Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխայի

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով վաղը Գյումրիում մեծ բողոքի ցույց է սպասվում։ Գյումրեցիները պատրաստվում են փակել Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը՝ Սայաթ Նովա փողոցը՝ Դրամատիակական թատրոնի հատվածում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ակցիային կմիանան նաեւ դերասաններ։ Բանն այն է, որ Թատրոնի դիմացի գծանշումների վրա պարբերական բնույթի են ավտովթարները։ Բնակիչները պահանջելու են հանել այդ հատվածում գծանշումները:

Այսօր հերթական ավտովթարն է գրանցվել՝ այս անգամ հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ մեքենան, որը վարել է հայտնի մարզիկի եղբայրը, երկու մանկահասակ երեխաների է վթարի ենթարկել քաղաքի կենտրոնում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Գյումրի քաղաքի այդ հատվածում վրաերթ է տեղի ունեցել։ Սարգսյանն ասաց, որ վթարի հետևանքով երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց։

Հայ հայտնիների լուսանկարները`Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից

Այսօր հազարավոր  հայերի ուղղությունը մեկն էր`դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր`իրենց հարգանքի տուրքը մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ հայտնիներից ոմանք իրենց սոց.ցանցի էջերում կիսվել են մի քանի հրապարակումներով:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր երեխաների հետ:

Երգչուհի Սիրուշոն այստեղ էր եկել ամուսնու`Լևոն Քոչարյանի և նրա ծնողների Ռոբերտ և Բելլա Քոչարյանների հետ:

Սոնա Ռուբենյանը Մարիի արխիվային տեսանյութն էր հրապարակել, որտեղ փոքրիկը այցելում էր հուշահամալիր:

Երգիչներ Էռնեստ Հովհաննիսյանը և Գևորգ Մարիտիրոսյանը ջահերով երթից հետո ևս այնտեղ էին:

Երգիչ Ռաֆը ևս մասնակցել է ջահերով երթին:

Երգչուհի Արփի Գաբրիելյանն էլ արխիվային լուսանկար էր հրապարակել ու գրել.

«Հայոց ցեղասպանությունը երբեք չենք մոռանա»:

Չէի պատկերացնում, որ մի օր կլինի “հայ”, որ հարցականի տակ կդնի այս ամենը. Սիրուշո

1915 թ. տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը: Դա կատարվեց հայերի բնօրրան Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ վեց վիլայեթներում՝ Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Վանի և Դիարբեքիրի նահանգներում, մայրաքաղաք Ստամբուլում։

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամյան էջում տարածել է իր հեղինակած ու կատարմամբ «Դեր Զոր»-ի տեսանյութն ու գրել.

«Երբ այս երգերը գրում էի, չէի պատկերացնում, որ մի օր կլինի “հայ”, որ հարցականի տակ կդնի այս ամենը»:

Նշենք, որ երգչուհին իր խոսքում ակնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ելույթը` շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, իսկական իրարանցում էր առաջացրել մարդկանց մեջ:Մարդիկ նշում էին`կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը:

Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, հետևյալ տողերն էր ասել.

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», – նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների, ովքեր իրենց բողոքն էին հայտնել տվյալ հայտարարության ու ելույթի վերաբերյալ:

 

Ումից և ինչու Մարջան Ավետիսյանը ներողություն խնդրեց հաղորդման ժամանակ

«Հայացք» հաղորդման հյուրն էր Մարջան Ավետիսյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Խոսելով դերասանի մասնագիտությունից՝ նա անկեղծացավ.

«Հիմա դերասանի մասնագիտությունը շատ ավելի, էդ բառը չեմ սիրում, բայց պիտի ասեմ, էժանացել է։ Ամեն երկրորդը, մարդ ՝առանց նեղացնելու, մտածում է կարելի է մաքուր տեքստ ասել և դրանով արդեն դերասան է։ Դերասանի մասնագիտությունը ծանր հոգեբանական, ֆիզիկական և մտավոր աշխատանք է, որի հերթականությունը չես կարող միջից հանես, իրենք բոլորը իրար հետ են:Հիասթափություններ շատ-շատ եմ ունեցել, բայց հասկանում եմ, որ դրանք իմ հիասթափություններն են։ Իրենք մեղք չունեն, որովհետև սպասելիքն իմն էր ու չի լինում ցավոք սրտի էնպես, որ աշխարհը համապատասխանի մեր երևակայությանը։ Թող մեծամտություն չհնչի, բայց եթե իմ երևակայությանը համապատասխաներ՝ շատ բարոյական աշխարհ կլիներ»։

Ներելու մասին Մարջանը նշեց.

«Մինչև վերջերս շատ դժվար եմ ներել։ Ամենավատ բանը, որ վերջին շրջանում չեմ անում և չեմ անի այլևս, երբ մարդուն զրկում եմ իմ ներկայությունից։ Էտ վատ բանա, բայց դրանով ինքս ինձ եմ պաշտպանում։ Գուցե ժամանակին շատ ավելի մեծ կարծիք ունեի իմ մասին։ Մտածում էի` շատ լավ մարդ եմ, ինձ  չի կարելի ցավեցնել։ Ընկերների, հարազատների, բոլորի հետ շատ եմ արել, ինչի համար հիմա ներողություն եմ խնդրում ու փորձում եմ ինքս ինձ ներել»։

 

Հուզիչ տեսանյութ`ինչպես է Անդրեն արտասվում հաղորդման ժամանակ. ինչ է պատահել

Արդեն մի քանի օր է`«Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայ սուպերսթար 6-րդ» նախագիծը: Այստեղ իրենց ձայնն ու տվյալներն են եկել փորձելու շատ ու շատ երիտասարդներ: Ժյուրիի կազմում են Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Եգոր Գլումովը:

Լսումների ժամանակ երիտասարդ աղջիկն, ով Արցախից է, կատարել է «Հորովել»-ը ու հուզել ժյուրիի կազմին: Նրանցից առավել տպավորվածը երգիչ Անդրեն է, ով արտասվում է ողջ ելույթի ընթացքում:

Անդրեի նախկին կնոջ հրապարակումը. Անին արտասվում է

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Հայտնիներն Ինստագրամում հրապարակումներ են անում`մի կոչով` «Այլևս երբեք չի կարող կրկնվել, երբեք չի կարելի մոռանալ»…

Երգիչ Անդրեի նախկին կինը`Անի Օհանյանն Ինստագրամյան էջում հրապարակել է «Ապրելու ապրիլ» երգն իր կատարմամբ, որի ընթացքում Անին հուզվում է:

Ամերիկան մեր երկրորդ հայրենիքն է. Արման Հովհաննիսյանը`օտար ափերում ժամանակավոր ապրելու մասին

StarNews -ը հետևել է երգիչ Արման Հովհանիսյանի` ALTEREG-ի տաղավարում ունեցած հարցազրույցին։

Տարիներ առաջ Արման Հովանիսյան մայրն ասել է ՝ «Տղաս, չհիվանդանաս աստղային հիվանդությամբ».

«Դա իմ կյանքի ամենակարևոր մասն է` այդ չափը չանցնելը: Հետո մենք հայ ենք, սիրում ենք ուրիշ կերպ, աստղային բաները մեր մոտ չի անցնում»։

Խոսվեց այն մասին` արդյո՞ք շատ են հարազատներն ու ծանոթները դիմում երգչին` իրենց միջոցառումներին երգելու համար։ Ինչպես է մերժում, եթե չի ցանկանում և հասկանում է, որ հիշում են իրեն, երբ միայն կարիքը զգում են։ Ինչպես՞ ասել ՝«ոչ».

«Եթե ես լինում եմ մի առիթի ներկա, ուրեմն ուզած չուզած պետք է երգեմ, որովհետև մարդիկ տեսնում են սրահում նստած ես ՝պետք ա երգես։ Մարդիկ սպասում են, որ երգես։Եղել ա մի քանի անգամ առիթներ, որ կես ժամով մի ժամով ներկա եմ եղել, չեմ երգել, հետո հասկացել եմ,որ մեկա պիտի երգեի»։

Կնոջ և աղջիկների մասին տեղեկություններ սոցիալական հարթակներում չկան։ Ինչու՞ պետք է անձնականը մնա կադրից դուրս.

«Ես երգիչ եմ և հետաքրքիր եմ հանդիսատեսին իմ ստեղծագործական աշխատանքով։ Ընտանիքն ինձ համար ուրիշ հարթություն ա։ Ուրախ եմ ,որ ընտանիքս էլ է էդպես մտածում, շատ չենք սիրում ընտանեկան առօրյան հանրության սեփականություն դարձնել»։

Խոսեց նաև Ամերիկայում բնակվելու մասին.

«Ամերիկան այն երկիրն է,որ ցանկացած ոլորտում անսահման հնարավորություն ունի։ Ես միշտ Ամերիկայի հետ կապված մտածում եմ մեր երկրորդ հայրենիքն է, որովհետև մեր հայրենակիցներն ապրում են։ Ամերիկայի միակ առավելությունը Կալիֆորնիայի եղանակն է, որը շատ սիրել եմ, բայց մեկ է` սիրում եմ իմ երկիրը, հայրենիքը։ Ինչքան էլ սիրեմ Ամերիկան, ինձ այնտեղ համարում եմ տուրիստ և պետք է Հայաստանում ապրեմ, էս ժամանակավոր բնույթ է …»։

Տիգրան Ասատրյանի կնոջ գերշքեղ տեսքը՝ երգչի ծննդյան հոբելյանական երեկոյին

Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ:  Ահա, թե ինչպես է անցել երեկոն: Տիգրան Ասատրյանի ծննդյան խնջույքը ունեցել է դրես կոդ. հյուրերը կրել են սև ու սպիտակ հագուստներ:

Դե իսկ երգչի կինն առանձնացել է իր շքեղ կերպարով`կրելով սպիտակ, երկար զգեստ: Մանրամասները` տեսանյութում

Ննջեցիր հավետ. Լուիզա Ղամբարյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ մանրամասներ

Մի քանի տարի առաջ կորոնավիրուսի բարդացումների հետևանքով դերասանուհի Լուիզա Ղամբարյանը կորցրեց ամուսնուն և մայրիկին։ Իր համար դժվար այդ թեմայով դերասանուհին հերթական հրապարակումն էր արել։ Նա ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր մայրիկի երիտասարդ տարիներից մի լուսանկար ու գրել.

«Առանց քեզ շատ դժվար է մամ… Բայց ինձ երկնքից էլ ուժ ես տալիս ու էդ ուժով հաղթում եմ կյանքին, բայց պարտվում եմ կարոտիդ։ 4 տարի առաջ ննջեցիր հավետ։ Կարոտել եմ, Մամա ջան»։

Կանացի ու շքեղ. ինչ տեսքով է Արտաշ Ասատրյանի դուստրը ներկա գտնվել ամուսնու քույրիկի նշանադրությանը

Տեղեկացրել ենք, որ երեկ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արտաշ Ասատրյանի դստեր` Սյուզիի ամուսնու քույրիկի նշանադրության արարողությունը: Լառայի և սիրելիի կարևոր օրվա մի քանի կադրերը ներկայացրել ենք Ձեր ուշադրությանը:

Այժմ ներկայացնում ենք Սյուզիի կերպարը`ամուսնու քույրիկի նշանադրության օրը: Սյուզին կանացի տեսք ունի, ընտրել է սև զգեստ և նուրբ կերպար:

«Իմ սրտի 2 կես»,- հայրիկի և եղբոր հետ լուսանկարի մեկնաբանությունում գրել է Սյուզին: