Աստղային օրվա ամփոփում․ Դիանա Մխիթարյանի անակնկալ ամուսնության առաջարկությունը, Մոնիկա Գրիգորյանը պարզել է երեխայի սեռը, Անահիտ Կիրակոսյանը առողջական խնդրի մասին

Այս օրը հայկական շոուբիզնեսում նշանավորվեց ինչպես ուրախ, այնպես էլ հուզիչ իրադարձություններով։
Դերասանուհի Դիանա Մխիթարյանը այս օրերին գտնվում է Փարիզում, որտեղ նրա սիրելին Էֆելյան աշտարակի ներքո անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել դերասանուհուն։ Ռոմանտիկ տեսանյութը մեծ արձագանք է գտել համացանցում։
Ուրախ լուրով է կիսվել նաև մոդել Մոնիկա Գրիգորյանը, ով կազմակերպել է սպասված gender party-ն և հայտնել, որ որդի է ունենալու։
Ընտանեկան ջերմ պահերով է կիսվել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը․ նրա որդիներն ու փոքրիկ թոռնիկը գեղեցիկ անակնկալներ են պատրաստել դերասանուհու համար։ Սակայն ավելի ուշ նա հայտնել է նաև, որ առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել հիվանդանոցից և ժամանակավորապես կորցրել է ձայնը։
Դերասան Կարեն Ասլանյանը առաջին անգամ հրապարակել է լուսանկար իր նորածին փոքրիկի հետ՝ կիսվելով ընտանեկան ջերմ պահով։
Մարտի 8-ին կայացած մենահամերգի ընթացքում երգիչ Սարո Թովմասյանը բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել իր դստեր հետ՝ ստեղծելով երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը։ Նա հուզվել է “Կյանք ու կռիվ” երգը երգելիս։
Հուզիչ հիշողություններով լի օր էր նաև Սեդրակ Ասատրյանի ընտանիքի համար․ լրացավ երգչի մահվան 20-րդ տարելիցը, և հարազատները այցելեցին նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու։
Օրվա քննարկվող թեմաներից էր նաև երգիչ Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլեն Սաֆարյանի հրապարակումը․ նա շքեղ ծաղկեփնջով տեսանյութ էր հրապարակել և ակնարկել սիրելի ունենալու մասին։
Միաժամանակ «Ելակետ» հաղորդման շրջանակում անկեղծ զրույց էր ունեցել նաև Թամարա Պետրոսյանը, ով պատմել էր, թե ինչպես իր ընտանիքը Արցախից հասավ Հայաստան և հիշել բլոկադայի ծանր օրերը։

















