«Ընդամենը մի քանի տարի առաջ քեզ գտան, բերեցին իրենց տուն, ոչինչ չունեիր». ինչպես համացանցը արձագանքեց Էլիզի՝ բնակարան գնելուն

Ինչպես արդեն հայտնել էինք, Էլիզ Մելիքյանը բնակարան է գնել։ Նրա հետևորդներից շատերը շնորհավորել են ու ջերմ խոսքեր ուղղել Էլիզին մասը՝ ոչ միանշանակ է ընդունել նորությունը, մանավանդ այն դեպքում, որ Մելիքյանների ընտանիքը չի շնորհավորել Էլիզին օնլայն հարթակում։ Միայն Արամի մայրը՝ տիկին Մանուշակն էր շնորհավորական մեկնաբանություն գրել։
StarNews-ը առանձնացրել է Էլիզի հրապարակման մեկնաբանություններից մի քանիսը, որտեղ ինստագրամյան օգտատերերը անդրադարձել են Էլիզ-Մելիքյաններ հարաբերություններին։ Մեկնաբանությունները՝ ստորև.
«Ու ինչու Մելիքյանների ընտանիքը չի գրել ոչինչ,չի հավանել հոլովակը նույնիսկ անֆոլո եք, տխրում եմ ահավոր»։
«Կեցցե՛ք Մելիքյաններ, որ կյանքի մեծ ճանապարհ հարթեցիք Էլիզի համար,շնորհավորում եմ հաջողված իրականության համար»։
«Շատ լավա, որ ամեն ինչի հասնում ես, բայց զարմանալին գիտես ինչումա, որ ընդամենը մի քանի տարի առաջ, քեզ գտան, բերեցին իրենց տուն, ոչինչ չուներիր, էդ որտեղից, կասես ձևերը մենք էլ իմանանք, կարողա՞ ոսկու հանք ես գտել, կամ գերմանացի պլեն ունես պաղվալում, նց մտածում եմ, քցում, բռնում, նորից քցում բռնում, չեմ հասկանում, էս ինչ տաղանդ էիր, ձևերն ասա մենք էլ իմանանք»։
«Շնորհակալ եղիր Արամից, որ ձեզ տուն ու տեղ է տվել, ճանաչում է տվել, դու այսօր իր շնորհիվ ես դարձել Էլիզը»։





















