«50 հարց -50 պատասխան » հաղորդման առաջին հյուրն էր դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանը։
Starnews.am –ը հետևեց արագ ու անկեղծ պատասխաններին , որոնք նորովի բացահայտեցին հյուրին։
Մասնավորապես՝ Արփիի կարծիքով անունները ազդեցություն են ունենում ճակատագրի վրա .
« Շատ կարևոր է , որ անունդ մանկուց սիրես։ Անձնագրով անունս չեմ փոխել , կրում եմ տատիկիս անունը՝ Արփինե։ Ժամանակի ընթացքում, անընդհատ ասում էին Արփի, որն ավելի կարճ էր և բեմական էտպես մնաց Արփի » ։
Հարցին , թե ամուսնանալիս Միհրանի կողմից ազգանունը փոխելու պահանջ կամ խնդրանք եղե՞լ է , Արփին նշեց .
« Պահանջ կամ խնդրանք չի եղել , բայց երբեմն հումորով խոսում էնք այդ մասին։ Ես ասում եմ ՝ Միհրան օրինակ, ո՞վ է Արփի Ծառուկյանը , ո՞վ …» ։
Հարցրին հիշու՞մ էք՝ որտեղ էք առաջին անգամ հանդիպել Միհրանին , Արփին նշեց , որ չի կարողանում հստակ մտաբերել և հավելեց .
« Ինձ թվում է որևէ ձայնագրման ստուդիայում , բայց պարզապես նա Միհրան Ծառուկյանն էր , ես՝ Արփի Գաբրիելյանը » ։
Որդու անունը ընտրելու մասին խոսելիս , երգչուհին նշեց , որ Ռոբերտի անունը ընտրել է Միհրանը , որովհետև Ռոբերտը կրում է նրա հայրիկի անունը ։ Նա է ընտրել , չնայած ես էլ սիրում եմ էդ անունը » ։
Դժվար չէ՞ Ձեզ համար լինել հայտնի ու ցանկալի տղամարդու կողքին .
« Դժվար է , բայց ես այդ ամենին շատ ավելի վաղ եմ ծանոթացել ՝ լինելով պարզապես ընկեր Միհրանի համար ու այդ ամեն ինչը տեսնելուց հետո էդքան էլ դժվար չի։ Այն ժամանակ ավելի դժվար էր ». -անկեղծացավ դերասանուհին։
Հոգեբանի երբևէ դիմե՞լ ե ք .
« Այո դիմել եմ ու իզուր , որովհետև հոգեբանն ինձ ավելի խճճեց։ Ես հետո շատ ավելի դժվար իրավիճակում հայտնվեցի։ Իհրակե, ոչինչ չունեմ հոգեբանների դեմ , բայց ես ինքս եմ իմ հոգեբանը » ։
VIDEO