Կարեն Ասլանյանը դստեր հետ ջերմ կադրեր է հրապարակել․ որքան է փոխվել փոքրիկը

Այս տարեսկզբին՝ հունվարին, դերասան Կարեն Ասլանյանը հայր դարձավ։ Կինը՝ Աննան, Կարենին դուստր է, պարգևել, ում տվել են Արուս անունը՝ ի պատիվ դերասանի մայրիկի։

Վերջին շրջանում Կարենը նոր նախագծերում հանդես չի գալիս, սոցիալական հարթակներում էլ անձնական հրապարակումներով աչքի չի ընկնում։ Ու չնայած նման պասիվությանը՝ օրերս Կարենը դստեր մասնակցությամբ ջերմ կադրեր է հրապարակել՝ ուրախացնելով հետևորդներին։

Ավելի վաղ, խոսելով կնոջ՝ Աննայի մասին, Կարենը նշել էր․

«Շատ պատահական ենք ծանոթացել։ Այնուհետև շփվել ենք համացանցով։ Մոտ 2-3 ամիս միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ Նիդերլանդներ։ Մեր բաժանումը տևում էր 15-20 օր։ Ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան էր գալիս Հայաստան։ Մեզ Աստված է միավորել։ Ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով։ Ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։

Ինձ համար շատ կարևոր է ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե՛ մտքով, թե՛ սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է։ Կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց։ Հենց նրան տեսա, ասացի՝ «ինքն ա ու վերջ»։

Ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է։ Շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա՝ «երջանկությունը լռություն է սիրում»։ Այդ պատճառով էլ գաղտնի էինք պահել մեր հարաբերությունները։ Միշտ ուզել եմ՝ կողքիս աղջիկը ճանաչված չլինի։ Հետամնաց չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես էլ ստացվեց։ 2 եղբայր ենք։ Հայրս ասում է՝ վերջապես մեր տուն լույս եկավ»։