«Վերևն Աստված կա». Ռաֆայել Երանոսյանը դիմել է իր տարեդարձը չշնորհավորած ընկերներին

Ինչպես արդեն հայտնել էինք, դերասան Ռաֆայել Երանոսյանը օրեր առաջ նշում էր ծննդյան տարեդարձը։
Ընկերների ու մտերիմների կողմից Ռաֆայելը բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել, բայց, փաստորեն, եղել են նաև այնպիսիք, ովքեր դերասանին չեն շնորհավորել։
Ռաֆայելն էլ դիմելով նրանց՝ տեսանյութ է հրապարակել ու նշել.
«Վերևն Աստված կա»։
Տեսանյութը՝ այստեղ։
Հիշեցնենք, որ ծննդյան օրվա առթիվ՝ Ռաֆայելը գրել էր.
«Այլևս 45 տարեկան… Ամեն տարի՝ ծննդյանս օրը, վերանայում եմ անցնող տարիս ու անցած տարիներս: Լավագույնը, որը ամփոփման ընթացքում ինձ միշտ ուրախացնում ա’ իմ սիրած մասնագիտությամբ աշխատանքս ա, իմ էներգիայի աղբյուր սիրելի հանդիսատեսը ու էն հրաշալի ընկերները, հարազատներն ու մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ:
Էս էն ամենն ա, ինչը ստիպում ա հավերժ երիտասարդ մնալ ու չնայել ծննդյան թվանշաններին:
Ու հիմա’ կյանքիս կեսին 5 պակաս, ես արձանագրում եմ, որ լցված եմ անսահման էներգիայով’ կյանքիս երկրորդ կեսը նույն եռանդով շարունակելու համար: Իմ նպատակն ա շարունակել մարդկանց ինչ-որ չափով կտրել հոգսերից, ժպիտ ու ծիծաղ պարգևել, դրականը տալ իմ հավերժ սիրուց’ Բեմից: Ու հիմա ուղղակի ուզում եմ շնորհակալ լինել իմ համահայկական հանդիսատեսին, ինձ շրջապատող մարդկանց, իմ ընտանիքին’ ապրածս 45-ը իմաստավորելու համար:
Անսահման սիրով ու էներգիայով խոստանում եմ, որ գալիք 45-ը ավելի հետաքրքիր ենք անցնելու միասին: Սպասումով, նոր ասելիքով ու մեծ սիրով’ ձեր Ռաֆայել Երանոսյան»։

















