Ժպիտ ու ծիծաղ… Սոնա Ռուբենյանի և դստեր ջերմ տեսանյութը

Շոուբիզնես Comments Off on Ժպիտ ու ծիծաղ… Սոնա Ռուբենյանի և դստեր ջերմ տեսանյութը

Երգչուհի Սոնա Ռուբենյանը երեկ է վերադարձել Հայաստան: Սոնան համերգային շրջագայություններ հաճախ է ունենում, և օրերս ևս բացառություն չէր:

Երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադրեր, որոնցից մեկում ցույց է տալիս Հայաստան ու տուն վերադառնալուց իր և դստեր հուզիչ հանդիպումը, դե իսկ մյուսում էլ ցույց է տալիս`ինչպես է վայելում փոքրիկ Մարիին:

Առաջարկում ենք դիտել մայրիկի և դստեր մասնակցությամբ ջերմ տեսանյութը:

Ծերացած, մաշված, վատառողջ… Արաքսյա Մելիքյանի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Ծերացած, մաշված, վատառողջ… Արաքսյա Մելիքյանի հրապարակումը

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը վերջին շրջանում շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։

Այդ հրապարակումներում կարելի է  տեսնել մեկ ընտանեկան ջերմ հարաբերություններ, մեկ թեժ աշխատանքային գործընթաց, մեկ անկեղծ խոսք`հայաստանյան տարբեր իրադարձությունների մասին:

Այս անգամ դերասանուհին հրապարակել է իր տատիկի լուսանկարը`շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը:

Դերասանուհին հպարտորեն նշել է, որ 87-ամյա տատիկ ունի, վայելում է նրա ներկայությունն ու ինքն իրեն դրանով բախտավոր համարում:

«Տղաս ծնվեց»․ Վարդան Սարգսյանը հայր է դարձել

Շոուբիզնես Comments Off on «Տղաս ծնվեց»․ Վարդան Սարգսյանը հայր է դարձել

Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ես դարձա աշխարհի ամենից երջանիկ մարդը, ծնվեց տղաս՝ Նորայր Վարդանի Սարգսյանը: Վստահ եմ` դուք ևս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-գրել է նա:

StarNews-ը շնորհավորում է:

Գարիկ Պապոյանը Փարիզում պատահմամբ հանդիպել է Տոմային և Պոնչին. որքան է նիհարել դերասանը

Շոուբիզնես Comments Off on Գարիկ Պապոյանը Փարիզում պատահմամբ հանդիպել է Տոմային և Պոնչին. որքան է նիհարել դերասանը

Վերջին շրջանում շատ հայ հայտնիներ մեկնում են այլ երկրներ`որոշները շրջագայելու, մյուսներն էլ աշխատանքից ելնելով:

Այս օրերին Փարիզում են նաև դերասաններ Գարիկ Պապոյանը, Տարոն Իսպիրյանը և Թամարա Պետրոսյանը, ովքեր փողոցում պատահական հանդիպում են ունեցել:

Գարիկը տեսանյութ է հրապարակել, որտեղ հերթական անգամ երևում որքան է  նիհարել Պոնչը: Նա նման չէ ինքն իրեն:

Չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել… 222 Lava

Շոուբիզնես Comments Off on Չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել… 222 Lava

«Բացարձակ արժեք»-ի հյուրն էր Էրիկ Շահբազյանը շատերին հայտնի «222 Lava-ն»։

StarNews-ը հետևեց զրույցին։

Զրույցը սկսեցին ամենաաղմկահարույց թեմայից, որ կապված էր Պետեկամուտների կոմիտեի հետ ՝109 միլիոն տուգանքի փորձ։ Ի՞նչ իրավիճակում է գտնվում խնդիրը.

«Չեմ ուզել այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ ցավ ա պատճառել։ Վերջնական դեռ չի որոշվել ինչ է լինելու, պետական գաղնիք է ստորագրված ՝ինձանից չի կարա դուրս գա` ինչ է որոշվել, ընթացքի մեջ ա։ Փառք Աստծո` ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ։ Վեց ամիս հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել։ Պետեհամուտների հարձակում, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը։ Որպես մեր հայաթի քեռի կամ մի հոպար, շատ վատ բերան ունեցող, հայհոյանքներով մարդ եմ վերաբերվում։ Իրա նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարողանումա անդրադառնա:  Շատ մարդիկ չիմանալով ճշմարտությունը` իրա ասածներով ենթադրություններ են կազմում»։

Վերջերս Էրիկը հանդես էր եկել մի տեսանյութով, որտեղ նշել էր՝ «Առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր կլիներ, նրա կարիքը կա այս պահին»: Ինչպես մեկնաբանեց այս միտքը.

«Ես հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանն ապաշխարելուա։ Իմ վիդեոներից մեկում ասել եմ` «Ղուկասյան ջան, Սողոսը, որ  դարձավ Պողոս, դուք ո՞վ եք, որ չդառնաք։ Նա բանտից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծուն ծնկի չգա։ Ես հավատում եմ` ինքը փոխվելուա ու իրա համար աղոթում եմ։ Ինքն ուժեղ զենքա սատանային տրորելու համար։ Ես չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել: Չարությունով չեմ լցված, դա իր մեջի հակառակորդնա, որովհետև ինքն էլա Աստծու ստեղծած»։

«Սեր զույգ»… Սերգեյ Սարգսյանն ու Մարիամ Շահինյանը միասի՞ն են

Շոուբիզնես Comments Off on «Սեր զույգ»… Սերգեյ Սարգսյանն ու Մարիամ Շահինյանը միասի՞ն են

«Շնորհավոր Վալենտին և Տրնդեզ»:

Լուսանկարում նրանք միմյանց կողքին էին նստած`ձեռք-ձեռքի բռնած:

Տվյալ հրապարակումն առաջացրել էր հետևորդների հետաքրքրությունը: Շատերը կարծում էին, որ զույգը միասին է, քանի որ նմանօրինակ հրապարակում եղել էր նաև Ամանորին:

Երեկ զույգի ինստագրամյան հարթակում մի քանի լուսանկարներ են հայտնվել, որոնց կից կա «Սեր զույգ» գրությունը, ինչն էլ ավելի է քննարկումների տեղիք տալիս:

Նշենք, որ նրանք երկուսն էլ տվյալ թեմայի վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն տվել:

Հավելենք, որ և´Սերգեյը, և´ Մարիամը նախկինում ամուսնացած են եղել և ունեն երեխաներ:

Ախպեր իմ թագավոր… Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է

Շոուբիզնես Comments Off on Ախպեր իմ թագավոր… Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է

Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանի թոռնիկը 10 ամսական է: Այս առիթով պապիկը հրապարակում է արել`շնորհավորելով իր թոռնիկին «Ախպեր իմ թագավոր» երգով:

Նշենք, որ փոքրիկի մասնակցությամբ շատ հաճախ հրապարակումներ է անում ողջ ընտանիքը:

Դե իսկ վերջերս էլ մի հրապարակման մեջ պապիկը երգում էր թոռնիկի համար`նրա սիրելի երգը:

Իմ սեր, իմ Հայկո… Անահիտ Մանուկյանի ջերմ շնորհավորանքը`Հայկ Հովհաննիսյանի ծննդյան առթիվ

Շոուբիզնես Comments Off on Իմ սեր, իմ Հայկո… Անահիտ Մանուկյանի ջերմ շնորհավորանքը`Հայկ Հովհաննիսյանի ծննդյան առթիվ

Այսօր դերասան Հայկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Այս առիթով դերասանի սիրելին` դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է համատեղ տեսանյութ և ջերմ շնորհավորանք գրել:

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո: Փոքր ժամանակ երբեք չէի մտածի, որ մեր տան կողքի տանը նշվող ծնունդը տարիներ հետո էսքան կարևոր կդառնա ինձ համար:

Հ.Գ. Այո, մենք իրար հանդիպել ենք դեռ փոքր տարիքում, ապրել կողք-կողքի, բայց ՃԱՆԱՉԵԼ հիմա»:

Արկադի Դումիկյանի անկեղծ խոսքը` կյանքում ունեցած դժվարությունների և հիասթափությունների մասին

Շոուբիզնես Comments Off on Արկադի Դումիկյանի անկեղծ խոսքը` կյանքում ունեցած դժվարությունների և հիասթափությունների մասին

Օրերս Արկադի Դումիկյանը եղել էր Սոնա Սաֆարյանի հյուրը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Խոսելով անձնական դժվարություններից` նա նշել է.

«Կյանքի դժվարությունները, որոնք ես հաղթահարել եմ, ինձ ավելի խելացի են դարձրել: Երբեք որևէ մեկին չեմ մեղադրել իմ հիասթափությունների ու դժվարությունների ժամանակ, եթե այդ պահին այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ։Աստված գուցե այդպես է արել, որ հետո ավելի լավ տարիներ լինեն: Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան,բայց այդպես պիտի լիներ…»։

Դումիկյանի կարծում է,որ  բնավորությամբ մայրիկին է նման.

«Մայրս աշխարհի ամենահամեստ ու բարի կինն է: Ով նրան ճանաչում է, նույնը կասի: Այնպես չէ, որ իմ մայրն է, դրա համար եմ ասում, ես շատ ռեալիստ եմ: Կարող էի ասել՝ մայրս շատ խորամանկ կամ հումորով կին է, բայց այդպես չէ: Ես բնավորությամբ նրան եմ նման»։

Արկադի Դումիկյանը հաղորդման ընթացքում անկեղծացել է ՝ ունի սկզբունքեր,որոնց երբեք չի դավաճանի.

«Ես որդի ունեմ, ու իմ նպատակը մեծ դահլիճներ լցնելը չէ: Ուզում եմ, որ վաղը, երբ ինչ-որ տեղ ասեն՝ Արկադիի որդին է, ասեն, որ հայրդ շատ լավ մարդ էր: Ուզում եմ, որ դա որդուս ուժ ու մոտիվացիա տա, որ ինքն էլ այդպիսին լինի»։

«Ասեց` ինչ անեմ քո համար, ասի`ձեռս բռնի»… Ռաֆայել Երանոսյանի ջերմ հրապարակումը`հայրիկի մասին

Շոուբիզնես Comments Off on «Ասեց` ինչ անեմ քո համար, ասի`ձեռս բռնի»… Ռաֆայել Երանոսյանի ջերմ հրապարակումը`հայրիկի մասին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը մշտապես փորձում է սոցիալական հարթակների իր հետևորդներին ներկայանալ անկեղծ, երբեմն էլ՝ զվարճալի հրապարակումներով։

Ռաֆայելը չի խուսափում խոսել իր խնդիրների, ձեռքբերումների, աշխատանքային ու անձնական նորությունների մասին։

Շատ անգամներ էլ դերասանն իր հայրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում`այդպիսով ակնհայտ ցույց տալով իր սերն ու հարգանքը` ուղղված հորը:

Հերթական անգամ էլ Ռաֆայելը նմանատիպ հրապարակում է արել`գրելով հետևյալը.
«Ասումա`Ռաֆիկ ջան, ինչ անեմ քո համար, ասի պապ ձեռս բռնի»:

Որոնում