Ժամանակը սահմանափակ է․ Դիանա Գրիգորյանը օգնության է հասել փոքրիկ Ժաննային

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը օգնության ձեռք է մեկնել Արարատի մարզում բնակվող փոքրիկ Ժաննային, ով վթարի հետևանքով բախվել է լուրջ առողջական խնդիրների և այժմ ունի գլխի շտապ վիրահատության կարիք։

Դիանան անձամբ այցելել է ընտանիքին՝ փոխանցելով նյութական աջակցություն, որը կօգնի հոգալ առաջացած որոշ ծախսեր։

Չնայած ընտանիքն արդեն ունի որոշակի աջակցություն, անհրաժեշտ գումարը դեռ ամբողջությամբ հավաքված չէ։ Վիրահատությունն իրականացնելու համար պահանջվում է շուրջ 4,000,000 դրամ։

Դիանա Գրիգորյանը նաև ուղերձ է հղել՝ կոչ անելով հանրությանը միանալ օգնությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր, անգամ փոքր աջակցությունը կարող է կարևոր դեր ունենալ երեխայի առողջության վերականգնման հարցում։