Որտեղ և ում հետ է Մենչի դուստրը նշել ծննդյան տարեդարձը (լուսանկար)

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Լրացել է նրա 23-ամյակը։

Օրվա առթիվ Էլինան տոնական ֆոտոշարք էր հրապարակել ու գրել.

«Եվս մեկ տարի՝ ստեղծելու, զարգանալու, երազածս ամեն ինչին հասնելու և իմ լավագույն տարբերակը դառնալու համար»։

Մենչն էլ դստերն ուղղված իր ջերմ շնորհավորանքում նշել էր.

«Ծնունդդ շնորհավոր իմ աղջիկ: Ուզում եմ միշտ առողջ լինես,երջանիկ:

Ուզում եմ հաջողակ լինես,սիրես ու սիրվես: Քո նորաստեղծ ընտանիքն էլ շատ ամուր պահես»

Իր համար կարևոր օրը Էլինան անցկացրել է մայրիկի և քույրիկի հետ՝ Իտալիայում։