Շքեղ տորթ ու ձևավորում, հայտնի երգիչներ ու բարձր տրամադրություն. որքան շքեղ են տոնել Տիգրան Ասատրյանի ծննդյան 50-ամյակը

ԱՄՆ-ում Տիգրան Ասատրյանի ընտանիքը մեծ շուքով նշել է երգչի ծննդյան 50 ամյակը: Շքեղ տորթ, ձևավորումներ ու հայտնի երգիչների կատարումներ:  Ահա, թե ինչպես է անցել երեկոն: Տիգրան Ասատրյանի ծննդյան խնջույքը ունեցել է դրես կոդ. հյուրերը կրել են սև ու սպիտակ հագուստներ:

Դե իսկ երգչի կինը առանձնացել է իր շքեղ կերպարով`կրելով սպիտակ, երկար զգեստ:

Արմենչիկ, Անդի, Նորո, Հրաչ Մուրադյան, Վաչե Ամարյան, Քրիստինե Պեպելյան ու մի շարք այլ հայտնիներ մասնակցել են իրենց ընկերոջ ծննդյան խնջույքին ու իրենց կատարումներով ուրախացրել հյուրերին: Առաջարկում ենք դիտել օրվա բացառիկ կադրերը:

Սյուզի Ասատրյանի ամուսնու քույրիկի շքեղ նշանադրությունը. բացառիկ կադրեր

Երեկ երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արտաշ Ասատրյանի դստեր` Սյուզիի ամուսնու քույրիկի նշանադրության արարողությունը: Լառան, ով բացի Սյուզիի ամուսնու քույրը լինելուց, նաև նրա մտերիմ ընկերուհին է, ընտրել է նուրբ կերպար իր նշանադրության համար:

Նրա և սիրելիի կարևոր օրվա մի քանի կադրերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը և միանում բոլոր շնորհավորանքներին:

Հավելենք նաև, որ ամիսներ առաջ`Լառայի ծննդյան օրը, սիրելին նրան մատանի էր նվիրել, դե իսկ պաշտոնական նշանադրությունը եղել է երեկ:

Գևորգ Մկրտչյանի շքեղ անակնկալը կնոջը`ամուսնության մեկ տարվա առթիվ

Երկրպագուների կողմից մեծ սեր վայելող Գևորգ Մկրտչյան և Քրիստինա Հովհաննիսյան զույգը երեկ տոնում էր իրենց ամուսնության 1 տարին:  Զույգը երեկոն անցկացնում էր երևանյան ռեստորաններից մեկում, որտեղ էլ Գևորգն անակնկալ կերպով մատանի էր նվիրում կնոջը:

Քրիստինան անակնկալի էր գալիս ու համբուրում ամուսնուն: Հերթական հրապարակման մեջ երևում էր զույգի ջերմ հարաբերություններն  ու միմյանց մշտապես ուրախացնելու մեծ ցանկությունը:

StarNews-ը ևս շնորհավորում է զույգին և առաջարկում դիտել տեսանյութը նաև մեր տելեգրամյան ալիքում:

 

Արուսյա Կավկազն այցելել է ամուսնու գերեզմանին, համբուրել շիրմաքարն ու արտասվել

Բլոգեր Արուսյա Կավկազը ակտիվ գործունեություն է ծավալում ինստագրամյան էջում։ Այս տարիների ընթացքում Արուսյան նաև լայն ճանաչում ունեցավ հանրության կողմից։

Նա հայտնի է իր խոհարարական հոլովակներով։ Նրա պատրաստած ուտեստները հիմնականում մեծ չափաբաժիններով են։ Ռուսաստանաբնակ այս հայ կինը ինստագրամյան էջում ունի ավելի քան 1.300.000 հետևորդ, որտեղ բացի ուտելիքների և բաղադրատոմսերի մասին կիսվելուց, աչքի  է ընկնում նաև իր ընտանեկան հրապարակումներով:

Արուս Կավկազը Զատիկի օրն այցելել է ամուսնու գերեզմանին: Հրապարակած կադրերում վերջինս նշել է`կարևոր է համարում հարգելն ու հիշելը կյանքից հեռացած մարդկանց, որպեսզի փոքրերն էլ տեսնեն ու սովորեն:

Կադրերից երևում է` ինչպես է բլոգերը հուզվում ամուսնու շիրմաքարը համբուրելիս: Նա յուրաքանչյուր անգամ արտահայտում է իր ցավը`թեկուզ և արդեն տասնյակ տարիներ են անցել իր կողակցի մահից:

Screenshot

«Հովհաննեսն ամուսնացավ ինձ հետ,որովհետև Էվելինա Շահիրյանի թոռնուհին եմ». դերասանուհու խոստովանությունը

Դերասանուհի Էվելինա Շահիրյան կրտսերը հյուրընկալվել էր հաղորդաշարերից մեկին, որի ընթացքում պետք է նշեր այն բամբասանքները, որոնք լսել է իր և ամուսնու՝ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարաբերությունների վերաբերյալ։

Ի թիվս այլ խոսակցությունների` դերասանուհին ասել էր, որ ժամանակին իրենց ծանոթներից ոմանք մտածում էին, թե Հովհաննեսը շփվում է իր հետ, քանի որ ինքը հայտնի դերասանուհի Էվելինա Շահիրյանի թոռնուհին է։

«Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель».Աննա Թովմասյան

Երգիչ Արամեն այն հայ հայտնիներից է, ով չի խուսափում ընտանեկան հրապարակումներով հանդես գալ՝ ներկայացնելով կնոջ ու երեխաների հետ անցկացրած ժամանակը։Թերևս հենց նմանատիպ հրապարակումներն էլ առավել սիրված ու սպասված են հետևորդների կողմից:

Ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նաև Արամեի կինը`Աննան, ով ունի հետևորդների մեծ բանակ, որոնց հետ էլ կիսվում է իր առօրյայով, իր բաղադրատոմսերով, ինչպես նաև շատ հաճախ ընտանեկան հրապարակումներ է անում:

Երգչի կինն այս օրերին վատառողջ է: Նրան անկողնում թեյ ու դեղ է մատուցել ամուսինը, ինչի առթիվ էլ Աննան հերթական անգամ գովաբանել է իր ամուսնուն:

«Մարդ սենց ամուսին կունենա, թեյ в постель»… Տեսանյութում անկեղծացել է Աննան:

«Հաջողություն,ինձ դուր չեն գալիս էս արտաքինով աղջիկները».նախկին սերերից ով է Իրինային վիրավորել այս արտահայտությամբ

Tete A Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր Իրինա Այվազյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Իրինան իր բլոգում երբեմն կիսվում է իր անձնական կյանքով և հարաբերություններով։ Դրանցից վերջինը մեծ քննարկումների առիթ դարձավ։ Ինչ էր տեղի ունեցել.

«Ես շատ վատ վիճակում էի։ Մանկուց մեծ եղբայր չեմ ունեցել, ով ինձ կպաշտպաներ, և ծնողներիս հետ հաճախ չեմ կիսվել ու ինձ պաշտպանել եմ։ Սա միակ դեպքն էր ,որ հասկանում էի` թույլ եմ տվել ինձ նեղացնեն։ Ես իրեն շնորհակալ եմ իր անկեղծության համար, որովհետև, եթե ինքը անկեղծ չլիներ, այս ամեն ինչը շատ ավելի երկար կտևեր ու շատ բան ես չէի հասկանա։ Ինձ նեղացրել էր էն փաստը, որ ինքն արդեն ինձ ընտրել էր այս արտաքնով ու ոնց որ ասեին` «հաջողություն, դու սենց ես, ինձ դուր չեն գալիս էս տեսակ աղջիկները»… Էդ էր շատ վիրավորել ինձ թվումա։

Ինքնագնահատականս երբեք կորած չի եղել, բայց վերջին շրջանում անընդհատ նույն տեղում եմ։ Հիմա շատ հաճախ հայելու մեջ չեմ նայում դուրս գալուց, որովհետև ինչ-որ մի բան միշտ դուրս չի գալիս։ Իրականում շատ ահավորա, մի քիչ հուզվում եմ այդ մասին խոսելիս։ Պետք չի թույլ տալ դիմացինի ազդեցությունն այդքան շատ լինի քո վրա։ Սահման կա, որ պետք ա պահես, որ ինքը չսկսի կառավարել քո կյանքը։ Այդ բալանսը պետք է գտնել»։

Հրաչ Մուրադյանի փոքրիկը`Միան, մեծ աղջիկ է դարձել. հաղորդավարի նոր հրապարակումը

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի ամուսնությունից հետո նրա անձնական կյանքը հանրային դարձավ և առավել հետաքրքրեց մարդկանց:Կնոջ և դստեր մասնակցությամբ հրապարակումներն առավել սպասված էր հետևորդների շրջանում:

Նրանց համատեղ ընտանեկան օրերը, լուսանկարներն ու ջերմ հոլովակները չեն դադարում քննարկվել հանրության կողմից։

Եվ´ հրաչը, և´Անաշեն իրենց ինստագրամյան հոլովակներում շատ անկեղծ են, բաց ու հումորով։ Նրանք մեծացնում են իրենց դստերը`Միային, ում մասնակցությամբ վերջին լուսանկարը փաստում է, որ փոքրիկը բավականին մեծացել ու գեղեցկուհի է դարձել: Նա անչափ նման է իր մայրիկին:

Իրականում որ պատգամավորի կինն է Լևոն Մկրտչյանի քույրը. նրանք բարեկամ են Աննա Հակոբյանին. մանրամասներ

Դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի՝ Էվելինա Ստեփանյանի հարսանիքի կադրերը համացանցում տարածվելուց անմիջապես  հետո խոսակցություններ սկսվեցին, թե ինչ ազգակցական կապ ունեն Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դերասանի ընտանիքի հետ։ StarNews-ը ներկայացնում է բացառիկ մանրամասները։

Լևոն Մկրտչյանի քույրը՝ Անժելիկան, «ՔՊ»-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է։ Էդգար Հակոբյանը, ինչպես հայտնի է, Աննա Հակոբյանի մտերիմ ազգականն է։ Այսինքն՝ Աննա Հակոբյանն ու եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև Աշոտ և Մարիամ Փաշինյանները Լևոնի հարսանիքին ներկա էին որպես խնամի։ Հավելենք, որ Լևոնի քույրն ու Էդգար Հակոբյանը երեք որդի են մեծացնում։

Ինչպես կարող է կնոջ ծեծի մեջ կասկածվող տղամարդն այսքան սառնասիրտ լինի

Սա բոլորիս կողմից ճանաչված երգիչ Անդրեն է, լուսանկարը արված է Հայ Սուպերսթար նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումներից:

Իհարկե կնշեք, որ նկարահանոմները արված են եղել, ավելի շուտ, քան գրառումն է եղել, բայց չենք կարծում, որ հեռուստատեսությունը կարող է շատ վաղուց նկարահանած լինի նոր սկսվող նախագծի կադրերը:

Նայելով այս լուսանկարին՝ մեկ հարց է առաջանում, ինչպես կարող է հայ տղամարդը այսպես հանգիստ նստի, դատի երգիչներին, երբ իր՝ իրենից 21 տարի փոքր կինը հայտարարություն է տարածել, որ ամուսինն իրեն ենթարկել է ծեծի կամ ծեծին հավասարեցվող գործողություններ է իր հետ կատարել:

Այս տղամարդու սառնասրտությունը զարմանք է առաջացնում, բայց դե` փաստերից չես կարող փախչել:

Այժմ Անիիի հայտարարությունն իրավապահների ուշադրության կենտրոնում է սպասենք իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաև անհամբեր սպասենք այս տղամարդու արձագանքին: