Օրվա ամփոփում․ ողբերգական դեպք, սիրային խոստովանություններ ու քննարկված հրապարակումներ

Այսօր ամենաշատ քննարկված թեմաներից մեկը ողբերգական դեպքն էր, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Նորթ Հիլս շրջանում։ Մասնավոր տանը հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների մարմինները՝ 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, նրա երկու տարեկան որդին՝ Ալեք Բասմաջյանը, նորածին դուստրը՝ Էլլա Բասմաջյանը և նրանց մայրը։ Քննությունը դեպքը դիտարկում է որպես հնարավոր սպանություն-ինքնասպանություն, սակայն պաշտոնական եզրակացություն դեռ չկա։
Հանգստի մեկնելու մասին հայտնել է նաև Աննա Գրիգորյանը։ Նա սոցիալական էջերում հրապարակել է Եգիպտոսից առաջին կադրերը՝ ներկայացնելով իրենց հանգիստը հետևորդներին։
Հարցուպատասխանի միջոցով ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիլիթ Թոխատյանը։ Նա հայտնել է, որ 19 տարեկան է և կատակով նշել․ «Մի՛ հիշեցրեք։ Սարսափում եմ այդ մտքից»։
Այսօր նաև տեղեկություններ տարածվեցին, որ Լուսիա Տեր-Պետրոսյանը և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին նշանադրվել են։
Անձնական կյանքի թեմային անդրադարձել է նաև Էլիզ Մելիքյանը։ Հետևորդների հարցին, թե երբ են տեսնելու նրա ընտրյալին, նա պատասխանել է․ «Եթե իմ կյանքում ինչ-որ բան փոխվի կամ լինի, վստահ եղեք՝ առաջինը դուք կիմանաք»։
Ընտանեկան թեմաների մասին անկեղծացել են նաև Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը։ Նրանք խոսել են երեխա ունենալու ցանկության մասին՝ նշելով, որ ցանկանում են նախ հասնել այն փուլին, երբ ամբողջովին պատրաստ կլինեն ընտանիքի ընդլայնմանը։
Այսօր ծննդյան տարեդարձն էր նշում դերասան Արսեն Լևոնյանը։ Նրա եղբայրը՝ Խորեն Լևոնյանը, հրապարակել էր համատեղ լուսանկար ու գրել․ «Ծնունդդ շնորհավոր, ախպերս»։
Օրվա ամենաքննարկված զույգերից մեկը կրկին դարձան Հայկո Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը։ Շաբաթներ շարունակ շրջանառվող բաժանման լուրերից հետո դերասանը նոր տեսանյութ է հրապարակել նշանածի հետ՝ ակնարկելով, որ իրենք շարունակում են միասին լինել։

















