Իմ աղոթքները… Գոռ Հակոբյանի կնոջ հուզիչ ու անկեղծ գրառումը

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանի ընտանիքը շարունակում է պայքարել փոքրիկ որդու՝ Ֆելիքսի առողջության համար։

Ինչպես հայտնի է, երեխայի բուժումը շարունակվում է Գերմանիայում, և ընտանիքը պարբերաբար կիսվում է նրա առողջական վիճակի մասին տեղեկություններով՝ հույս ու հավատ փոխանցելով հետևորդներին։

Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, օրերս նոր հրապարակումներ է արել, որոնք մեծ արձագանք են ստացել համացանցում։ Նա նախ կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով, որտեղ երևում է ընտանիքի միասնականությունն ու ուժը այս դժվար փուլում։

Այնուհետև Հրուշը հրապարակել է ևս մեկ խորհրդանշական կադր, որով փորձել է արտահայտել իր հավատն ու աղոթքը։ Նրա գրառման մեջ զգացվում է մայրական անսահման սերը, հույսն ու վստահությունը, որ Աստծու օգնությամբ ամեն ինչ լավ է լինելու։

Առաջարկում ենք դիտել մանրամասները տեսանյութում։