Սոնա Ռուբենյանի արտաքնի բացահայտ փոփոխությունն ու դրական արդյունքը.երգչուհին շարունակում է նիհարել

Շոուբիզնես Comments Off on Սոնա Ռուբենյանի արտաքնի բացահայտ փոփոխությունն ու դրական արդյունքը.երգչուհին շարունակում է նիհարել

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:

Վերջին շրջանում հատկապես Սոնան նկատելի նիհարել է: Երգչուհին ասես կորցրել է տասից ավելի կիլոգրամներ, ինչն ակնհայտ երևում է:

Սոնան չի դադարում զարմացնել իր գրանցած արդյունքներով, ինչն էլ վկայում է երգչուհու մասնակցությամբ վերջին հրապարակումը: Ինչ խոսք` դրական փոփոխությունը անհնար է չփաստել:

Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր… Դիանա Մալենկոյի հրապարակումը

Շոուբիզնես Comments Off on Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր… Դիանա Մալենկոյի հրապարակումը

Դերասանուհի Դիանա Մալենկոն հեռուստաէկրաններին է բավականին վաղ տարիքից և այս ընթացքում պարբերաբար հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր կերտած դերերով, այլև անձնական կյանքի մանրամասներով։

Դերասանուհին ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է անում իր կերտած դերերից, ճամփորդություններից և առօրյայից:

Այս անգամ նա ջերմ հրապարակում է արել ընկերոջ` Րաֆֆի Մովսիսյանի մասնակցությամբ ու շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ սեր»,- հրապարակմանը կից գրել է Դիանան:

 

Էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում, մենք պիտի ամաչեինք. Լևոն Հարությունյան

Շոուբիզնես Comments Off on Էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում, մենք պիտի ամաչեինք. Լևոն Հարությունյան

«Իմնեմնիմի» փոդքաստի եթերում Լևոն Հարություննյանն էր, ով բավականին էմոցիոնալ ու անկեղծ խոսեց ներկայիս իշխանության մասին։

StarNews-ը առանձնացրեց հետևյալը.

«Ժողովուրդ, էսօր մեր ղեկավարն ու առաջին տիկինը էս ի՞նչ են խոսում,էս ո՞նց են խոսում։Դա մեր ընտրությունն ա։ Մի հատ եկեք կողքից նայենք, փառք Աստծո, 7 տարի ա ունենք հնարավորություն` կողքից նայենք,թե ում ենք ընտրել։ Մենք պիտի ամաչեինք, պիտի նեղվեինք… Էսօր գիտության հերն են անիծել։ Էս ազգը մտածող ազգա, էս ազգը վաղուց կարող էր իր զենքն էլ ունենալ, իրա զենքի գործարանն էլ ունենալ։ Կարողա շատերդ մտածեք պրիմիտիվ բան եմ ասում, բայց չէ, էդ խելոք լիդերի դեպքում… ու ես ունեմ փաստեր, որ ես գիտեմ մեր ղեկավարությունը ասելա` «հը ը» …

Էս ուր՞ ենք հասել… նիուժելի մենք մեզ հետ գալու ճանապարհ չենք թողել։ Խնդրում եմ, եկեք արթնանանք էլի, արդեն բերանս էլ ծռվեց, հեսա կարողա ինսուլտ ստանամ։ Մի հատ նոր օրգանա ստեղծվել, որը ժամանակնա պառկենք ազգովի ապերացիա անենք հանենք քցենք էն կոմ ու էդ օրգանը քանի գնում մեծանում ա։ Իրանք նենց մտածված, նենց ճիշտ ուղու վրա են՝ հասկացել են էս ժողովրդի հոգեբանությունը, մեզ էլ նորմալ  օգտագործում են…»

Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռնիկը 10 ամսական է. հուզիչ կադրեր

Շոուբիզնես Comments Off on Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռնիկը 10 ամսական է. հուզիչ կադրեր

Սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։  Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։

Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք  շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։ 

Երեկ ընտանիքը նշում էր փոքրիկի 10 ամսականը: Անժելան հերթական անգամ փոքրիկի տորթի նկարահանումը իրականացրել է հայտնի տատիկ-պապիկի հետ:

Այս կադրերը հուզիչ են հատկապես ողբերգություն տեսած ամուսինների համար, երբ նրանք կրկին ժպտում են:

Հայտնիների լուսանկարներն ու հրապարակումները`Ծաղկազարդի օրվա առթիվ

Նորություններ Comments Off on Հայտնիների լուսանկարներն ու հրապարակումները`Ծաղկազարդի օրվա առթիվ

Հայ առաքելական եկեղեցին երեկ` Ս. Հարության տոնին նախորդող կիրակին, տոնում էր Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։

Հայ հայտնիներից շատերն օրվա առթիվ հենց իրենց փոքրիկների հետ այցելել են եկեղեցի, Ծաղկազարդը խորհրդանշող պսակներով նկարվել ու իրենց ինստագրամյան էջում հրապարակելով լուսանկարներն` ուրախ ու բարի Ծաղկազարդ մաղթել մյուսներին:

Ներկայացնում ենք ծաղկազարդյան կիրակին`մեկ տեսանյութով:

Սյուզան Մարգարյանի և թոռնիկի`Զաբելի զբոսանքը Երևանում

Շոուբիզնես Comments Off on Սյուզան Մարգարյանի և թոռնիկի`Զաբելի զբոսանքը Երևանում

Երգչուհի Սյուզան Մարգարյանը տասնյակ տարիներ բեմում է և իր մեծ ավանդն ունի հայ երգի ասպարեզում։ 

Երգչուհու կյանքն ու գործունեությունը միշտ են քննարկվել։ Հիմա էլ երգչուհին երբեմն լուսանկարներով է կիսվում իր ինստագրամյան էջում։ 

Երեկ Սյուզան Մարգարյանը դստեր՝ Սիրուշոյի և թոռնիկի` Զաբելի հետ զբոսնել է Երևանում, որից էլ մայր ու դուստր հրապարակումներ են արել իրենց ինստագրամյան էջերում:

Լուսանկարները ջերմ ու սիրառատ են, դե իսկ փոքրիկ Զաբելի դեմքն հերթական անգամ թաքցրել է տատիկը:

Չինաստանը խորացնում է մեդիա համագործակցությունը զարգացող երկրների հետ

Նորություններ Comments Off on Չինաստանը խորացնում է մեդիա համագործակցությունը զարգացող երկրների հետ

abnews.am-ը գրում է.


Պեկինում անցկացված սեմինարը ձևավորում է նոր դինամիկա՝ պետական հաղորդակցության, մեդիա կառավարման և թվային ռազմավարությունների շուրջ

Չինաստանի Առևտրի նախարարության ենթակայությամբ գործող Միջազգային առևտրային պաշտոնյաների ակադեմիան (AIBO) անցկացրել է երկշաբաթյա վերապատրաստման ծրագիր՝ լրագրողական կազմակերպությունների ղեկավարների համար։ Մասնակիցները եկել էին Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և այլ զարգացող երկրներից, որոնց թվում՝ նաև Հայաստանից։

Հայաստանը շարունակում է համագործակցել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մեդիայի և կրթության։ Այս ծրագրին մասնակցությունն արտացոլում է Հայաստանի հետաքրքրությունը տարածաշրջանային մեդիա համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունների նկատմամբ։

Սեմինարի կառուցվածքն ու առանցքային թեմաները

Սեմինարը ներառել է մի շարք թեմաներ՝ պետական հաղորդակցություն, մեդիայի կարգավորման մեխանիզմներ, նոր տեխնոլոգիաների կիրառություն տեղեկատվության տարածման մեջ, լրագրողական էթիկա, ինչպես նաև միջազգային հանրային կապերի գործնական մոտեցումներ։

Դասընթացները համակցել են տեսական բովանդակությունը գործնական այցելություններով՝ պետական և մասնավոր մեդիա կազմակերպություններ, հաղորդակցության տեխնոլոգիաների ընկերություններ և կրթական հաստատություններ։

Համագործակցության ոչ պաշտոնական ձևաչափ

Չինաստանի արտաքին վերապատրաստման նախաձեռնությունները, ներառյալ այս սեմինարը, ձևավորվել են առանց պաշտոնական անդամակցության պահանջի։ Սա հնարավորություն է տալիս տարբեր երկրների մասնակցել հարթակներին, որոնք կենտրոնացած են կարողությունների ձևավորման, մեդիա դիվանագիտության և հաղորդակցության արդյունավետության բարձրացման վրա։

AIBO-ն, որի գործունեությունն ընդգրկում է շուրջ երեք տասնամյակ, այս պահին համարվում է Չինաստանի արտաքին կրթական համագործակցության առանցքային հիմնարկը։ 1998 թվականից ի վեր կազմակերպությունը վերապատրաստել է ավելի քան 75,000 մասնակից՝ իրականացնելով 2,500-ից ավելի ծրագիր։

***

Սեմինարն ընդգծում է միտումը, որով Չինաստանը փորձում է ստեղծել համագործակցային մեդիա ենթակառուցվածք՝ առանց ձևական դաշինքների ստեղծման։ Սա հնարավորություն է ընձեռում ավելի ճկուն և ոլորտային ձևաչափերով ձևավորել մասնագիտական կապեր՝ առանց պաշտոնական քաղաքական ներգրավման։

Հայաստանի ներգրավվածությունը նման ձևաչափերում վկայում է քաղաքականապես չեզոք, բայց ռազմավարական մտածողությամբ մոտեցման մասին։ Այն կարող է ծառայել որպես կապող օղակ՝ Արևելք-Արևմուտք տեղեկատվական համագործակցության մեջ։

Այդ զանգն արդարացված էր. Լիլիթ Մուրադյանը`Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ ունենալու ու 1 զանգով եթերում հայտնվելու մասին

Շոուբիզնես Comments Off on Այդ զանգն արդարացված էր. Լիլիթ Մուրադյանը`Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ ունենալու ու 1 զանգով եթերում հայտնվելու մասին

Tete A Tete հաղորդմանը հյուրընկալվել էր հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին:

Շատ է քննարկվում, որ Լիլիթին օգնել են ասպարեզում։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում մտերիմներ է ունեցել, ովքեր պետք է մի զանգով ճանապարհ հարթեին դեպի հեռուստատեսություն.

«Իհարկե, և կարծում եմ արդարացված են օգնել։ Իհարկե եղել են, չեմ թաքցնում այն ժամանակ հանրայինի տնօրենը Ալեքսան Հարութունյանն էր և եղել է  հստակ պայմանով: Մի զանգը կարող էր ինձ համար թանկ արժենալ։ Ես կարող էի պախարակվել և մնալ հեռուստադիտողների հոշողության մեջ անգրագետ, սիրուն դեմքով աղջիկը։ Հետևաբար երկակի է էստեղ կարծիքը` այդ մի զանգը լա՞վ, թե՞ վատ հետևանք կարող էր ունենալ ինձ համար»։

Առավոտյան ծրագրի ուղիղ  եթերում ամուսնության առաջարկություն ապագա  ամուսնու ՝Վահե Խանամիրյանի կողմից. 

«Միանգամից ասեմ` բեմադրած չէի, չգիտեի։ Առավոտից նյարդային էր ու անընդհատ կռվում էր հետս։ Զգացողությունները հակասական էին։ Ուրախություն, անհանգստություն, հուզմունք ու միևնույն ժամանակ`  հաղորդավար, որ ուզում եմ հասկանամ` կադրում ինչ տեսք ունեմ(նայելուց հետո հասկացա՝սարսափելի)»:

Ինչ հաղորդագրություն է ուղարկել Ռաֆայել Երանոսյանը Ջենիֆեր Լոպեսին. հումորային հրապարակում

Շոուբիզնես Comments Off on Ինչ հաղորդագրություն է ուղարկել Ռաֆայել Երանոսյանը Ջենիֆեր Լոպեսին. հումորային հրապարակում

Դերասան Ռաֆայել Երանոսյանը մշտապես փորձում է սոցիալական հարթակների իր հետևորդներին ներկայանալ անկեղծ կոնտենտով:Ռաֆայելը չի խուսափում խոսել իր խնդիրների, ձեռքբերումների, աշխատանքային ու անձնական նորությունների մասին։

Դերասանը երբեմն էլ հանդես է գալիս զվարճալի հրապարակումներով`այդպիսով ապահովելով իր հետևորդների բարձր տրամադրությունը:

Այս անգամ դերասանը ներկայացրել է հաղորդագրությունը, որն ինքն ուղարկել է Ջենիֆեր Լոպեսին:

«Կյանք, պրիվետ: Արևս, դու ե՜րբ ես գալիս, դիմավորող կա՞»,- «հարցրել է» դերասանը Լոպեսից ու խոստովանել, որ «նյարդայնանում է», երբ չի ստանում պատասխան:

Իհարկե հրապարակումն ամբողջությամբ հումորային բնույթ ունի:

Ոնց եմ սիրում… Ինչ հրապարակում է իր ինստագրամյան էջում արել Գուրգեն Դաբաղյանի զոքանչը

Շոուբիզնես Comments Off on Ոնց եմ սիրում… Ինչ հրապարակում է իր ինստագրամյան էջում արել Գուրգեն Դաբաղյանի զոքանչը

Գուրգեն և Իննա Դաբաղյանները համարվում են հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկը: Իննան`դառնալով Գուրգենի կինը, կարճ ժամանակահատվածում կարողացավ սեր ու հետևորդների բանակ ձեռք բերել իր սոցիալական ցանցի էջերում:

Բոլորը գիտեն, որ Իննայի ընտանիքն ապրում է Ռուսաստանում, ուր ժամանակ առ ժամանակ գնում է երգչի կինը: Ոչ պակաս հաճախ նաև Իննայի մայրն է գալիս դստեր մոտ ու ակտիվ հրապարակումներ անում իր ինստագրամյան հարթակում:

Այս անգամ ևս նա կրտսեր թոռնիկի հետ լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Ոնց եմ սիրում»:

Որոնում