հանգստի համար և հաճախ են ճանապարհորդում տարբեր երկրներով մեկ։

Ռաբիսի թագուհի Նանան, պարապ լինելու արդյունքում, կարծես թե դառնում է TIkToki թագուհին

Շոուբիզնես Comments Off on Ռաբիսի թագուհի Նանան, պարապ լինելու արդյունքում, կարծես թե դառնում է TIkToki թագուհին

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած երգչուհի Նանան այնքան պարապ է մնացել, որ ամբողջ օրն իր ինստագրամյան էջում տարածում է տարօրինակ տեսանյութեր, մի դեպքում ինքն իրեն դնում է առյուծի տեղ, համեմատում իրեն առյուծի հետ, մյուս դեպքում անընդմեջ իր իսկ կարծիքով հումորային տեսանյութեր տարածում:


Իրականում Նանա ջան, որքան էլ թագուհի ես, այն էլ `ռաբիսի, միևնույն է, տարիքդ առած ես, հայտնի երգչուհի ես, եթե չես կարողանում ճիշտ, գրագետ և աչքին հաճելի վարել ինստագրամյան էջդ, պետք է դիմես հատուկ մասնագետի, չէ որ թագուհիներին իսկապես վայել կլինի դա: Այլապես թվում է թե ռաբիսի թագուհու տիտղոսը որոշել ես փոխես TikToki թագուհու տիտղոսով:

 

Նշենք, որ Նանան այն հայտնիներից է, ով դիմել է բազմաթիվ պլաստիկ միջամտությունների: Վերջին շրջանում նա ևս դիմել է նոր էսթետիկ միջամտությունների այդ անգամ էլ առավել քան փոքրացնելով դարձյալ իր քիթը:

Երգչուհին միայն դիմային հատվածում կարծես թե մի քանի վիրահատությունների է հասցրել ենթարկվել։

Քիթ, շուրթեր, ծնոտ, հոնքեր և այլն։ Մինչդեռ այժմ դա կարծես թե շարունակվում է կրկին անգամ։

Զարուհի ջան,շուտով 50 տարեկան կլինես, տատիկ պետք է դառնաս, իսկ դու դեռ 18-ամյա աղջկա նման ինստագրամյան վիդեոներ ես անում

Շոուբիզնես Comments Off on Զարուհի ջան,շուտով 50 տարեկան կլինես, տատիկ պետք է դառնաս, իսկ դու դեռ 18-ամյա աղջկա նման ինստագրամյան վիդեոներ ես անում

Երգչուհի Զարուհի Բաբայանը շուտով կդառնա 50 տարեկան և շատ կանայք այդ տարիքում տատիկ են դառնում, սակայն երգչուհին ոչ լի կերպ չի ցանկանում գիտակցել եղելությունը:

Նա պարբերաբար դստեր հետ ինստագրամյան հիթ դարձած տեսանյութերից է պատրաստում` իրեն դնելով 18-ամյա աղջնակի տեղ: Զարուհի ջան, ինչ խոսք, լավ կլիներ, մի փոքր ծանրություն և տարիքի գիտակցում լիներ:

Հավելենք, որ Զարուհի Բաբայանը եւ նրա դուստրը՝ Սոֆին, ոչ միան մայր եւ դուստր են, այլեւ մտերիմ ընկերուհիներ:

Սոֆին հաճախ է խոստովանում այն մասին, որ մեծ ինքը մեծ ազդեցություն ունի մայրիկի եւ տատիկի ոճի վրա:

Ըստ նրա՝ հաճախ է «դրդում» նրանց այս կամ այն քայլին գնալ: Ի դեպ, Զարուհու վերջին տեսահոլովակի ոճային փոփոխությունը Սոֆիի ձեռքի աշխատանքն է:

Սիրուշոն դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել. միայն տեսնեք`ինչ տեսք ունի փոքրիկ Զաբելը

Շոուբիզնես Comments Off on Սիրուշոն դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել. միայն տեսնեք`ինչ տեսք ունի փոքրիկ Զաբելը

Երգչուհի Սիրուշոն երկարատև դադարից հետո կրկին սկսել է իր ինստագրծամյան էջում և´ աշխատանքային, և´ անձնական հրապարակումներ անել: Նա կիսվում է սթորի հատվածում «Պռեգոմեշ»-ի գրանցած հաջողություններով, ինչպես նաև կիսվում լուսանկարներով, որում երևում է փոքրիկ Զաբելը:

 

 

Հավելենք, որ Զաբելը լույս աշխարհ է եկել ԱՄՆ-ում: Փոքրիկի անունը դրված է ի պատիվ 2 տատիկների:

Հիշեցնենք, որ նախքան ծննդաբերելը Սիրուշոն տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էի իր փորը՝ այդ ձևով հերքելով այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ իր երեխաներին ունենում է մեկ ուրիշ կին: Նա հրապարակած տեսանյութին կից գրել էր հետևյալը.

«Արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)) Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»։

Կապշեք, երբ տեսնեք՝ ով է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհու ամուսինը․ ԲԱՑԱՌԻԿ

Շոուբիզնես Comments Off on Կապշեք, երբ տեսնեք՝ ով է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհու ամուսինը․ ԲԱՑԱՌԻԿ

Օրերս Հայաստանի շքեղ ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհու՝Անժելայի  հարսանյաց հանդեսը։ Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։

Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Անժելայի ընտրյալը Հովսեփ Հարությունյանն է, ով Անժելայի հասակակից է։
Նշենք, որ զույգը նշանադրվել էր ամռանը՝նեղ ընտանեկան միջավայրում։

Հավելենք, որ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան վաստակավոր դերասաններ իրենց մեծ ավանդն են ունեցել նաև հայ թատրոնում և կինոյում։Նրանք այնպիսի արտիստներից են եղել բոլոր ժամանակների համար, որոնք մշտապես հանրության սերն ու ուշադրությունն են վայելել։

Լյուսի ջան, արդեն հոգնել ենք բաց հետույqդ տեսնելուց, ուրիշ հետաքրքրություն չունե՞ս,աղջիկ ջան, ամեն օր մերկшնում ես

Շոուբիզնես Comments Off on Լյուսի ջան, արդեն հոգնել ենք բաց հետույqդ տեսնելուց, ուրիշ հետաքրքրություն չունե՞ս,աղջիկ ջան, ամեն օր մերկшնում ես

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանն առաջին անգամ չէ, որ իր էջում չափազանց բաց և անկեղծ լուսանկարներ է հրապարակում:

Բավական  է լսես Լյուսի Հայրապետյան անուն ազգանունը, արդեն իսկ քո աչքի առաջ են գալիս նրա մերկ լուսանկարները: Սակայն ինչպես յուրաքանչյուր երևույթ, սա ևս չափ ու սահման է սիրում:

Լյուսի ջան, քո անձի հետ կապված որևէ այլ գրավող և հետաքրքրություն առաջացնող երևույթ էլ չունե՞ս, հերիք է ամեն օր`սուրբ պարտականության նման, հրապարակես բաց հետույքիդ և մերկ մարմնիդ լուսանկարները: Հատկապես այս ժամանակաշրջանում` մերկությունդ չէ, որ մարդկանց հետաքրքրում է:

Հիշեցնենք, որ վերջերս մարդիկ մոդելին և այլ հայտնիների քննադատել էին պատերազմական իրավիճակում աշխատանքի գնալու, մարզասրահ այցելելու համար։ Լյուսին տվյալ թեմայի շուրջ հետևյալ միտքն էր արտահայտել`«Հասկանում եմ, որ երեխեքը զոհվում են, բայց մենք չենք կարող մի ամբողջ կյանք հետաձգել»։

Նշենք, որ մեկ անգամ, խոսելով իր բաց և համարձակ լուսանկարների մասին, նա նշել է, որ այդ պատճառով մի շրջան խնդիրներ է ունեցել մայրիկի հետ, ավելին՝ մոդելը նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

 

ՇՈԿ.միայն տեսնեք` ինչ է հագել Հռիփսիմե Հակոբյանն Արկադի Դումիկյանի համերգի ժամանակ

Շոուբիզնես Comments Off on ՇՈԿ.միայն տեսնեք` ինչ է հագել Հռիփսիմե Հակոբյանն Արկադի Դումիկյանի համերգի ժամանակ

Երեկ Կարեն Դոմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացվ Արկադի Դումիկյանի համերգը: Հազարավոր հանդիսատեսներ եկել էին վայելելու սիրված երգչի կատարումները:

Երեկոյի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հռիփսիմե Հակոբյանը, ով անճանաչելի էր դարձել: Նա այնպիսի զգեստ էր ընտրել, որով թաքցնում էր իր ավելորդ կիլոգրամները և գեղեցիկ տեսք էր ստացել:

Հռիփսիմե ջան, ինչ խոսք, այս անգամ կարող ես հանգիստ շնորհակալություն հայտնել հագուստիդ մոդելավորողին, այս անգամ նա չսխալվեց:

Հավելենք, որ վերջին շրջանում Հռիփսիմեի մոտ քաշի տատանումներ են լինում: Նա մեկ նիհարում է, մեկ գիրանում, մեկ-մեկ էլ ֆոտոշոփի օգնությանը դիմում, որն այնքան էլ իր մոտ լավ չի ստացվում:

Նշենք, որ Մարտինն ու Հռիփսիմեն ունեն 2 որդի, ովքեր 2 էլ ծնվել են ԱՄՆ-ում:

https://youtu.be/_7s2MM3jd6Q

Տաթևի վանքում… առանց արցունքների անհնար է նայել Անդրեի սիրո առաջարկությունն արված իր սիրելիին

Շոուբիզնես Comments Off on Տաթևի վանքում… առանց արցունքների անհնար է նայել Անդրեի սիրո առաջարկությունն արված իր սիրելիին

Երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:

Տեսանյութը տարածվել է համացանցում, որին կից երկրպագուները շնորհավորանքներ են գրել Անդրեին և իր սիրելիին` Անիին:

Տեսանյութը` ստորև

Ավելի վաղ հայտնել էինք.

Հիշեցնենք, որ վերջերս Անդրեն տեսանյութ էր հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է այժմ:

Նա ձեռնափայտով էր տեղաշարժվում:

Տեսանյութին կից Անդրեն գրել էր.

«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։ Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության,աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեն գտնվում էր շատ ծանր վիճակում: Երգիչը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել է իր վատառողջ լինելու ու ծանր վիճակի մասին նշելով, որ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս:

Տվյալ տեսանյութից հետո լուրեր էին պտտվել, որ վերջինս մահացել է: Դրանց ի պատասխան երգիչը հրապարակել էր իր երկրորդ տեսանյութն ու նշել.

«Բարի երեկո իմ հայ ժողովուրդ,իմ ազգ, իմ հետևորդներ։Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։ Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։Կարծում եմ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք ,քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։Մի փոքր առողջական խնդիր ունեմ,կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։Ամուր կացեք։Ձեզ շատ սիրում եմ»։

Որոնում