Եղբոր սկանդալային բաժանումից հետո Անդրեի քույրն առաջին անգամ հրապարակում է արել

StarNews.am-ը տարեսկզբին կերպով հայտնեց, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը ամիսներ շարունակ քննարկում էր այս թեման։ Եվ միայն օրեր առաջ Անի Օհանյանը ինստագրամյան էջում գրառում արեց ՝ հաստատելով բաժանման մասին լուրը և ներկայացնելով իրենց կյանքի չբացահայտված կողմերը։

Համացանցի շատ օգտատերեր գրում էին, որ սպասում են Անդրեի քրոջ`Անուշի մեկնաբանությանն, ով նաև երգչի պրոդյուսերն է: Սակայն Անուշը չանդրադարձավ այս թեմային և նույնիսկ չպատասխանեց մեր հարցին` եղբոր սկանդալային բաժանման և նրա նախկին կնոջ հայտարարությունների վերաբերյալ:

Երեկ միայն Անուշը հրապարակեց դստեր`Վիկտորյայի լուսանկարն ու այդպիսով շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը:

Երգչի քրոջ հրապարակումը`ստորև

Հայտնիներից ով ինչ տեսքով է ներկա գտնվել Լևոնի և Էվելինայի հարսանիքին

Երեկ երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն ամուսնացավ սիրելիի`Էվելինայի հետ: Նուրբ հարսանեկան զգեստ, ոչ ստանդարտ տորթ, ուրախ երեկո… Մենք ներկայացրել էինք երեկոյի ամենատպավորիչ ակնթարթները, որին ներկա էին նաև մի շարք հայտնիներ:

Ռոզա Դավթյանը կրում էր նուրբ, էլեգանտ զգեստ`ընդգծելով իր գեղեցիկ կազմվածքը:

Դիանա Գրիգորյանը ծաղկային պրինտով զգեստ էր ընտրել:

Դերասանուհու Շուշան Ղազարյանը ևս գեղեցիկ տեսք ուներ:

Դե իսկ որ ամենակարևորն է`նրանք բոլորը շատ ուրախ ժամանակ են ունեցել իրենց ընկերոջ հարսանիքին:

Ինչպիսի տորթ են իրենց հարսանիքի օրվա համար ընտրել Լևոնն ու Էվելինան. Բացառիկ կադրեր

StarNews-ը երեկ մի քանի հրապարակումով ներկայացրել է դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի ամուսնության կադրերը:

Ամիսներ առաջ ԶԱԳՍ-ում ամուսիններ ճանաչված զույգն արդեն երեկ օրհնությունն է ստացել եկեղեցում ու գեղեցիկ խնջույք կազմակեպել, որին ներկա են եղել բարեկամներ,ընկերներ,ինչպես նաև մի շարք հայտնիներ:

Զույգը յուրօրինակ, ոչ ստանդարտ տորթ է ընտրել իր հարսանիքի համար: Առաջարկում ենք դիտել տեսանյութը:

Իրինա Դանիելյանը խոսել է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին և ոչ միայն

«Խոստովանություն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել էր դերասանուհի Իրինա Դանիելյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Օրիգինալ սիրո խաստովանություն դերասանուհու խոսքով իր կյանքում չի եղել.

 «Պարզապես իրար կողք էինք, հասկացանք` իրար լավ էինք զգում»։ 

Սիրո մասին Իրինա Դանիելյանն այսպես խոսեց.

«Առանց սիրո կյանքը շատ տխուր կլիներ։ Վառ գույներով չէր լինի։ Կյանքը չէր լինի, միգուցե և լիներ, բայց շատ անհետաքրքիր»։

Թեև տարիներ հետո ամուսնալուծվեցին, բայց ամուր կապը Իրինայի ու որդու`  Հրանտ Թոխատյանի և նրա ընտանիքի հետ պահպանվում է։

Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի վերաբերյալ Իրինան նշեց.

«Ինքն այսօր, կարելի է ասել, ամբողջովին լավացել է։ Փառք Աստծո, լավ է»։

Հաղորդավարի հարցին, թե ինչպիսին է իր և Հրանտի որդին ՝Հայկը, Իրինան պատասխանեց.

«Ենթադրում եմ` երկուսիցս էլ ինչ որ բաներ վերցրել է։ Շատ պատասխանատու է, սիրառատ, ջիգյարով, բարի, մտածող ու հոգ տանող»։

Ինչպես են հայ հայտնիները տոնել Սուրբ Զատիկի տոնը. լուսանկարներ

Հայ Առաքելական Եկեղեցին երեկ նշում էր Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

StarNews.am-ը առանձնացրել և Ձեզ է ներկայացնում հայ հայտնիների հրապարակումները`Զատկի տոնի առթիվ:

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեխաների հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Սուրբ Զատիկը ընտանիքիս հետ»:

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն երեխաների հետ ֆոտոշարք է իրականացրել ու շնորհավորել իր հետևորդներին:

Երգիչ Արմենչիկն ու կինը ևս երեխաների հետ Զատկի տոնին նվիրված ֆոտոշարքով է ներկայացել ու գրել.

«Մեր ընտանիքի կողմից շնորհավորում եմ Սուրբ Զատիկի տոնը»:

Արուսյա Կավկազը ինչպես միշտ  ճոխ ու լի սեղանի կողքին նկարվել ու շնորհավորել է հետևորդներին:

Դերասանուհի Քրիստինա Եղոյանն էլ ինստագրամյան սթորի բաժնում դուստրերի հետ  հրապարակում է արել`ցույց տալով, թե ինչպես են Զատկի ձվով «կռվում»:

Սոֆյա Պողոսյանն ու Անի Խաչիկյանն էլ իրենց որդիների մասնակցությամբ հրապարակում էին արել`ցույց տալով, թե ով է հաղթում «ձվի պայքարում»:

Երգչուհի Արմինկան ևս իր լուսանկարով ուրախ Զատիկ է մաղթել իր հետևորդներին:

Երգիչ Թաթա Սիմոնյանը ևս բացառություն չէր: Նա նոր լուսանկարով հանդես եկավ:

Սիլվա Հակոբյանն իր դուստրերի մասնակցությամբ տոնական ֆոտոշարք ներկայացրեց:

Երգիչ Սարոն երեխաների հետ Հայկաշենում էր:

Դե իսկ երգիչ Էրիկը դստեր`Սալոմեի, հերթական լուսանկարն էր տարածել ու գրել.

«Նապաստակ»:

Լևոն Մկրտչյանի կնոջ`Էվելինայի հարսի պարը. ՏԵՍԱՆՅՈւԹ

StarNews-ն այսօր մի քանի հրապարակումով ներկայացրել է դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի ամուսնության կադրերը:

Ամիսներ առաջ ԶԱԳՍ-ում ամուսիններ ճանաչված զույգն արդեն այսօր օրհնությունն է ստացել եկեղեցում ու գեղեցիկ խնջույք կազմակեպել, որին ներկա են բարեկամներ,ընկերներ,ինչպես նաև մի շարք հայտնիներ:

Հարսնացուն`Էվելինան, ներկայացել է իր հարսանեկան գեղեցիկ պարով, որն առաջարկում ենք դիտել ստորև հետևյալ հղումով:

Ինչպես է Փաշինյանի որդին պարում ու «տաշի» գոռում Լևոնի ու Էվելինայի հարսանիքին. բացառիկ կադրեր

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր տեղի է ունենում դերասան Լևոն Մկրտչյանի և հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հարսանիքը։

Օրվա բազմաթիվ կադրեր տարածվել են համացանցում։

Հայտնել էինք նաև, որ հարսանիքին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Կադրերից մեկում էլ երևում է, թե ինչպես է Աշոտը պարում և ուրախանում հարսանիքի մյուս հյուրերի հետ։

Նիկոլ Փաշինյանի որդին՝Աշոտը,ներկա է Լևոնի ու Էվելինայի հարսանիքին.ինչ կապ կա նրանց մեջ

Տեղեկացրել ենք, որ  Լևոն Մկրտչյանն ու սիրելին այսօր միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել`այլևս լինելով այր ու կին:

StarNews-ը ներկայացրել է զույգի հարսանյաց առաջին կադրերը, առաջին հանդիպումը և ոչ միայան:

Պարզվում է հյուրերի շարքում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին:

Ինչպես է Լևոնը արձագանքում սիրելիին հարսի զգեստով տեսնելիս. հուզիչ կադրեր

Արդեն տեղեկացրել ենք, որ դերասան Լևոն Մկրտչյանն ու սիրելին այսօր`20.04.2025-ին միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել`այլևս լինելով այր ու կին:

StarNews-ը ներկայացրել է զույգի հարսանյաց առաջին կադրերը, դե իսկ այժմ առաջարկում ենք դիտել զույգի առաջին հանդիպումը`իրենց կյանքի կարևորագույն օրը:

Դերասան Լևոն Մկրտչյանի և սիրելիի`Էվելինայի հարսանիքն է այսօր. առաջին բացառիկ կադրերը

Երիտասարդ դերասան Լևոն Մկրտչյանն ու սիրելին այսօր`20.04.2025-ին միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տվել`այլևս լինելով այր ու կին:

StarNews-ը շնորհավորում է ու ներկայացնում զույգի հարսանյաց սռաջին կադրերը, ինչպես նաև խոստանում լուսաբանել ողջ հարսանյաց երեկոն: