«Աշխարհի սերս»․ դերասան Զիրոյանը ջերմ հրապարակում է արել

Դերասան Զիրոյանը բավականին ակտիվ է սոցիալական հարթակներում, բայց հաճախ հանդես չի գալիս ընտանեկան հրապարակումներով։ Այս անգամ նա բացառություն է արել և հետևորդներին հայտնել, որ ներկայացումներից մեկին՝ որպես հանդիսատես, այցելել է մայրիկի հետ։
«Աշխարհի սերս»,- մայրիկի հետ համատեղ հրապարակմանը կից գրել է Զիրոյանը։
Նշենք, որ դեռ տարիներ առաջ, խոսելով իր մասնագիտական գործունեության մասին, Զւևոյանը ասել էր․
«Սերիալային ասպարեզում կան հատուկենտ մարդիկ, որոնք որ իրենց կերպարը կերտում են այնպես, որ չեն մտածում, թե սկզբում ինչ են խաղացել: Մեր հայկական սերիալներում տղա դերասանները շատ են, բայց մեզ պակասում են տղա կերպարները՝ կարող է լինել «հայաթի տղա», «բիզնեսմեն տղա»: Ես ինքս, օրինակ, հայաթի տղա եմ, ես իջնում եմ հայաթ, տղաների հետ նստում եմ, խոսում եմ, շփվում եմ, թեմայի մեջ կամ: Պետք է դա խաղալ, մտնել իրական կերպարի մեջ, որ տղաները նայեն, ասեն, հա էլի, սա վերցված է մեր կյանքից, ոչ թե խաղան կանացի երեւակայությամբ, որն ընդհանրապես իրականության հետ որեւէ աղերս չունի: Բոլորը տղաները առյուծ են, բայց թագավորը մեկն է, եւ ամեն մեկը պետք է իր տեղն իմանա, ինչը պետք է լինի նաեւ սերիալի մեջ: Տղան տղա է, կինը՝ կին: Չի կարող տղան հակառակը լինի, դա ինձ համար նորմալ չէ, եւ կարող է դա է պատճառը, որ չեմ սիրվում հանդիսատեսի կողմից, սերիալներում նկարահանվելու առաջարկներ չունեմ: Ես խոսում եմ ճիշտ բանի մասին, որը պետք է ընդունվի՝ անկախ ամբիցիաներից»։


















