Ինչ է փոխվել Արամ Մելիքյանի ընտանիքի հանրային կյանքում Էլիզի հեռանալուց հետո․ StarNews-ի բացառիկ անդրադարձը

Արամ Մելիքյանի ընտանիքը տևական ժամանակ հանդիսացել է հայկական համացանցի ամենադիտվող և քննարկվող ընտանիքներից մեկը, որի յուրաքանչյուր հրապարակում տարածվում էր մեծ արագությամբ։

Ընտանիքի հանդեպ ձևավորված ուշադրությունը պայմանավորված էր նաև երկու աղջիկների որդեգրման փաստով. ըստ Արամ Մելիքյանի՝ դա եղել է կնոջ՝ Լիլիթի մեծագույն երազանքը, քանի որ վերջինս նույնպես մեծացել է մանկատանը։

Առաջնեկի՝ Անրիի ծնունդից հետո Լիլիթն ունեցել է առողջական որոշակի դժվարություններ՝ կրկին մայրանալու հարցում, և որդեգրված աղջիկները նոր շունչ են հաղորդել ընտանիքին։

Բոլոր խնդիրները հաղթահարելուց հետո լույս աշխարհ է եկել զույգի կրտսեր որդին՝ Տիգրանը, ով ներկայումս հանդիսանում է ընտանեկան հրապարակումների հիմնական հերոսը։ Ընտանիքի հանրային պատմության մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում քույրերի մասնակցությամբ էմոցիոնալ տեսանյութերը, ինչպես նաև հարսանեկան տարբեր միջոցառումներից ստացված կադրերը։

Սակայն քույրերից մեկի՝ Էլիզի հեռանալուց հետո, Արամ Մելիքյանի ընտանեկան տեսանյութերի և հանրային կյանքի ձևաչափում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Ներկայումս ընտանեկան հրապարակումները ստացել են առավել փակ բնույթ, ինչի հետևանքով սոցիալական ցանցերի այլ հարթակներում նոր տեսանյութերի տարածումն ու հանրայնացումը նվազել է։