Ինչպես են ընկերները կեսգիշերին շնորհավորել Լուիզա Ներսիսյանի տարեդարձը․ Լիլիթի ջերմ շնորհավորանքը՝ մայրիկին

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը այսօր՝ հուլիսի 23-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ՝ նա տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իջում ու գրել․
«Happy Birthday Luiza․
Շնորհավորում եմ ինձ՝ ապրած ամեն օրվա, հաղթահարած ամեն փորձության ու դեռ չկորցրած հավատքի համար։
Մաղթում եմ ինձ առողջություն, հոգու խաղաղություն, սեր, նոր ուժ և այնպիսի մարդիկ կողքիս, որոնց հետ կյանքը դառնում է ավելի գեղեցիկ։
Թող այս տարին բերի նոր բեմեր, նոր հաջողություններ, անկեղծ ժպիտներ ու իրական երջանկություն։
Ընտանիքիս ու մտերիմներիս առողջություն։
Հ.Գ. Ամենալավը դեռ առջևում է»։
Լուիզայի դուստրը՝ Լիլիթը, լուսանկար էր հրաապարակել, ցույց տալով, որ դերասանուհու ընկերները հենց կեսգիշերին են շնորհավորել նրան։

Մայրիկին ուղղված իր շնորհավորանքում էլ Լիլիթը նշել էր․
«Էսօր ամենաշքեղ, ամենասիրուն, հասկացող, աջակցող մամայի, ընկերուհու, հոգեբանի, բժշկուհու, ուսուցչուհու ծնունդն աաա։
Մամ ես գժվում եմ քո համար, շատ շատ քիչ եմ ասում բայց համոզված եմ որ դու գիտես։
Քո հետ ամեն վայրկյան ու իրավիճակ ամենահավեսն ա, ամենախնդալուն ա, ամենաուրախը, ամենաաբսուրդը, ամենասվորացնողը։
Գժվում եմ քո հետ խանութ գնալու, կինո նայելու, ներկայացում (ու ոչ միայն) վերլուծելու, տանը մնալու նոր բան սարքելու ու բոլոր իրավիճակների վրա ժամերով խորանալու համար»։

















