Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց ԱՀ նկատմամբ, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր, վիրավոր, անհետ կորածներ ու տեղահանվածներ։ Անհերքելի փաստ է, որ սա նոր կոտորած է։
Տեղի ունեցող ոճրագործությունների ֆոնին՝ բազմաթիվ ցուցարարներ են դուրս եկել Երևանի և մարզերի փողոցներ՝ ի պաշտպանություն Արցախի։ Նրանց են միացել նաև շոուբիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, որոնց թվում է ծնունդով արցախցի երգիչ Ռազմիկ Ամյանը։ Ռազմիկը նաև տեսանյութ էր հրապարակել՝ կոչ անելով Հայաստանում գտնվող արցախցիներին ոտքի ելնել ու մասնակցել անհնազանդության ակցիաներին։ Հիշեցնենք, որ երգչի ծնողներն ու հարազատներն էլ այս պահին Արցախում են։