Դերասանուհի Անահիտ Մանուկյանն Ինստագրամում խոսել է օրեր առաջ դեռևս անհետ կորած 2-ամյա Տիգրանի մասին.
«Հրաշքները հեքիաթներ չեն, վստահ եմ, որ բոլորս ենք սպասումով լցված ու հրաշքի սպասումով: Այն, ինչ անբացատրելի է մարդու կողմից՝ կբացատրվի Աստծո գործով… Ամեն օր լուրերին սրտատրոփ սպասող մեր աչքերին ու ականջներին վերջապես թող լույս գա: Չգիտեմ` ինչու, այսօր էմոցիաներս պիկին հասան, ամեն մեկս օրվա մեջ մեր ներսում աղոթք-խնդրանք հղենք Աստծուն. հրաշքներ լինում են»:
Նշենք, որ այիսի 15-ին Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Այս մասին հայտնում են Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակից։
Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:
Վերջերս հայտնել ենք, որ Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը, սպասում են իրենց 2-րդ բալիկին: Այս մասին զույգը հայտնել էր իր ինստագրամյան էջում`հրապարակելով տեսանյութ, թե ինչպես էր Դիանան անակնկալ կերպով հայտնում ամուսնուն լուրը:
Պարզվում է`Դիանան այնքան էլ լավ չի տանում հղիությունը: Ժամեր առաջ վերջինս հրապարակում է արել հիվանդանոցից ու ցույց տվել, ոև կաթիլայիններ է ստանում:
Հայկական շոու բիզնեսում կան դեմքեր, ովքեր թեկուզ ժամանակավոր լռությանը, շարունակում են հիշվել և սիրված մնալ: Թաթա Սիմոնյանն ու նրա հանդեպ հետաքրքրությունն ու սերը, թերևս, վերոնշյալի վառ ապացույցն են:
Երգիչն, ով այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան հարթակում, ժամեր առաջ հրապարակում է արել`ինստագրամյան հետևորդների հետ կիսվելով իր նոր լուսանկարով:
Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային LIFEROOM հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ Հարութ Բալյանը։
StarNews-ը հետևեց զրույցին,որի ընթացքում երգիչը խոսեց ԱՄՆ տեղափոխվելու պատճառի մասին.
«Անկեղծ չգիտեմ, թե ծնողներս ինչի տենց որոշեցին։ Այդ ժամաանկաշրջանում չէի էլ կարող իմանալ` ինչի։ Չենք ունեցել տարբերակ, մեր ծնողները ինչ ասել են, տենց ա եղել։ Վստահ եմ` իրենք իրենց պատճառներ ունեին, երևի ավելի նորմալ կյանք, նորմալ ապագա` իրենց երեխաների համար: Խիստ ծնողներ ունեինք, մասնավորապես հայրս: Մենք 4 եղբայր էինք։ Երևի այդ խստությունը պետք էր, որ իրա ուզած տեսակը լինեինք մեր կյանքում։ Պատճառ կար այդ ամեն ինչի համար։ Իր խստությունը փոխանցվել է մեծ եղբայրներիս ,մեծ եղբայրներիցս փոխանցվել է ինձ, ինձանից փոխանցվել է փոքր եղբորս։ Թեկուզ մի քիչ չափից ավել խստությունա եղել, բայց այդ բուն միտքը դայա եղել, որ պետք ա հարգես ընտանիքիդ, կողքի մարդկանց, հարազատներիդ ու ծնողիդ պատիվը այդ հարգանքով բարձր պահես։ Կարողա սխալ արտահայտվեմ, բայց այսօրվա ծնողների աչքաթողությունը մի քիչ շատա իրենց երեխաների հանդեպ»։
Երգիչի խոսեց նաև հայրիկի կորստի մասին.
«Շատ դժվար էր իմ համար, իմ ընտանիքի համար։ Ինչ որ ուզում էի ասեի կամ չէի ասել, ասեցի երգի միջոցով։ Էնքան արտահայտվող չէր, որ այսքան տարի ես չեմ էլ իմացել, որ ինքը ունեցելա լավ ձայն, երգելա, երաժշտությամբա զբաղվել։ Ապրուստի միջոց գտնելու համար հրաժարվելա»։
Հարութ Բայլանը հիմա Միացյալ Նահանգներում ապրում է մայրիկի հետ.
«Կապվածությունը շատա, մի շաբաթա` եկել եմ, օրվա մեջ մի քանի անգամ խոսում ենք։ Հայրիկիցս հետո մենակա արդեն կլինի 7 տարի»:
3 տարի դադարից հետո Հայաստանը կրկին մասնակցում է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Մեր մասնակիցը՝ դերասանուհի Ադրինե Աճեմյանը, հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկայացել է Երևանյան Տարազով, որը կրել են 19-րդ դարի արիստոկրատ կանայք։ Հագուստը ստեղծել է հայտնի ոճաբան Գևորգ Շադոյանը` հատուկ Ադրինե Աճեմյանի և «Miss World» մրցույթի համար։
Տարազի ընտրությունը բազմաթիվ քննարկումներ է առաջացրել։
Պահեստազորի ավագ լեյտենանտ, ազգային զարդանախշերով հագուստների մոդելավորող-դերձակ Գոհար Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է վերահրապարակել «Միսս Երևան» ֆեյսբուքյան էջից ու գրել. «Զարմանահրաշ Երևանյան տարազը մեծ բեմերում։ Ապշում եմ ոճաբանի (Գևորգ Շադոյան-խմբ.) «գրագիտության» մակարդակի վրա։ Ես ո՞նց չէի ֆայմել նման տարազ ստեղծել։ Ու էստեղ բացի քրդա-գնչուական-տաջկական խառնուրդից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում ոտնամաններին։ 19-րդ դարի ու ժամանակակիցի հրաշալի միությունից ստացվել է այսպիսի գեղո հագուստ։
Ու սրանով ներկայացվում է հայոց մշակույթն ամբողջ աշխարհին։
Հարց` չէր լինի՞ այս աղջկան ուղարկեիք Հայաստանը ներկայացնելու` կոնկրետ Շատախի, Այրարատի, Վասպուրականի, Կարինի տարազներից որևէ մեկով բուն հայկական տարազով, հայկական ոտնամաններով։
Սա ի՞նչ է։ Ու մի հատ էլ բացատրություն են գրել, թե բա` 19-րդ դարի Երևանյան տարազ։
Փայլփլուն կտկտիկներն էլ մութ ու լույս տարիների Երևանյան ոտնամանների եզակի նմուշ։
Դուք ՀԱՅ չեք դառնա։ Աղավաղեք ինչ ունենք, ձուլեք մեր մշակույթը տաջկականի մեջ, պրծեք։
Ողբա՜մ մեռելոց։
Կոչե’ մ ապրողաց»։
Հավելենք, որ այս հագուկապով Հայաստանը ներկայացնող Ադրինե Աճեմյանը բեմ է բարձրացել 72-րդ Miss World գեղեցկության մրցույթի բացման արարողության ժամանակ, որը կայացել է Հնդկաստանում։
Առաջին ալիքի եթերում մի քանի տարվա դադարից հետո վերսկսվել է «2 աստղ» երաժշտական նախագիծը, որի հերթական թողարկումը խոսակցությունների ու քննադատությունների տեղիք է տվել։ Լրագրող Նարինե Կիրակոսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Առաջին ալիքը հեռարձակում է «Երկու աստղ» ծրագիրը, որտեղ քարոզվում է անճաշակություն և արվեստի դեգրադացիա։ Օրինակ, իրենց երգիչ համարող և ինքնահռչակված աստղեր Արմուշը, Արսեն Գրիգորյանը նախկինում Արմենիա TV ով էին հասարակությունը դեգրադացնում տհաս կերպարներով, հիմա էլ մտավոր հետամնացների գունազարդարանքով հագել են ծաղրածուների հանդերձանքն ու սփռում համայն հայության աչքին ու ականջին տհասության գաղափարային փոշին։ Ամեն բան արել են կարծես, որ իրենց վրա գրավեն ուշադրությունն ու հավաքեն մեծ դիտումներ։ Բայց կան ավելի խորը մտահոգություններ այս կերպարները ներկայացնելու վերաբերյալ։Սրանցից ավելի զազրելի է ոմն Ռոբերտ Քոլոյանի իբր հայ կնոջ ազգային տարազով ներկայացված կերպարը։Առաջին հայացքից ինքդ քեզ ասում ես. էս ի՞նչ նոր Կոնչիտա Վյուրստ է, բայց մեկ անգամ ևս այս կադրերը դիտելիս հասկանում, որ կերպարը ավելի շատ սովետական շրջանում ադրբեջանցի արտիստներին է նման, քան պարզապես համասեռամոլության քարոզ է։Հանրագումարում` վստահ եմ, յուրաքանչյուր խելքը գլխին արվեստագետ առնվազն կզարմանար, որ երգարվեստի ոչնչությունները գիտակցաբար դեբիլացնելու գործընթացին են լծված։ Ու, այո, երկու կոպեկ աշխատելու համար։ Ուրիշ ոչինչ, քանի որ այս տեսակը խորը գիտակցություն չունի։ Եվ այս ամենն արվում է իմ ու բոլորիս վճարված հարկերի հաշվին։ Որ մեզ ներշնչեն կեղծ ու այլասեռված անճաշակություն»։
StarNews-ը հետևեց «Օձի լեզու» հաղորդաշարի հերթական եթերին, որի ընթացքում Մհերն ու Արան քննարկեցին ամենահետաքրքիր և ուշագրավ թեմաները։
«Խազեր» ազգային երաժշտական մրցանակաբաշխության թեմայի մասին խոսելիս`Մհերը նշեց.
«Շքեղ բեմ, գեղեցիկ տոն, միջոցառում և իհարկե գեղեցիկ փաթեթավորված կարծում եմ ՝ «քաք»։
Մի շարք կետերի հետ ես համաձայն չեմ։ Ես ընդգրկված էի ակադեմիայի կազմում և նոմինանտներին տեսնելուց հետո պարզապես խնդրեցի ՝ ինձ այդ ցուցակից հանեն։ Կարծում եմ հերթական անգամ փորձ է արվում ստանալ իրականությունից կտրված և իրականությունը շրջանցող, իբրև թե որակ պահպանող, բայց սուբյեկտիվ մրցանակաբաշխություն։
Կային մի քանի անվանակարգեր, որոնք սխալ էին կարծում եմ կազմված։ Հիասթափեցնող մի շարք կետեր կային, որոնք ինձ համար աբսուրդ էր»։
Արան չհամաձայնվեց Մհերի մեկնաբանությանը.
«Ես էդպես չեմ կարծում: Շատ գեղեցիկ էր ամեն ինչ և՛ կար ձև, և՛ բովանդակություն, և՛ հաջողված էր՝ շտապել եմ շնորհավորել կազմակերպիչներին։ Մրցանակաբաշխությունն իմ կարծիքով շքեղ էր, լավն էր և ամենակարևորը` ուներ դրամատուրգիա։ Առաջին հայացքից իմ համար դա պատասխանն էր մի քանի օր առաջ այդ նույն սրահում տեղի ունեցած Թաթուլի համերգին»։
Դերասան, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Թադեւոսյանը պապիկ է դարձել: Այս մասին իմանում ենք վերջինիս սոցիալական ցանցի հրապարակումից, որտեղ նա նոր լուսանկար է հրապարակել`թոռնիկը գրկում:
«Արդեն նոր կարգավիճակ: Աստված պահապան մեր հրաշքին»,- գրել է դերասանը:
Երեկ ողջ աշխարհում նշվում էր մայրերի տոնը: Օրվա առթիվ հայ հայտնիներից շատերն ինստագրամյան հարթակում հրապարակում էին իրենց մայրերի հետ լուսանկարներ, շնորհավորում օրվա առթիվ ու ջերմ խոսքեր ուղղում նրանց`չմոռանալով իրենց երախտիքի մասին:
Ստորև ներկայացնում ենք հրապարակումներից մի քանիսը` առանց մեկնաբանության