«Երկու բարդ վիրահատություն եմ տարել». Թամարա Գևորգյանը հայտնել է առողջական խնդիրներ ունենալու մասին

Դերասանուհի Թամարա Գևորգյանը իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել և հայտնել առողջական խնդիրներ ունենալու մասին։

«Սիրելիներս անչափ շնորհակալ եմ հոգատարության և անհանգստության համար։ Տարել եմ երկու բարդ վիրահատություն։ Առողջական խնդիրների մասին պատահական իմացանք։ Արդյունքում կարողացանք խուսափել վատագույնից։ Հիմա վերականգնողական փուլում եմ։

Առջևից Աստված».- գրել էր դերասանուհին։

StarNews-ը առողջություն է մաղթում Թամարա Գևորգյանին։

Արտաշ Ասատրյանի դուստրը ցույց է տվել սկեսուրից ստացած ծաղիկները. Լուսանկար

Արտաշ Ասատրյանի ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչի դուստրը՝ Սյուզին իր շքեղ հարսանիքից հետո հայտնիություն ձեռք բերեց և հիմա ինստագրամյան էջում ունի հետևորդների մեծ բանակ։

Սյուզին հաճախ սոցիալական էջերում պատմում է իր աշխատանքի, ժամանցի ու ճամփորդությունների մասին։

Իսկ օրերս Արտաշ Ասատրյանի դուստրը ցույց էր տվել ամուսնու մայրիկի և քույրիկի կողմից ստացած գեղեցիկ ծաղիկները։

Հավելենք նաև, որ մեկ անգամ Սյուզին նշել էր, որ ամուսնու քույրը՝ Լառան իր ամենամոտ ընկերուհին է և հենց նրա միջոցով էլ ծանոթացել է ամուսնու հետ։

«Զոքանչ և փեսա». Մենչի դուստրը նոր կադրեր է հրապարակել իր հարսանիքից

ԱՄՆ-ում՝ Հունիսի 5-ին տեղի ունեցավ դերասան և պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստեր հարսանյան խնջույքը, որի կադրերը քննարկվում են մինչ օրս։

StarNews-ը տեղեկացրել է, որ զույգը ԱՄՆ-ի հայկական եկեղեցում ստացավ Աստծո օրհնությունը, ունեցավ շքեղ ֆոտոշարք ու երեկոյան ընկերների և մտերիմ մարդկանց հետ տոնեց օրը։ Էլինան և սիրելին՝ Անդրանիկը օրը կազմակերպել էին իրենց նախասիրություններին հարմար։

Էլինան ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկը իր մայրիկի և ամուսնու մասնակցությամբ է։ Մեկ անգամ չէ, որ Արմեն Պետրոսյանի դուստրը հրապարակումներով ցույց է տվել ընտանիքի և սիրելիի ջերմ հարաբերությունները։

«հայրս զոհվեց բենզալցակայանի պայթյունից, նա մեր փողոցում էր ապրում, բայց չեմ ճանաչել, երբեք ինձ չմոտեցավ՝ պապ բառին կարոտ էի». Մաշ Քարամյան

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարի հերթական հյուրն էր բլոգեր՝ Մաշ Քարամյանը։

Starnews-ը հետևեց հաղորդմանը, որի ընթացքում Մաշան առաջին անգամ խոսեց հայրիկի մասին.

«Ինտագրամում երբեք չեմ խոսել այդ մասին՝ բենզալցակայանի պայթյունի։ Քեռիս զոհվեց այդ ժամանակ, հայրս նույնպես զոհվեց՝ հենց բենզալցակայանում։ 

Մենք իրար հետ շփում չունեինք։ Ինձ անընդհատ ինստագրամում  հարցնում են՝ բա ինչի պապայիդ մասին չես խոսում, նկար չես դնում։ Ես չգիտեի՝ ինչ ասել, որովհետև մաքսիմալ անկեղծ եմ։ 

Ինքը զոհվեց և դրանից հետո մտածում էի միգուցե պատմեմ, որովհետև հարցերը շատ են։ 

Ես, քանի որ իր հետ երբևէ շփում չէի ունեցել ՝ ինչի համար փոշմանեցի մահից հետո,  մտածեցի անիմաստ է արդեն որևէ բան խոսել, որովհետև ամբողջ կյանք ապրել եմ հարցով։ Հարցով ՝ թե ինչի ինքը 24 տարիների ընթացքում չեկավ, որ ինձ ասի ես քո պապան եմ…

Մենք ապրում էինք նույն փողոցում՝ տարիներով։ Ամեն անգամ անցորդների մեջ իրեն էի փնտրում։ Ով մի քիչ երկար էր ինձ նայում մտածում էի ՝ կարողա էս իմ պապան է ու փորձում էի ճանաչել։ 

Զինվորական էր ու բոլոր պատերազմերին մասնակցել է։ 2020 թվականից հետո՝ պատերազմի մասնակցածների երեխաների ուսման կես գումարը զեչվում էր։ Հենց այդ տարի միջնորդներով մամային ասել էր՝ զեղչվում է տամ քեզ թուղթը, որ մաման կեսը վճարի։ Մաման ասել էր ՝ աղջիկս անվճար է սովորում։ Դա ինձ պատմեց և հիշում եմ ինչ մեծ հպարտություն էի ապրում, որ նայի ինձ քեզանից նույնիսկ դա պետք չէ՝ անվճար եմ սովորում…

Երբ զոհվեց մտածեցի ամեն դեպքում պետք էր իր հետ խոսել ։

Փոքր ժամանակվանից մտածում էի ես այսքան վատն եմ , որ չի եկել ասի ՝ ես քո պապան եմ, ուզում եմ հետդ շփվեմ։ Ամբողջ կյանք ապրել եմ էդ մեղադրանքով։ «Պապ» բառին կարոտ էի մնացել։ Ասում էի՝  ամուսնանամ էնքան եմ սկեսրայրիս պապա ասելու , որ բացը լրացվի։

Ցավոք սրտի սկեսրայրս էլ  քովիդի ժամանակ մահացավ և այդ բառի պակասը իմ մոտ միշտ մնալու է…»։

«Նրա երաժշտությունն ինձ հուզել է, օգնել, հիացրել». Սոնա Ռուբենյանը՝ Սվյատոսլավ Վակարչուկի հետ հանդիպման և հույզերի մասին

Երգչուհի Սոնա Ռուբենյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ երեկ հիուզիչ հրապարակում է արել՝ պատմելով «Okean Elzy» խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի հետ առաջին հանդիպման մասին։

«Տարիներ շարունակ նրա երաժշտությունն իմ հետ է եղել՝ հուզել է, օգնել, հիացրել:
Երեկ առաջին անգամ հանդիպեցինք:
Ցույց տվեցի 2016-ի երևանյան համերգից մի տեսանյութ՝ երբ բեմից վերցնում է իմ հեռախոսը ու սկսում նկարել:
Այսօր՝ նույն համերգասրահում նստած, նորից լսում եմ նույն կախարդանքը:
Ժամանակն անցել է, բայց իսկականը՝ մնացել»,- լուսանկարներին կից գրել է Սոնա Ռուբենյանը: 

«Հավերժ»… Անի Երանյանը ջերմ հրապարակում է արել Մհեր Բաղդասարյանի հետ

Դերասանուհի Անի Երանյանը կյանքն ու գործունեությունը շարունակում են լինել հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ, բացի աշխատանքային նորությունները ներկայացնելուց, հրապարակում է անձնական լուսանկարներ։

Անին նոր լուսանկարներ է հրապարակել Մհեր Բաղդասարյանի հետ և դրանց կցել հավիտենության նշանը։

Նշենք, որ վերջին օրերին Մհեր Բաղդասարյանը աշխատանքային այցով Հայաստանում էր։ Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի սիրավեպի մասին լուրերը սկսեցին գրեթե 3 տարի առաջ։ Զույգը հարցազրույցներում չի հաստատել իրենց միությունը, սակայն ամեն բան ավելին քան պարզ է։

«Հպարտ եմ իմ մուսկուլներով». Աննա Մանուչարյանի նոր հրապարակումը՝ մարզասրահից

Դերասանուհի Աննա Մանուչարյանը տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թե’ թատրոնում և թե’ հեռուստատեսությունում։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Աննան նկարահանվում է նախագծերից մեկում ու շարունակում հետաքրքրություն պահպանել իր հետևորդների շրջանում՝ հրապարակելով իր առօրյայից կադրեր։

Դերասանուհին այսօր մարզասրահից նոր հրապարակում է արել ու գրել.
«Հպարտ եմ իմ սևությամբ ու իմ մուսկուլներով ».- նշել էր դերասանուհին։

հավելենք նաև, որ Աննա Մանուչարյանը հաճախ նաև հրապարակում է հոլովակներ, որտեղ երգում է։

«Qyachal» մարդիկ երբեք այսքան ակտուալ չէին եղել. ովքեր են հայ հայտնի «քյաչալները»

Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, վստահաբար, պետք է գլխավորեր այս ցուցակը։ Մենչը «քյաչալ է» անհիշելի ժամանակներից։

Հումորիստ Արմուշի երբեմնի խիտ ու գանգուր մազերն էլ են միայն հիշողություն։ Այժմ նա արժանիորեն վաստակել է հնարավորություն՝ հայտնվելու այս ցուցակում։

Թաթան որքան էլ գլխարկով փորձի քողարկել գլխի «քյաչալ» հատվածը, միևնույնն է, այն չի վրիպել մեր աչքից։

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը նույնպես շատերի հիշողության մեջ մնացել է որպես ամենահայտնի «քյաչալներից» մեկը։

Շնորհակալություն Ardshinbank-ին օրվա տրամադրության համար:

«Հերոս մաման և Տիգրանի չոչը». Տեսեք՝ ինչպես է Արամ Մելիքյանի որդին փորձում քայլել

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ Արամի և Լիլիթի որդին՝ Տիգրանը։ Ընտանիքը բազմիցս պատմել է որդու ծննդյան պատմությունը։ Արամը նոր հոլովակ է հրապարակել Տիգրանի մասնակցությամբ՝ ցույց տալով, որ նա չոչ անելու փորձեր է անում.

«Հերոս մաման և Տիգրանի չոչը»,- հոլովակին կից գրված էր Մելիքյանների ինստագրամյան էջում։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

«Ամոթ… ամուսնացած տղամարդիկ փորձում են ծանոթանալ  հետս». Հրանուշ Ավոյանը վախերի և միայնակ լինելու մասին

24TV-ի «Ռանդեվու» հաղորդման հյուրն էր դերասանուհի ՝ Հրանուշ Ավոյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում դերասանուհին անկեղծացավ և ցավով նշեց, որ դեռ չունի կողակից.

«Հաջորդ ամիս դառնում եմ 27 տարեկան արդեն։ Պաշտպանողական ռեակցիան է գործի դրվում, երբ ամուսնացած տղամարդու կողմից առաջարկ է լինում։ Ինձ թվում է ինչ-որ ցավերից, վախերից է։ Միշտ տեսնում եմ կողքերս ինչ է կատարվում՝ դրանից եմ եզրակացություն անում։ Կարող եմ ասել 2 տոկոս են ընտանիքները, որոնք հավատացիալ են՝ չեն դավաճանում և այլն։ Ամոթ կլինի սրա մասին ասելը, բայց Հայաստանում իմ հետ ամենաշատը փորձում են ծանոթանալ ամուսնացած տղամարդիկ։  Շատ ծիծաղելի է ու ցավալի՝ ինձ համար ցավալի։ Հասկանում եմ, որ չեմ կարող վստահել հայ տղամարդու, որովհետև բոլորի աչքերը աջ ու ձախ է։ Ինձ ի սկզբանե թվում էր, որ ես Ռուսաստանից եմ դրանից է, բայց հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի փորձում են ՝ շատերը։

Էդպես վերաբերվում են իրանց ընտանիքին ու էդ ինձ համար նորմալ չի։ Դրա համար ես վախենում եմ ու ոչ մեկին չեմ ընդունում»։

Ասատուրի հարցին, թե կարող է գալ ժամանակ, որ ներկայիս վախերի ու պաշտպանողական ռեակցիայի համար մեղադրի իրեն՝ Հրանուշ Ավոյանը պատասխանեց.

«Արդեն մեղադրում եմ։ Նենց չի, որ հպարտ մենակ ապրում եմ ՝ լինում է, որ գիշերները լացում եմ։

Մենակ հանգիստ է , էնքան եմ սովորել արդեն։ Տարօրինակ բան կասեմ, բայց բոլոր մարդիկ չէ , որ նույն կյանքը պիտի ապրեն, բոլոր կանայք չէ ,որ եկել են երեխա ունենան , ընտանիք պահեն։ Իհարկե դա իդեալական է , բայց ես էլ շատ նպատակներ ունեմ Հայաստանի համար…»։