Օրվա ամենաքննարկված նորությունները․ Կարո Հովհաննիսյանը հայր է դառնալու, Մենչը ընտանիքի հետ մեկնել է հանգստի, Անահիտ Կիրակոսյանը երկար դադարից հետո խոսել է

Ուրախալի նորությամբ հանդես եկավ Կարո Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ շուտով հայր է դառնալու։

Հուզիչ գրառումով աչքի ընկավ նաև Էլիզ Մելիքյանը, ով խոստովանեց, որ ունի մանկության միայն մեկ լուսանկար՝ բացահայտելով իր անցյալի դժվարությունները։

Մայրական կարոտի մասին անկեղծ խոսեց Հռիփսիմե Հակոբյանը՝ նշելով, որ շրջագայությունների ընթացքում «ապրում է ամեն հոլովակով»։

Ընտանեկան ջերմ կադրերով կիսվեց Արմեն Պետրոսյանը (Մենչ), ով այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Հռոմում։

Երկար դադարից հետո դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը արդեն կարողանում է խոսել և վերադարձել է բեմ։

Հուզիչ անակնկալ Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի համար․ նրա համադասարանցիները գիրք էին նվիրել՝ լի ջերմ ու սպասումով գրություններով։

Ջուլիետա Ստեփանյանը պատմել է իր խիստ դաստիարակության մասին՝ խոստովանելով, որ երբեմն նաև անցել է սահմանները։

Արարատի մարզում 1-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը ցնցեց հանրությանը։ Դեպքի մասին խոսել է երեխայի տատիկը։