ՊԱՐԳ-ի կինը շնորհավորեց եզրափակիչ փուլ անցած ամուսնուն`տեսախցիկների առջև նրան համբուրելով

Րոպեներ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանը ներկայացնող ՊԱՐԳ-ը անցավ եզրափակիչ փուլ: ՊԱՐԳ-ի կինը`Նինան, ամուսնու կողքին էր այս ամբողջ ընթացքում, և երբ լսում է Հայաստան անունը`եզրափակիչ անցնող երկրների ցանկում, գրկում ու համբուրում է ամուսնուն:

Մեզ հետ եզրափակիչ փուլ անցան հետևյալ երկրները` Լիտվիա, Իսրայել, Դանիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:

ՊԱՐԳ-ի հիանալի ելույթը` «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում

Րոպեներ առաջ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում`5-րդ համարի ներքո, Հայաստանի ներկայացուցիչ ՊԱՐԳ-ը փայլուն ելույթով հանդես եկավ:

Ներկայացնում ենք մեր մասնակցի ամբողջական կատարումը`StarNews-ի տելեգրամյան ալիքում:

ՈւՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթը

Շվեյցարիայի Բազել քաղաքում այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունենում «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ
հայաստանյան ներկայացուցիչ ՊԱՐԳ-ը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:

Հաջողություն ենք մաղթում մեր մասնակցին:

Ինչպես քվեարկել «ՊԱՐԳ»-ի օգտին` «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի ժամանակ

Րոպեներ անց կմեկնարկի «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ մեր մասնակիցը` Պարգը, ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղից կարող եք աջակցել մեր պատվիրակին և քվեարկել:

Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Արմեն Մարությանի թոռնուհին նշում է որդու 11 ամսականն ու կիսվում առաջին ատամիկի լուրով

StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքին ու նրանց թոռնուհուն՝ Անժելային:

Սիրված դերասանների թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։

Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք  շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։ 

Երեկ ընտանիքը նշում էր փոքրիկի 11 ամսականը: Անժելան նաև կիսվել է ուրախալի լուրով`փոքրիկն առաջին ատամիկն է ծկթել:

Էս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Աշոտ Ղազարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Աշոտ Ղազարյանը դարձավ 76 տարեկան։ Նշենք, որ նա ծնվել է Երևանում՝ մայիսի 15-ին, 1949 թվականին:

Սիրված դերասանը լուսանկար է հրապարակել իր էջում և կից գրել․

«Ես տարի էլ ծնվեցի»,-գրել է Աշոտ Ղազարյանը։

StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:

Ծովինար Մարտիրոսյանը`ծնողների բաժանման և հայրիկի կարոտի մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է: StarNews-ը հետևեց հաղորդման անոնսին:

Վանաձորից  Երևան տեղափոխվելը հեշտ չտրվեց նրան ՝ նոր միջավայրին հարմարվելը դժվարություններով եղավ.

«Առաջին շոկը, որ ինձ մոտ եղավ, դա իմ բարբառային խոսքն էր։ Ընդամենը ասեցի` «Կարելիա տետրս վեր ունեմ, ամբողջ դասարանը հրհռաց»։

Դերասանուհու մայրիկի հաճախակի բացակայությունը մասնագիտության հանդեպ հակակրանք էր առաջացրել, բայց երբ եկավ ժամանակը, նա էլ իր քայլերն ուղղեց դեպի թատրոն ու բեմ.

«Գիշերանոցները մամայիս գրկում էի, քնում, որ իրա հոտն առնեմ, ասում էի «Վայ, մամա», բայց հիմա ես այնքան շնորհակալ եմ։ Մամաս անընդհատ ասում էր ՝«Հը՞, ինչ որոշեցիր, ինչ որոշեցիր… Արի թատերական ինստիտուտ»։

Երբ 12 տարեկան էր, ծնողները հեռացան իրարից: Այդ բաժանությանը համակերպվեց ծանր ապրումներով.

«Գուցե ավելի լավ էր, որովհետև չես ուզում անընդհատ վեճերի մեջ մեծանաս։ Հետո ներեցի, էդ ժամանակ ՝չէ»։

Արցունքներ ու գրկախառնություն. 2 տարի առաջ 16տարվա դադարից հետո նա ի վերջո հանդիպեց հայրիկին.

«Մենք չենք զրուցել, քայլում էինք, գրկած իրար վայելում։ Ասում էր՝ «Ի՞նչ  ես ուզում»,ասում էի` «Չգիտեմ… պաղպաղակ՛»։

Նա ապագա ամուսնուն հանդիպեց ուսանողական տարիներին։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ հակակրանքը վերածվեց մի անվերջանալի սիրո.

«Նույնիսկ մտածում էի ՝ լավ, ի՞նչ կա այս տղայի մեջ, որ աղջիկներն այդքան հետաքրքրվում են։ Երրորդ կուրսում ինքը մեկնեց երկրից դուրս ու ես սկսեցի կարոտել իրեն»։

Երբ դու սիրում ես չես նկատում դիմացինի թերություններն ու ինքդ էլ միշտ գեղեցիկ ես լինում. կարծում  է նա` այն համոզմունքով ,որ սիրո ու հավատի բացակայությունն է այսօր շատ խնդիրների պատճառը։

Այսօր Արամ Մելիքյանի ծննդյան տարեդարձն է. առաջին կադրերը`շոումենի ընտանիքի շնորհավորանքից

Շոումեն, հաղորդավար Արամ Մելիքյանն ու նրա կինը կարճ ժամանակահատվածում դարձան ամենաօրինակելի ընտանիքներից մեկը հայկական շոուբիզնեսում։ 

Նրանց ամենօրյա հրապարակումներն ու ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում։ 

Այսօր շոումենի ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ հենց կեսգիշերին նրան շնորհավորելու են եկել հարազատներն ու մտերիմները:

Ներկայացնում ենք շոումենի ծննդյան առաջին կադրերը,ինչպես նաև նրա դստեր`Ստելլայի շնորհավորանքը`տելեգրամյան ալիքում

Երգիչ Անդրեի նախկին կինը`Անին, դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Օրեր առաջ սոցիալական իր էջերում երգիչ Անդրեն բացառիկ հրապարակում էր արել դստեր մասնակցությամբ՝ առաջին անգամ ցույց տալով փոքրիկ Եվայի դեմքը։ 

Սկանդալային բաժանությունից հետո Անդրեն անձնական կյանքին վերաբերող հրապարակումներ քիչ է անում, ինչը չէինք ասի նրա նախկին կնոջ՝ Անի Օհանյանի մասին։ 

Անին երեկ ևս մեկ հոլովակ է հրապարակել իր և դստեր զբոսանքից։

Հավելենք, որ StarNews.am-ը տարեսկզբին բացառիկ կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով`խոսելով բռնության ենթարկվելու մասին:

Խուժանապետություն, բառդակ, անդաստիարակ պահվածք. հայտնիների արձագանքը`Մերձավանի սկանդալային դեպքերին

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և վիրավորում է աշակերտներին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քարոզում է սիրել թուրքերին:

Դե իսկ դպրոցի աշակերտների ժարգոնային խոսելաձևը «Հորս արև» ասելն ու ծնողների ծիծաղից «ուշագնաց» լինելը մի ուրիշ անհանգստության ալիք է բարձրացրել համացանցում:

Հայ հայտնիներից ոմանք իրենց ինստագրամյան սթորի բաժնում անդրադարձ են կատարել աղմկահարույց դեպքին: Տարբեր մտքեր արտահայտելով`միևնույն է, նրանք կիսում են նույն կարծիքը`չի կարելի ուսուցչի հետ նման կերպ վարվել, անկախ իրադարձությունների մանրամասներից` հայտնիները դեպքերը բռնություն են որակել ուսուցչի հանդեպ:

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտն իր զարմանքն է արտահայտել`նշելով, որ իրականում մի բան արել է ուսուգչուհին, որ նման վերաբերմունքի է արժանանում, սակայն շտապել է հավելել, որ առավել անհանգստացնողը երեխաների պահվածքը, բառապաշարն է և որ ամենակարևորն է`ծնողների ծիծաղն իրենց երեխաների սարսափելի վարքագծին:

Լրագրող Անի Քոչարն էլ կիսվել է իր կարծիքով`նշելով, որ սա մեր հավաքական կերպարն է, մենք ազգովի պարտվել ենք:

Լրագրողի խոսքով սա այն ծնողների երեխաներն են, ովքեր տիկտոկյան և ինստագրամյան հարթակում հետևում են աղբի, դիտում են մարմնավաճառների տեսանյութեր, հրճվում են, իսկ սերունդն էլ տեսնում ու կրկնօրինակում է:

Հաղորդավար Արա Ղազարյանը շեշտեց.

«100 տոկոսանոց խուժանապետություն ա: Խորհրդարանում բառդակ ա, դուք գյուղի դպրո ի վրա ե՞ք զարմանում: Ինչպիսին վարչապետն ա, այնպիսին խորհրդարանն ա,նույնպիսին թաղապետարաննա, բնականաբար` նույն կարգի էլ դպրոցը պետքա լինի: Թե բա կրթվելը նորաձևա: Էս կադրերը նայելով ուզում ես հետ տաս բոլորի դեմքին: Վյախք»:

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր ապրած  ցավն է ներկայացրել հետևորդներին`հիշելով, որ ինքը ևս ունեցել է ուսուցիչներ, ովքեր միգուցե  իրենց «խնդիրներով» կիսվել են աշակերտների հետ, ինչը համազգային խնդրի չի վերածվել:

«Ժողովուրդը կործանվումա գիտության պակասից»,- նշել է նա:

Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը դաստիարակության բացակայություն է անվանել այս ամենը.

«Իմ կարծիքով, մենք հասել ենք մի կետի, որտեղ երեխաները կարող են ազատորեն վիրավորել ուսուցիչներին, իսկ ամենավատն այն է, որ երբեմն ծնողները ոչ միայն չեն նկատում այս անընդունելի վարքը, այլ նույնիսկ՝ հպարտանում են դրանով։ Սա խոսում է ոչ միայն դաստիարակության բացակայության, այլ նաև ընտանիքի կողմից սահմանների, հարգանքի և պատասխանատվության գաղափարների կորուստի մասին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են աշակերտները՝ անդաստիարակ պահվածքով, վիրավորական և փողոցային խոսքերով վերաբերվում իրենց ուսուցչուհուն։ Սա պարզապես անհարգալից վարք չէ՝ սա լուրջ ճգնաժամ է մեր կրթական համակարգում և հասարակական արժեհամակարգում։

Դաստիարակությունը սկսվում է տնից, և ամեն մեկը պետք է պատասխանատվություն կրի իր պահվածքի ու դրա հետևանքների համար։ Եթե հարգանքը բացակայում է, արժեքներն էլ կմարեն»։

Հավելենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր շոումեն Արամ Մելիքյանը, ով նշել էր, որ դեմ է ուսուցչին ուղղված բռնությանը: Արամը հայտնել էր, որ 1000 դոլար է ինքն իր ընտանիքի կողմից նվիրում բռնության ենթարկված  ուսուցչուհուն:

«Ես դեմ եմ միշտ եղել բռնությանը, որ ուսուցչի դեմ կարա լինի կամ ուսուցիչը բռնության ենթարկի: Չգիտեմ ես` իրականում ինչա եղել, բայց էդ էրեխեքի արածը նորմալ չի: Ես շատ բաց, ազատ մարդ եմ, բայց մենք ունենք ավանդույթներ, որենք եթե մենք խախտում ենք, ուրեմն մենք հայ չենք լինելու: Մենք հայ ենք ու էս ամեն ինչը մեր հետ կապ չունի: Էդ կնոջ դեմքով լիքը ուրիշ ուսուցիչներ են, որ մեր էրեխեքին ծնող են: Ես էդ կնոջը չեմ ճանաչում, չգիտեմ կոնտակտ: Բայց ուզում եմ մենք էլ իրան աջակցենք: Ուզում եմ`ովքեր ունեն հնարավորություն, միանան իմ քայլին»: