Ծնվել է դերասանուհի Էլեն Ազնավուրյանի երկրորդ երեխան։ Այդ մասին Էլենը հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հուզիչ հոլովակ հրանարակելով։
«Բարի գալուստ մեր հրաշք».- գրել էր Էլենը։
Դերասանուհին ամուսնուն դուստր է պագևել։
Հավելենք, որ ամիսներ առաջ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։
«Թիվ թվաբանություն» հաղորդաշարի հերթական հյուրը երգիչ՝ Արսեն Գրիգորյանն է։
StarNews -ը հետևեց հաղորդմանը։
Հաղորդավարուհու հարցին, թե ինչպես հայտնվեց «Երկու աստղ» նախագծում ՝ երգիչը պատասխանեց.
«Շատ պատահական՝ մեկ զանգով։
Ճիշտն ասած, որ զանգեցին ու ասեցին, ոչ մի բանի մասնակցության հավես չկար, բայց երբ, որ իմացա զուգընկերս Արսեն Գրիգորյանն է… Արսենի հետ միասին մեծացել էնք Քանաքեռում, նույն դպրոցն ենք ավարտել, համ էլ ընկերոջս փոքր եղբայրն է։
Ինձ թվում է, որ Արսենի հետ չլիներ մասնակցությունը ես երևի շուտ կամովոր դուրս էի եկել։
Արսենի հետ այնքան հեշտ է , որ ոչ մի բառ չասած, կես բառից իրար հասկանում ենք։ Ոնց որ նույն ձև մտածենք, բայց Արսենի մտքերը գիգանտ են»։
Արսեն Գրիգորյանի կարծիքով ամենաանաչառ ժյուրին ըստ ժողովրդի՝ Գարիկ Պապաոյանն է, սակայն նա շատ օբյեկտիվ է.
«Մի քիչ ժողովրդական խոսքով ասեմ ՝ քլունգը ֆռռում է Գարիկի վրա, բայց Գարիկը շատ ճիշտ դատող է»։
Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։
Առաջին, չստացված հարաբերությունից հետո պարուհին փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն հայտնի է, որ Սոֆին նոր սիրելի ունի։
Պարուհին վերջին շրջանում հաճախ էր սիրելի մասնակցությամբ հրապարակումներ անում, իսկ երեկ արդեն Սոֆին ակնարկել է, որ պատրաստվում է իր հարսանիքին։
«Ես իմ նախահարսանեկան շրջանում եմ».- տելեգրամյան ալիքում գրել էր Սոֆին։
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել.
«Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։
Գուժ Մանուկյանը թատրոնի և կինոյի միջև տեսնում էր բնական, անխզելի կապ և կարողանում էր երկու աշխարհներում էլ պահպանել իր մտածողության ամբողջականությունն ու գեղարվեստական արժանապատվությունը։
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գուժ Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։ Թատրոնում և կինոյում ստեղծած նրա կերպարները շարունակելու են ապրել մեր էկրաններին և հիշողության մեջ՝ որպես բարձրակարգ արվեստի և նվիրումի վկայություն».- նշել էր Նիկոլ Փաշինյանը ։
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00, նույն վայրից:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Թատերական գործիչների միությունը։
Հիշեցնենք, որ սիրված դերասանը կյանքից հեռացավ 88 տարեկան հասակում։
Ամիսներ առաջ դերասանուհի Էլեն Ազնավուրյանը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Արդեն այսօր Էլենը ամուսնուն դուստր կպարգևի։
Դերասանուհին նոր հոլովակով է կիսվել ու գրել.
«Եթե դուք տեսնում եք այս հոլովակը, Ուրեմն ես արդեն ծննդատանն եմ».- նշել է Էլենը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Սա մեծ ցավ է ոչ միայն սիրված դերասանի ընտանքի անդամների համար, այլ նաև ողջ հանրության։ Հայ հայտնիներից շատերը հրապարակումներ են արել՝ հայտնելով իրենց ափսոսանքը։
Դերասանուհի Մերի Մակարյանը արխիվային լուսանկար է հրապարակել՝ Գուժ Մանուկյանի հետ նկարահանվելու օրերից։
Հիշեցնենք՝ 88-ամյա դերասանի, ՀՀ վաստակավոր արտիստի մահվան մասին հայտնի դարձավ այսօր առավոտյան։ Լուրը հայտնել էր Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է մնալ ամենաքննարկած մեդիադեմքերից մեկը։ Դերասանուհու ցանկացած հրապարակում լայն տարածում է գտնում համացանցում, նրան սիրում են, քննարկում երբեմն նաև քննադատում։
Ռոզա Դավթյանը նաև շատ ակտիվ է սոցիալական էջերում, որտեղ հիմնականում հրապարակում է նկարահանման տաղավարից կադրեր։
Այսօր Ռոզան ամուսնու հետ միջոցառման է մասնակցել ու սոցիալական էջում կիսվել է կադրերով։ դերասանուհին չի նշել թե ինչ խնջույք է, սակայն ինչպես երևում է լուսանկարներից նա հատուկ է պատրաստվել օրվան։
Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, իր սոցիալական էջերում շարունակում է ակտիվ հրապարակումներ անել։ Վերջին շրջանում Անին հրապարակում է, ոչ միայն իր անձնական լուսանկարները, այլ նաև ցույց է տալիս դստեր հետ անցկացրած ժամանցը։
Հերթական անգամ երգչուհին տեղադրել է դստեր լուսանկարն ու գրել. «Իմ տիեզերք»։
Հարկե նշել, որ Անդրեի և Անիի դուստրը՝ Եվան առավել նման է հայրիկին։