Օրվա ամենաքննարկված լուրերը․ Գոհար Ավետիսյանը «ծաղիկների պուրակում», Վահագն Մկրտչյանի որդու ծնունդը, Քրիստինա Հովհաննիսյանը վիրահատության մասին

Գոհար Ավետիսյանը, ով որդու հետ Հայաստանում է, նոր տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ստացած բազմաթիվ ծաղիկները։
Սոս Ջանիբեկյանը բացառիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել եղբայրների և քրոջ հետ։
Վիրահատությունից հետո Քրիստինա Հովհաննիսյանը խոսել է իր անցած դժվար ճանապարհի մասին՝ փորձելով ուժ փոխանցել մյուսներին։
Արաքսյա Մելիքյանը Սյունիքից տպավորիչ կադրեր է հրապարակել՝ կիսվելով նաև իր մտորումներով։
Լևոն Քոչարյանի կյանքում 17 թիվը, պարզվում է, կապված է նաև սիրելի կնոջ ծննդյան ամսաթվի հետ։
Լիլի Մորտոի ընտանիքի հրապարակումներում դեռևս չի երևում նորածին Ավրորայի քույրը, ինչը քննարկումների թեմա է դարձել։
Ուրախալի լուր է հայտնել Վահագն Մկրտչյանը՝ ծնվել է նրա որդին։
Մարի Հովհաննիսյանը Նյու Յորքում ուղղաթիռով թռիչքից տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Սերը երկնքում է»։
Իրինա Այվազյանը նոր լուսանկարներով կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ զգալի նիհարելու պատճառով։
Գոռ Հակոբյանը Գերմանիայից հուզիչ հրապարակում է արել որդու բուժման ընթացքից՝ գրելով․ «Երբ դու պապա ես, ժամը կապ չունի»։

















