««Womans club»-ով սկսվեց բեմից քֆուր տալու մշակույթը». Մոսո Կարապետյանի կտրուկ անդրադարձը

  • Oct 03, 2022

Tet A Tet հաղորդման հյուրը «Ֆուլ Հաուս» սիտկոմի սիրված դերասան Մոսո Կարապետյանն էր, ով վերջերս Հայաստանուծ նկարահանվել էր «Իշխանություն 2» ֆիլմում:

Անդրադառնալով հումորային նախագծերին և անդրադառնալով պնդմանը, թե արտասահմանյան աստղերը սիրում են իրենց վրա ծիծաղել իսկ Հայաստանում այդ մշակույթը դեռ չկա, դերասանը նշեց, որ «Womans club»-ով սկիզբ դրվեց քֆուր տալով, շուտով դանդաղ տեմպերով ամեն ինչ էլ կլինի, որակն էլ կփչանա ու ցենզուրայից ամեն ինչ դուս կգա»:

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս խոսել էր նաև քաղաքական հայացքների մասին:

Մանրամասներով, թե ինչը իր դուրը չի գալիս, դերասանը մասնավորապես նշել է . «Հիմա Հայաստանում վատա, շատ վատա ամեն ինչ ու դա բոլորն են գիտակցում: Բոլորս պիտի ավելի շատ գիտակցելով մի բան անենք: Այս ամենը մասին խոսելուց ներվերս թույլ չի տալիս ավելին ասեմ ու փակենք թեման»:

 

 

Դերասանը անդրադառնալով պնդմանը, թե ԱՄՆ-ից պահանջել ինչ որ քայլ ու չգնալ Հայաստան այդ քայլը անելը հեշտ է, նշեց, որ ինքը ԱՄՆ-ից այս պահին ավելի շատ բան է կարողանում անել, որ որևէ բան փոխի քան Հայաստանից կարող է անել, իսկ եթե ինչ որ դեպք է տեղի ունենում, նա միշտ Հայաստանում է լինում:

 

Մեկնաբանություն

Որոնում