Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։
Այս անգամ դերասանուհին ներկայացել է նոր ֆոտոշարքով, որտեղ էլ ավելի գեղեցկացած է:
Հավելենք, որ կար շրջան, երբ դերասանուհին կտրուկ փոխել էր սանրվածքը`ընտրելով կարճ կտրվածք: Երկրպագուների մեծամասնությունը դեմ էր դերասանուհու ոճափոխությանը:
Վերջին շրջանում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և երգչուհի Անի Օհանյանի բաժանման թեման էր: StarNews-ը դեռ նախորդ տարեվերջին էր նկատել, որ զույգը հեռացրել է համատեղ լուսանկարները, նրանք դադարել էին միմյանց հետևել նաև Ինստագրամում: Փորձեցինք 2 կողմից ճշտել ինֆորմացիայի ճշտգրիտ լինելը, սակայն մեր նամակները մնացին անպատասխան:
Փոխարենը զույգը`մեկը մյուսին հերթ չտալով, հրապարակված սթորիների միջոցով հաստատում էին`ինչ որ բան այն չէ: Անդրեն անդադար իր կատարումներով հրապարակումներ էր անում`անդարձ կորուստի, բաժանման և չներվելու մասին, իսկ Անին էլ ակնարկում էր`երգիչը խղճահարություն է ստեղծում:
Այս ամենը հասավ նրան, որ շաբաթներ առաջ Անին սկանդալային հրապարակում արեց`չնշելով Անդրեի անունը, բայց բացահայտ ակնարկելով, որ բռնության զոհ է դարձել: Այդ հրապարակումից շատերը եզրակացրին, որ Անին անհիմն մեղադրում է Անդրեին, շատերն էլ քննադատեցին երգչին`կեղծ ժպիտների և կնոջը բռնանալու համար: Մարդիկ մեկ մեղադրում են Անդրեին, մեկ Անիին`հանրային մարդուն անձնականի պատճառով վարկաբեկելու համար:
Թե ով կմեղադրվի, ում մոտ կմնա զույգի 1.5 տարեկան փոքրիկը, դժվար է ասել, սակայն մի բան է հայտնի` Գլխավոր դատախազությունը Անի Օհանյանի գրառման դեպքը ուղարկել է ՀՀ ոստիկանություն ստուգումներ իրականացնելու համար:Դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշում էր ծննդյան 30 ամյակը: Մենք ներկայացրել էինք դերասանուհու պատրաստած շքեղ խնջույքի կադրերը, որտեղ Հասմիկը կարմիր, իսկ մյուսները սև հագուստով էին:
Դերասանուհին, ով մշտապես խուսափել է հրապարակել իր ամուսնու և բարեկամների լուսանկարները, այսօր ծննդյան օրվա լուսանկարներից է հրապարակել` ցույց տալով իր ամուսնուն և նրա մայրիկին, ում համար հենց իր ծննդյան օրը անակնկալ է մատուցել` «Միշտ ժպտա, մամ ջան» գրությամբ ծաղիկներ:
Ներկայացնում ենք նաև Ձեզ համար առանձնացված կադրերը`Հասմիկ Խոջյանի ծննդյան 30 ամյակից:
Սիրված դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։ Անժելան հանրությանը առավել ճանաչելի դարձավ իր շքեղ հարսանիքից հետո, իսկ ամիսներ առաջ ծնվեց Անժելայի որդին, ում նա տվել է Հարություն անունը։
Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանքշատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։
Հերթական անգամ երեկ Անժելան լուսանկարներ է հրապարակել որդու 10 ամսականի հավաքույթից։Ամիսներ շարունակ Անժելան այս օրը նշում է իր տատիկի և պապիկի հետ։
StarNews-ի աչքից չի վրիպել, որ սիրված դերասանների թոռնուհին դադարել է ամուսնու հետ հրապարակումներ անել, ավելին՝ նա հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները, ինչն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ զույգը միգուցե ամուսնալուծվել է։Այս առիթով փորձեցինք կապ հաստատել Անժելայի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հաղորդագրությանը:
Հավելենք նաև, որ Անժելան ամուսնացել էր 2022 թվականին։ Նա և ամուսինը համարվում էին ինստագրամյան ամենահամահունչ զույգերից մեկը։
StarNews.am-ը երեկ ներկայացրել էր Ռոզայի և նրա նշանածի նախահարսանեկան ֆոտոշարքից բացառիկ լուսանկար։ Հրապարակումից ժամեր անց հայտնի դսրձավ, որ դերասանուհին նշում է իր «Bride to be» խնջույքը:
Մտերիմների, բարեկամների, ընկերների հետ դերասանուհին ուրախացել, հուզվել ու նախահարսանեկան դրական խնջույք է ունեցել: Ռոզայի երիտասարդ մայրիկն, ով մշտապես աչքի է ընկել իր գեղեցիկ տեսքով, երեկ ևս բացառություն չէր: Նա ասես Ռոզայի քույրը լինի:
Արդեն մի քանի ամիս է` երգչուհի Աննա Խաչատրյանն ամուսնացած է երաժիշտ Արման Փահլևանյանի հետ: Ուրախալի լուրը հայտնելուց հետո Աննան իր ինստագրամյան էջում առավել հաճախ է հանդես գալիս հրապարակումներով, ցույց տալիս իր առօրյան ու սիրելիի հետ անցկացրած երեկոները:
Երեկ էլ երգչուհին հրապարակել է իր ամուսնու լուսանկարն ու գրել.
Ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայողն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Սյունիքում այսօր մահացած զինծառայողն Արթուր Արամի Ավետիսյանն է, նա բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։
Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, տան միակ որդին, ունի մեկ քույր։
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Վարորդներից Ա. Հովհաննիսյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ Է. Շահբազյանի ավտոմեքենան եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և բախման պահին նա ավտոմեքենայում չի գտնվել։
ԳագիկՇամշյանի տեղեկություններով, Էրիկ Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «Թու, թու, թու լավա»-ն է։
Օրեր առաջ հայտնել ենք, որ ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ:
Ահա, թե ինչպես էր անցել երեկոն: Տիգրան Ասատրյանի ծննդյան խնջույքը ունեցել է դրես կոդ. հյուրերը կրել են սև ու սպիտակ հագուստներ:
Երեկոն լի է եղել անակնկալներով: Որդիներից Արմանը անակնկալ երգ է նվիրել հայրիկին` իր իսկ կատարմամբ, դե իսկ հաջորդ անակնկալը պապիկին փոխանցել է փոքրիկ Տիգրանիկը`այն է ավտոմեքենայի բանալի: