Լուռ գրկախառնություն… Մարինկա Խաչատրյանի խենթ հրապարակումը

«Սիրո գերին» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սիրված է հանրության շրջանում: Մարդիկ հավանում են նրա խաղը, կերպարները, որոնք կերտում է, համարում են ստացված:

Դերասանուհին բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ պարբերաբար հրապարակումներ է անում`ցույց տալիս իր ժամանցը և նաև աշխատանքային հրապարակումներ անում:

Մարինկան սիրում է անձրևային եղանակ, իսկ երեկվա անձրևը երջանկացրել է դերասանուհուն:

«Անձրևը լուռ գրկախառնություն է երկնքից»,- հրապարակմանը կից գրել է Մարինկան:

Խաղաղ ննջիր… Հայտնիները սգում են 2-ամյա Տիգրանի մшhը. Անհնար է զսպել արցունքները

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Մարմարիկում որոնվող 2-ամյա երեխային գտել են գետում: 2 օր շարունակ`բոլորը հույս ունեին, որ ողջ կգտնեն փոքրիկին: Ավաղ`լուրը ցավալի էր:

Հայտնիներն իրենց ցավն են արտահայտել փոքրիկ Տիգրանի ողբերգական դեպքի առթիվ:
Վերջիններս նաև քննադատել են մի շարք էքստրասենսների, ովքեր այս օրերին, օգտվելով լարված դրությունից, անհիմն գուշակություններով էին ողողում համացանցը:

Մանրամասները`տեսանյութում

Նշենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել

Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչները դեպքի վայրում են, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Փոքրիկի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել էին մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Տեսանյութը`այստեղ

Հայտնաբերվել է օրեր շարունակ որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին:

Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՊԱՐԳ-ն իր ծննդավայր Հայրավանքում է. նոր կադրեր`ծնողների և կնոջ հետ

«Եվրատեսիլ 2025»-ն այլևս անցյալում է: Հայաստանյան մասնակից ՊԱՐԳ-ի անվան և ելույթի շուրջ քննարկումներ, որպես էդպիսին, այնքան էլ չնկատվեցին:

Փոխարենը համացանցում ակտիվորեն տարածվում է նրա ընտանիքի անդամների մասնակցությամբ հրապարակումներ: ՊԱՐԳ-ը հրապարակել էր կնոջ, զոքանչի, ծնողների մասնակցությամբ տեսանյութեր:

Դե իսկ Շվեյցարիայից վերադառնալուց հետո ՊԱՐԳ-ը կնոջ և ծնողների հետ իր ծննդավայր Հայրավանքում է: Ներկայացնում ենք վերջինիս սոցիալական ցանցի հրապարակումները:

Սոֆի Դևոյան կրտսերը պատմել է աղջիկ երեխա ունենալու ցանկության մասին

Սոֆի Դևոյան կրտսերը դեռ փոքր տարիքից քննարկումների և երբեմն նաև քննադատությունների կենտրոնում է եղել։  Թերևս դա է պատճառը, որ այժմ նա փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն ակնարկելով նոր սիրելի ունենալու մասին։ ժամանակ առ ժամանակ լռություն պահպանելուց հետո պարուհին հայտնվում է սթորիներում, խոսում լարված ու թեժ գրաֆիկով օրերի մասին:

Հերթական անգամ նա հրապարակել է իր լուսանկարն ու անկեղծացել, որ երազում է աղջիկ ունենալ, ով այտերին կունենա իր փոսիկներից:

Որ հայտնիների երեխաներն այսօր ավարտեցին դպրոցը… Բացառիկ հոլովակ

Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տվել իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք գործել մի նոր կյանք:  Այս տարի վերջին զանգը հնչեց ավելի քան 1500 կրթական հաստատություններում։

Հայ հայտնիներից շատերի երեխաները ևս ավարտել են այսօր դպրոցը: Տոնական ավարտկան տրամադրությունը ներկայացնում ենք ստորև`տեսանյութում:

 

 

Ավրաամ Ռուսսոն պատմել է իր և Կրիստինա Օրբակայտեի կապի մասին

«Tete A Tete» հաղորդման այս եթերի հյուրն էր Ավրաամ Ռուսսոն։

StarNews-ը հետևեց զրույցին։

Երգչի անունն Աբրահամ է եղել, որը հետագայում փոխվել է Ավրաամի։ Երբ ծնվել է, հայրը արդեն 65 տարեկան է եղել և կորցրել է 7-8տարեկան հասակում.

«Մայրս ինձ հայրություն ու մայրություն արեց։ Մայրս միշտ ձևով ինձ մեծացրեց իբրև տղամարդ։ Դժբախտաբար այս տարվա հունվար ամսին մորս կորցրեցի Երևանում և այնտեղ էլ թաղեցինք։ Անսպասելիորեն, մի օր առաջ ոտքի վրա ճաշ էր եփում։ Երկրորդ օրը ես Ամերիկա էի գնացի, իրեն չտեսա, թաղեցինք՝ 97 տարի ապրավ: Ինքը իմ կյանքի ընկերն էր, ես իր մահից հետո ինձ զգացի իբրև որբ։ Իմ գաղտնիքները, իմ մեղքերը, իմ բարի գործերն ինքը գիտեր…»։

Կրիստինա Օրբակայտեի մասին խոսելով` երգիչը փաստեց, որ մոտիկ անձնավորություն է եղել իր համար տարիներ շարունակ, սակայն վերջերս հրաժարվել է իր հետ բեմ դուրս գալ։

Հավելեց նաև, որ Կրիստինայի հետ ունեցած դուետը չի եղել ամենևին իր մեծ ճանաչում վայելելու պատճառը, քանի որ նա մինչ այդ արդեն սիրված էր և հայտնի։ Անձնական, մարմնային որևէ բան չի եղել։ Իմ տիպս չէր, ուզում էր ինքը ՝վրաս նետվում էր, դա էլ ասեմ։ Ինքը բարի է, որ ամուսնանայի իրեն հետ լավ մարդ կլինեի, չամուսնացա՝ վատ եմ դրա համար»։

«Ես այս կյանքը քեզ կտամ»… Շուշան Ղազարյանի որդին հրաժեշտ տվեց դպրոցին

Դերասաններ Շուշան Ղազարյանն ու Վահագն Գալստյանը համատեղ կյանքում 2 երեխա ունեն: Նրանցից կրտսերը`որդին, այսօր հրաժեշտ է տվել դպրոցին:

Շուշանը որդու մասնակցությամբ մի քանի հրապարակում է արել, որը ներկայացնում են ստորև: Հրապարակմանը դերասանուհին կցել է «Ես այս կյանքը քեզ կտամ» հայտնի երգը: Շնորհավորում ենք Հայկին` կյանքի նոր փուլ մտնելու համար:

Այսօր Մկրտիչ Արզումանյանի որդու`Ալեքսանդրի «Վերջին զանգ»-ն է

Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին ու մուտք գործեցին կյանքի նոր փուլ:

Մկրտիչ Արզումանյանի որդին`Ալեքսանդրը ևս ավարտել է դպրոցը: Ներկայացնում ենք լուսանկարներն ու մաղթում բարի երթ: