«Տուն վերադառնալու մասին չի մտածում». ինչպես է անցնում Վարդան Սարգսյանի և որդու հանգիստը

Վարդան Սարգսյանը որդու՝ Նորայրի մասնակցությամբ, շատ հաճախ է լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։ Այս շրջանում Վարդանն ու որդին մեկնել են հանգստի, որոնց կադրերին կից Վարդանը գրել է.

«Տղայիս ծովափնյա արձակուրդը շարունակվում է… Իսկ տուն վերադառնալու մասին դեռ չի էլ մտածում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, խոսելով որդու ծնունդի մասին, Վարդանը նշել էր.

«Ուրախ եմ, որ երեխաս սիրո պտուղ է։ Երեխա ունենալու որոշումն ինձ մոտ կտրուկ էր։ Ես ուզում եմ ևս մեկ երեխա ունենալ և շատ ուզում եմ աղջիկ ծնվի»։

«Մեկնաբանությունները շատ էին, երբ տեղադրեցի նկարը մեկ միլիոն տարբերակներ հնչեցին՝ որտեղի՞ց ծնվեց, ամուսնացա՞ծ է և այլն։ Ինչ-որ բլոգերներ փորձեցին դիտումներ ապահովել»,- ասել է նա՝ հավելելով, որ իր բալիկի ծնունդը ոգեշնչել է նրա ընկերներից շատերին, ովքեր ևս որոշել են երեխա ունենալ։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ով է բալիկի մայրիկը, Վարդանը նշել է․ «Ես թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան ծնվեր որևէ մեկից։ Պարտադիր չի, որ մենք երեքով նկարներ տեղադրենք, իմ էջերում անձնական կյանքիս վերաբերյալ հրապարակումներ չեմ անում։ Երբ պահը գա, ես դա կանեմ»,- ասել է  նա։