Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը վերջին տարիներին շատ է փոխվել: Նա ինտենսիվ կերպով հետևում է արտաքնին: Կարելի է փաստել`դերասանուհին այս տարիների ընթացքում բավականին գեղեցկացել է:
Թեև ոչ միշտ, սակայն ժամանակ առ ժամանակ դերասանուհին հրապարակումներով է հանդես գալիս Ինստագրամում: Նոր ֆոտոշարքեր, շքեղ հանգիստ, անակնկալ նվերներ… Ահա այն ամենն, ինչ կարելի է տեսնել նրա էջում:
Հերթական հրապարակման մեջ Շուշանը ցույց է տվել իր ստացած անակնկալը`այն է` շքեղ ծաղիկներ:
4 տարի առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում 47 տարեկանում մահացել է սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը: Շատ հայտնիներ Գևորգի հետ հրապարակումներ էին անում`կիսելով իրենց ցավն ու ապրումները:Արդեն այսօր Գևորգը կդառնար 51 տարեկան:
ԱՄՆ-ում բնակվող շատ հայտնիներ այսօր համատեղ լուսանկարներ են հրապարակել` շնորհավորելով Գևորգի երկնային ծնունդը:
«Գև, ծնունդդ շնորհավոր»…,«Էսօր ու միշտ հիշում ենք քեզ»…, «Երկնային ծնունդդ շնորհավոր, Գև ջան»… Ահա այսպիսի խոսքեր են գրել նրանք:
Երեկ StarNews-ը հայտնել է, որ դերասանուհի Եվա Բաղդասարյանի ամուսնու`Էդգարի ծննդյան տարեդարձն է: Այս օրը կրկնակի տոն էր նրանց համար, զույգը խնջույք էր կազմակերպել ու պարզել սպասվող բալիկի սեռը: Եվան ամուսնուն որդի կպարգևի, ինչի առթիվ երջանիկ է և´ապագա մայրիկը, և´ ապագա հայրիկը:
Խնջույքին ներկա էին մի շարք բլոգերներ, դե իսկ հյուրերի ցանկում էր նաև դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով ապագա մայրիկի հետ հերթական խորհրդանշական լուսանկարն է հրապարակել:
Դերասան Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը կարճ ժամանակահատվածում դարձան ինստագրամյան ամենագեղեցիկ զույգերից մեկը։
Զույգը կարճ ժամանակ է, ինչ համատեղ հրապարակումներ է անում, սակայն նրանց շրջապատում բոլորն արդեն խոսում են կայանալիք հարսանիքի մասին, հատկապես երբ վերջերս Անահիտը ընկերուհու հարսանիքի ժամանակ բռնեց հարսի ծաղկեփունջը։
Անահիտն իր հետևորդների հետ հաճախ է կիսվում սիրելիի նվիրած ծաղկեփնջերով, բայց ինչպես վերջին հրապարակման մեջ է նշել`Հայկի հետ պայմանավորվել են այլևս մնայուն ծաղիկներ է նվիրելու իրեն Հայկը.
«Ընդհանուր հայտարարի ենք եկել, բայց մեկ-մեկ խախտումա պայմանը էլի»,-նշել է դերասանուհին:
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը մշտապես ակտիվություն է ցուցաբերել սոցիալական հարթակներում։ Անգամ այն դեպքում, երբ դերասանուհին ներգրավված չէ որևէ նախագծում և ստեղծագործական դադարի մեջ է, միևնույնն է, Մարիամը պարբերաբար կիսվում է առօրյայի մանրամասներով։
Այս անգամ էլ դերասանուհին հրապարակել է շնիկի լուսանկարն ու գրել, որ իր համար երազանք է դարձել գտնել մի բժիշկ, ով կկարողանա լուծում և բուժում տալ շնիկի խնդրին: Դերասանուհու խոսքով`իրենք ամեն բան փորձել են ու եղել են տարբեր մասնագետների մոտ, սակայն ապարդյուն է:
Դերասանուհի Եվա Բաղդասարյանն, ով այս շրջանում չի նկարահանվում հեռուստասերիալներում, բավականին մեծ ակտիվություն է պահում սոցիալական ցանցերում: Ընդամենը մի քանի օր առաջ դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել Ինստագրամում`հայտնելով իր հղիության մասին:
Ապագա մայրիկի և հայրիկի կոչումով գլխարկներով դերասանուհին և ամուսինը հոլովակ էին նկարել ու ներկայացրել հետևորդներին`նաև ցույց տալով փոքրիկին` ուլտրաձայնային հետազոտությամբ:
«1+1=3 ❤️ Մենք սպասում ենք քեզ»,- կից գրել էր Եվան:
Այսօր Եվայի ամուսնու`Էդգարի ծննդյան տարեդարձն է: Այս օրը կրկնակի տոն է նրանց համար, զույգը խնջույք է կազմակերպել ու պարզել սպասվող բալիկի սեռը: StarNews-ի բացառիկ տեղեկությամբ` Եվան ամուսնուն որդի կպարգևի, ինչի առթիվ երջանիկ է և´ապագա մայրիկը, և´ ապագա հայրիկը:
հայտնել ենք, որ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երրորդ երեխան: Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Էտնա:
«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք:Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը`Էտնան»,- գրել էր Շուշաննան ինստագրամյան էջում։
Դստեր ծննդից օրեր անց այս ընտանիքում կրկին տոն է: Շուշաննայի ամուսնու ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ դերասանուհին հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկարներ ու գրել.
Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Լյուսին անկեղծացավ, որ կյանքում ունեցել է մի փուլ, երբ, իր խոսքով, ինքնանպատակ է դարձելամուսնանալը.
«Բոլորը շուրջս երեխա ունեին, բոլորը խելոք տան աղջիկ էին՝ ես չէ։ Հասկացա,որ վազում եմ, չեմ հասցնում ու անընդհատ սխալ որոշումներ եմ կայացնում, և ավելի վատա ամեն ինչ դառնում։ Կար մի ժամանակ, որ ուզում էի ընտանիք, մամա դառնալ, բայց հետո հասկացա` էդ էնքան դժվար բանա, երբ մի մարդուց ես ունենում երեխա, ում հետ 3 օրը մեկ վիճում եք։ Իմ կյանքում լինում էիմ տղաներ, ընկերներ ինչ-որ x ժամանակով, ում հետ ինձ ժամանակ առ ժամանակ լավ էր, բայց ես տոտալ երջանիկ չէի։ Եթե այդ տոտալ երջանկությունը չկա ՝ես չեմ ուզում այդ մարդուց մի հատ էլ երեխա ունենամ, երկրորդ` էդ մարդուն ամբողջ օրն իմ կողքը տեսնեմ, որ արտացոլանքը իրա լինի։ Երբ բժիշկն ասաց, որ հնարավոր է՝ չմայրանամ, շատ խոցելի էի դարձել և աննպատակ։ Մի քանի տարի կորցրի բժշկի սխալ ախտորոշման պատճառով։ Ինձ համար ամենացավոտ թեման էր։ Ես չեմ կարող մայր չդառնալ։ Կա զարգացած թեմա ձվաբջիջ հավաքել` բավականին շատ հավաքել եմ։ Ունեմ էնտեղ պահեստ, կարող եմ նվիրել ընկերուհիներիս, միշտ կատակով ասում եմ, որ երեխա պետք լինի ասեք։ Եթե ինչ-որ բան չստացվի, կարելիա էկո տարբերակով ունենալ այդ երեխային, կարելի ա սուրոգատ մայրով ունենալ։ Ես միշտ բաց եմ զարգացած բոլոր հնարավորությունների հանդեպ»։
Դերասանուհի Սիլվի Բարկովան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ: Սիլվին` բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել, որ դերասանուհին նորովի է ներկայացել`էլեգանտ ու գեղեցիկ տեսքով: Ներկայացնում ենք դերասանուհու նոր կերպարը:
Երեկ տեղեկացրել ենք, որ երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի որդին`Ռուբենն ու կինը`Մերին, ցավալի լուրով են կիսվել: Ինստագրամյան էջում նրանք տարածել էին հաղորդագրություն`մտերիմ հարազատի` կյանքից անժամանակ հեռանալու մասին:
Պարզվում է մահացողը Ռուբենի հորեղբայրն է, ով նաև Վարդուհու քրոջ ամուսինն է: Տարիներ առաջ երկու քույր ամուսնացել էին երկու եղբոր հետ: Վարդուհու որդու համար հորեղբայրն հայրիկի նման է եղել: Այս կորուստն ընտանիքի համար չափազանց մեծ է: